2010 թ. դեկտեմբեր ամսին, երբ մեր Ազգային ժողովի այն ժամանակվա խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում Սիրիայում էի գտնվում, զարմանքով նկատեցի մթնոլորտի փոփոխությունը այդ երկրում, որտեղ վաղուց չէի եղել: Սիրիական արդյունաբերական բազմաթիվ ճյուղեր գրեթե ամբողջությամբ անցել էին թուրքական կապիտալի ձեռքը, հատկապես մայրաքաղաք Դամասկոսում բազմապատկվել էին զբոսաշրջային եւ բեռնափոխադրական թուրքական ընկերությունները, ...
Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ հանդիպմանն ասել է. որ այսօր Մինսկում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, Հայաստանը կստորագրի միությանը միանալու պայմանագիրը, որով Հայաստանը այդ միության անդամ է համարվելու 2015 թվականի հունվարի 1-ից: Եթե դա տեղի ունենա, Հայաստանում կսկսվի մի ժամանակաշրջան, որտեղ բոլոր գործընթացները պետք ...
Քաղաքագիտությունը մեզ համար հստակեցնում է, որ քանի դեռ որեւէ երկրում որեւէ ընդդիմություն իշխանություն չի դարձել, ուրեմն ի դեմս նրա գործ ունենք անհաջողակների հետ: Սա` ընդհանուր առմամբ:
Հոկտեմբերի 10-ից առաջ մի փոքր ավելի պարզություն մտավ ոչ իշխանական եռյակի գործողությունների հետ կապված, որքան էլ զարմանալի, ոչ այնքան եռյակի մարզային հանրահավաքներում, որքան եռյակի հոգեւոր հայր Գագիկ Ծառուկյանի` ռուսական «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցով, որով վերջապես մի քանի հարցերում նա հստակություն մտցրեց: Հայցազրույցը թերեւս նախ Եվրասիական միության վեհաժողովից մեկ օր առաջ ...
ԵԽԽՎ-ի որեւէ բանաձեւ, անկախ նրանիցՙ դրանք հայամետ են, թե՞ հակառակը, քննարկելիս անհրաժեշտ է հիշել մի քանի առանձնահատկություններ: Նախ, համաեվրոպական այս կառույցը միջազգային այլ կառույցներից առանձնապես չի տարբերվում այն մասով, որ ընդունված բանաձեւերը, մանավանդ հայտարարությունները որեւէ իրավական ուժ չունեն եւ ենթակա չեն անմիջական կամ առհասարակ կատարման: Հաջորդը, համաեվրոպական կառույց լինելը ԵԽԽՎ-ին ...
Հոկտեմբերի 7-ին պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի նիստը:
Սերբիան չպետք է ձեռնամուխ լինի «Հարավային հոսք» գազամուղի կառուցմանը, քանի դեռ համաձայնագիրը չի համապատասխանում Եվրոմիության չափորոշիչներին: Այդ մասին ասվում է ԵՄ ընդլայնման քաղաքականության տարեկան հաշվետվության մեջ, որը հրապարակվել է EUobserver կայքէջում:
Սիրիական ճգնաժամի նկատմամբ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը հանգեցրեց թե՛ տարածաշրջանային եւ թե՛ ներքին ողբերգության: Դա նաեւ նախագահ դարձած նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական ձախողումն է:
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են Եվրոմայդանի անհետ կորած մի շարք ակտիվիստների մասին, որոնք «հեղափոխությունից» հետո սկսել էին զբաղվել հասարակական գործունեությամբ: Նախկին ակտիվիստները այդ անհետացումները համարում են պատվիրված առեւանգումներ, որոնց զոհերը թերեւս «շատ բան գիտեին» կամ ինչ-որ մեկին խանգարում էին:
Ուկրաինայի ճգնաժամը մյուս բոլոր հետխորհրդային երկրներին դրել է իրենց արտաքին քաղաքականությունը մշակելու գործում ընտրություն կատարելու դառը իրականության առաջ: «Ֆորին ըֆերզ» (Foreign Affairs) պարբերականում տպագրված մի հոդվածում Լոնդոնի «Յունիվերսիթի քոլեջից» Ջեյմս Յանը սադրիչ մի հարց է առաջ քաշում խիստ հարցական մի խնդրի շուրջ: Նա գրում է, որ Ադրբեջանը ընտրության հնարավորություն ունի. ...
