ԱՐԻՖ ԱՍԿԵՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆ Սկսում ես զարմանալ այս պարոնի անչափելի լրբության վրա. այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք ոչ միայն Ադրբեջանում իշխանությունը ապօրինաբար չեն զավթել, այլեւ ստացել են Վրաստանի քաղաքացիների քվեները, մասնավորապես ջավախահայությանը... Սթափվեք, պարոնայք, մի գուցե ձեր կողմից վարձակալված Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլու վարձակալության պայմանագրի ժամկետը չի ավարտվել եւ եւս 16 տարի գործելու է այն, սակայն նա չի կարողանալու իրականացնել իր խոստումները, մի մոռացեքՙ փոխվել են Վրաստանի ե՛ւ նախագահը ե՛ւ կառավարությունը... Նախ երկաթգծի Բաքու- Թբիլիսի- Կարս անվանումը կեղծ է, Թբիլիսի-Բաքու երկաթգիծ որպես այդպիսին մեկ դարից ավելի է գործում է, գուցե այդ բարձրագոչ անվանումը պետք է եկել, որպեսզի կարողանաք այդքան ահռելի գումարների մսխումը «օրինականացնել»: Բայց մի մոռացեք, որ խոսքը երկաթգծի Կարս- Ախալքալաք հատվածի, Ախալքալաք-Կարծախ-Կարս հատվածի մասին է... Եվ եթե ձեզ հաջողվեց մի ողջ ժողովրդի ահաբեկելով, բանտարկելով ու գողանալով այդ ժողովրդի ունեցվածքը ինչ-որ կերպ կառուցել այդ հատվածը, ապա վստահ չե՛ք կարողանալու Հայաստանի շրջափակումը ամրապնդել, խստացնել այդ ժողովրդի հաշվին: Վրաստանի տարածքով անցնող եւ ոչ մի կոմունիկացիոն միջոցից օգտվելու արգելանք դնելու լիազորություն, առավել եւս իրավունք ադրբեջանական եւ ոչ մի պաշտոնյա չունի, անկախ նրանից, թե ինչքան գումար են ծախսել նրանք: Վստահՙ ՀՀ-ից Ջավախքի Կարծախ գյուղ եկող յուրաքանչյուր վագոն տեղ է հասնելու, եթե իհարկե այլ վագոններ կարողանան Կարծախ հասնել... Եվ մի բան էլ մենք բոլորս լավ հիշում ենք. ծրագիրը սկսելուց առաջ երկուստեք հնչող հայտարարություններն ու հավաստիացումներն առ այն, որ ծրագիրը տարածաշրջանային է , նպաստելու է նրա խաղաղության ու կայունության ամրապնդմանը, ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ նրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Երեւում է ադրբեջանական իշխանությունները ոգեւորվելով ծրագրի մոտալուտ ավարտի մասին լուրերից, մոռանալով որ աշխարհում իրենցից եւ Թուրքիայից բացի այլ երկրներ էլ կան եւ կան խաղի կանոններ, որոնք փոխելու համար իրենց նավթադոլարներն, անգամ հազարապատկվելուց հետո շատ քիչ կլինեն, թեւքները վերեւ քշտած նման հայտարարություններ են անում եւ դա ամենեւին էլ էական չէ թե ինչ կալիբրի պաշտոնյայի բերանով... «Խելքի աշեցեք», ինչպես կասեր մեծն Ջիվանին... Ջավախք |