Հարեւան երկրում ամեն ինչ հիշեցնում է «հին, բարի ժամանակները»: Ունեն «համազգային առաջնորդ», որի արձանները հանդիպում են ամեն քայլափոխի, ձեւակերպված է «միակ ճիշտ գաղափարախոսություն», որից շեղվողները ենթարկվում են հալածանքների եւ բռնությունների, հայտնաբերել են «միակ թշնամուն, որը փորձում է մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ խարխլել Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալ-քաղաքական կայունությունը», մամուլը համատարած ...
Սեպտեմբերի 29-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանն ու «անակնկալ» ձեւով որոշում կայացվեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ահագնացման մասին» զեկույց պատրաստելու մասին: Զեկուցող էլ նշանակվել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերը, որի մասին ավելին չնշելու ցանկությունից ելնելով միայն հիշեցնենք, որ եզակի դիտորդներից էր` ադրբեջանական նախագահական ընտրությունները ...
Նիսի դատարանը հինգշաբթի, սեպտեմբեր 25ին արձակեց իր վճիռը. Նիսի եւ Շրջակայքի կրօնական նախկին ընկերակցութիւնը (որ այժմ կը գործէ Boulevard de la Madeleine-ի վրայՙ Սուրբ Աստւածածին եկեղեցւոյ մէջ) չի կրնար յաւակնիլ մաս կազմել Հայց. Առաքելական եկեղեցւոյ: Անոր արգիլուած է այդ առնչութեամբ որեւէ յիշատակում իր կոչումին մէջ, ինչպէս նաեւ որեւէ գործունէութիւն, որ ...
Աշխարհը թոհուբոհի մեջ է: Մերձավոր Արեւելքը դարձյալ վառոդի տակառիկի է վերածվել զարկ տալով նոր վերադասավորությունների: «Խալիֆայության» գազանությունները աշխարհի ուշադրության կենտրոնում են եւ տակնուվրա են արել քաղաքական օրակարգը շատ երկրներում: Այդ չարիքի գոյառումն ու առաջխաղացումները հետին պլան են մղել աշխարհի բազմաթիվ այլ խնդիրներ:
Անցած օրերին Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությանը մի խումբ ջավախքցի մտավորականներ նամակ էին հղել, որտեղ խնդրել-պահանջել էին Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում շոշափել նաեւ իրենց հուզող հարցերը: Ընդ որում, տվյալ պարագայում` միայն մեկ հարցը: Խնդիրն այն է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից Վրաստանում շրջանառության մեջ մտած նոր օրենքի համաձայն` ...
2013 թւականի Մարտ ամսւայ վերջին օրերին, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեակը նշելու համար կեանքի կոչեց յատուկ յանձնախումբ, որը ցաւօք կուսակցականացւած էր եւ իր մէջ չէր ներառում համայնքում աշխատող, հասարակական, մշակութային ու քաղաքական բոլոր կողմերին ու մտքի տէր անձանց, ինչը, ինքնաբերաբար, անընդունելի էր եւ բողոքի տեղիք տւող:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը ս. թ. հոկտեմբերի 7-ի նիստում, արտահայտելով մտահոգություն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խորացող առճակատման կապակցությամբ, ընդունեց դիմում` ուղղված Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ, Նորին գերազանցություններ պարոն Վլադիմիր Պուտինին եւ պարոն Բարաք Օբամային` նրանց կոչ անելով վերադառնալու ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների «վերաբեռնման» քաղաքականությանը: Դիմումի ...
«Առեւտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը եւ տեղեկություն ներկայացնել հարկային մարմին»: Այսպիսի հիմնավորմամբ երեկ կառավարությունը հավանություն տվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանը, որի շուրջ ավելի վաղ համաձայնության էին եկել տոնավաճառների առեւտրականներն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կատարվող փոփոխությունն առնչվում է օրենքի անցումային դրույթներին: Մասնավորապես, մինչեւ հոկտեմբերի ...
Համաշխարհային բանկի տարեկան ժողովում ներկայացվել է համընդհանուր տնտեսական հեռանկարի մասին բանկի փորձագետների գնահատականը: Ըստ ՀԲ կանխատեսումների, 2014 թվականին Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ակնկալվում է 1,8 տոկոս տնտեսական աճ, իսկ 2015-ին` 2,1 տոկոս: Այդ մասին նշվում է ՀԲ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Խորհրդային տարիներին Հայաստանը արդյունաբերական երկրի համարում ուներ: Եթե նկատի ունենանք, որ Խորհրդային Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ տնտեսության այս ճյուղը ահռելի բաժին ուներ` 70-80-ական թվականներին մոտ 60 տոկոս, ապա նման համարումը միանգամայն արդարացված եւ հիմնավոր էր: Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերության հետ անկախության առաջին տարիներին, երեւի կարիք չկա եւս ...
Հոկտեմբերի 3-5-ը «ԴիջիԹեք» 2014 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում կայացել է «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որին մասնակցել են դպրոցներում ստեղծված ինժեներական խմբակների սաներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ 2012-ից դպրոցներում բացվել են ռոբոտաշինության խմբակներ, որոնց տրամադրվել են հատուկ այդ նպատակով նախագծված ռոբոտ-կոնստրուկտորներ: Ռոբոտ-կոնստրուկտորի ստեղծման եւ, ընդհանրապես, Հայաստանում ռոբոտատեխնիկայի զարգացման եւ աջակցման ծրագրի ...
Ֆրանսիական մարզական լրատվամիջոցների կողմից «Արթուր Արքա» հորջորջված, 1945 թվականի Ֆրանսիայի երիտասարդական տասնամարտի չեմպիոն Արթուր Մաղաքյանը վախճանվել է 89 տարեկանում գլխուղեղի ուռուցքի պատճառած բարդությունների հետեւանքով: Արթուրը ծնվել էր Վիենում (Ֆրանսիա) 1925 թվի նոյեմբերի 11-ին: Փարիզից անկախ լրագրող Ժան Էսքիյանի փոխանցմամբ, 1952-ին վնասվածք ստանալու պատճառով նա չի կարողացել մասնակցել Հելսինկիի օլիմպիական խաղերին ...
Արմավիրի Արեւադաշտ գյուղը (Սարդարապատից մի քանի կիլոմետր հեռավորությամբ) նոր դպրոց է ունենալու, որի համար Գլենդեյլում (Կալիֆոռնիա) գործող Հայ կրթական հիմնադրամին (ՀԿՀ) սատարող ազգային բարերարներ հանգանակել են 140 հազար դոլար, տեղեկացնում է այդ առթիվ «Ազգ»ի ստացած մամուլի հաղորդագրությունը: Առ ի գնահատանքՙ Արմեն եւ Սիլվա Գյուլնազարյանները սեպտեմբերի 7-ին իրենց տանը հյուրընկալել են ...
Էս գիշեր էլի անհանգիստ էի. հազար բան էր անցնում մտքովս: Ուրախ ու տխուր հույզերս իրար էին խառնվել: Տասը-քսան երիտասարդներ, մեջքներին գրած «Երեւանն իմ տունն է», լուսումութին փողոցներում ու կամուրջների եզրերին եռագույներ էին շարում: Այ մարդ, էդ ինչ ճռճռան բառեր եք ասումՙ «Երեւանն իմ տունն է», «Երեւան, իմ սեր», «Երեւանը մենք ...
Այս հոդվածի հեղինակըՙ Սերգեյ Գալոյանը, «Ազգ»ի նախկին աշխատակիցներից է, եղել է մեր թերթի մշակույթի էջի պատասխանատուն: Վերջին տարիներին նա խորացել է գողական աշխարհի հանրահայտ դեմքերի կենսագրության, հայ եւ միջազգային հայտնի խաբեբաների արարքների էության, դրանց բացահայտման մեջ: Հեղինակ է մի շարք գրքերի եւ ուսումնասիրությունների: Ստորեւՙ նրա «վերադարձի» նյութերից առաջինը, որի թեման ...
Ֆիզիկայի բնագավառում կատարած ակնառու հայտնագործության համար 2014 թ. Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի գիտնականներ Իսամու Ակամասակին, Հիրոշի Ամանոն եւ Սյուձի Նակամուրան: Այդ մասին հաղորդում է Նոբելյան հաձնախմբի կայքէջը: