Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը ընտրվելուց հազիվ մի տարի անցՙ արդեն հասցրել է աղմկահարույց դեմք դառնալ հայ իրականության մեջ: Առաջին աղմուկը նա բարձրացրել էր Հայ եկեղեցու Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդի հրաժարականի առիթովՙ առանց դույզն ինչ նպաստելու այդ ցավալի հարցի կարգավորմանը: Ըստ էության եւ ի սկզբանե դա չէր եղել նրա ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից իրատեսական անվանված 2015 թվականի բյուջեն երեկ Ազգային ժողովն ընդունեց 71 «կողմ», 46 «դեմ» ձայներով: Թե բյուջեում արտացոլված ինչ նոր քաղաքականության շեշտադրումների մասին էր խոսում վարչապետը` բյուջեի եզրափակիչ քննարկմանը խորհրդարանում, այն դեպքում, երբ դրամն այս օրերին արժեզրկվեց, ամանորյա թանկացումներն էլ այդ պատճառով սկիզբ առան մի փոքր սովորականից ...
Ազգային ժողովում Հայաստանի նախագահի ներկայացրած ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու քննարկմանը «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը հետաքրքրական միտք ասաց: Դեմ լինելով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանն, այնուամենայնիվ, նա նշեց, թե պետք է մտածել` ինչպե՞ս թղթի վրա գրված հնարավորությունները իրականություն դարձնել, քանի որ դրանք թղթի վրա են մնացել եւ ՀԱՊԿ, եւ ԱՊՀ ...
Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն օրերս ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ օրինագիծ. փաստաթղթում մասնավորապես ասվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգեւորականների, բժիշկների, հասարակական գործիչների եւ մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ ...
Հայաստան մուտքի վիզայից կազատվեն Եվրոմիության ոչ անդամ Վատիկանի, Սան Մարինոյի, Մոնակոյի, Անդորայի եւ Չեռնոգորիայի քաղաքացիները: Նման որոշում ընդունելով, կառավարութունը հաշվի է առել Չեռնոգորիայի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող դյուրացված վիզային քաղաքականությունը եւ մյուսներիՙ սեփական վիզային քաղաքականություն չիրականացնելու իրողությունը:
Դեկտեմբերի 4-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կրեմլյան Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում հրապարակել է Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձը:
Ցավով ծանոթացանք Ամենայն Հայոց Հայրապետին ուղղված Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի նամակին, որն ավելի շուտ հայհոյախառն պարսավագիր էր, մեր Եկեղեցու 1713 տարիների պատմության մեջ իր ոճով ու ոգով անօրինակ ու անհարիր ոչ միայն բարձրաստիճան եկեղեցականին, այլեւ պատասխանատու որեւէ անհատի:
2014 թ. դեկտեմբերի 10-ից ՌԴ մուտքի այցագիր ստանալու համար օտարերկրացիները ստիպված կլինեն հանձնել կենսաչափական տվյալներ: Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլար-դրամ փոխարժեքը կտրուկ տատանվեց եւ նախորդ օրվա համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց 16 կետով, կազմելով 435 դրամ 1 դոլարի համար: Դրա ներքին եւ արտաքին օբյեկտիվ պատճառներին անդրադարձանք մեր նախորդ հրապարակման մեջ («Դրամն արժեզրկվեց` ինչո՞ւ եւ ի՞նչ սպասել», 28.11.2014): Մասնավորապես նշեցինք, որ այդ փոփոխությունը պայմանավորված չէր մեկ որոշիչ ...
Եթե դուք որոշել եք Հայաստան գալ երկարաժամկետ` մի քանի ամսով, ապա խորհուրդ է տրվում վճարել կրկնակի թանկ ու գալ ինքնաթիռով եւ բացառել ավտոմեքենայով գալու տարբերակը: 15 օր եւ 40.000 դրամ: ՀՀ մաքսային ծառայությունը հենց այս, ոչ խելամիտ գինն է առաջարկում բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանի սահմանն անցնում են մեքենայով: Անկախ ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքում բացվել է Հայաստանում 4-րդ ստեղծագործարանը` տեխնոլոգիաների արդի պահանջներին համապատասխանող կրթասրահը: Արմավիրի մարզի Հացիկ համայնքի երիտասարդների համար ստեղծվել են բոլոր պայմաններըՙ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով հագեցված ուսումնական սենյակի ծառայություններից օգտվելու համար:
Ռուսաստանյան եւ ադրբեջանական մասս-մեդիան ակնհայտորեն փորձում է տպավորություն ստեղծել, որ դեկտեմբերի 1-ին Անկարայում ինչ-որ «համաշխարհային կարեւորության պայմանավորվածություններ են ձեռք բերվել» Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ: Կողմերից յուրաքանչյուրն, իհարկե, իր նպատակներն է հետապնդում:
Հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերըՙ հայրենիք վերադարձնելու եւ ուղղաթիռի կարեւոր մասերը հետ բերելու փաստի հետ կապված լռությունը երկու կողմանի է: Նախ, Ադրբեջանի մեդիա դաշտն առհասարակ չի խոսում փաստից, ինչի պատճառներին դեռ կանդրադառնանք, իսկ Ադրբեջանի պետական կառույցները, կոնկրետՙ ՊՆ-ն սահմանափակվեց միայն փաստը հերքելով:
Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները վերածվեցին իսկական տնտեսական պատերազմի: Լոկ «Սառը պատերազմ» եզրը այլեւս չի արտահայտում այն իրավիճակը, որում հայտնվել է աշխարհը արգելամիջոցների պատերազմի արդյունքում: Ռուսաստանի Դաշնության համար ազգային պետականության կայունության եւ քաղաքակրթական դերի իրավունքի իսկական քննություն է ընթանում: ԱՄՆ-ը եւ ԵՄ աննախադեպ ճնշումներ են գործադրում պաշտոնական Մոսկվայի վրաՙ ձգտելով համաժողովրդական դժգոհություն եւ ...
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ներկա պայմաններում Ռուսաստանը չի կարող շարունակել «Հարավային հոսք» գազամուղի իրականացումը, քանի որ ԵՄ անդամ Բուլղարիան չի թույլատրում գազատարի ցամաքային հատվածի կառուցումը: Իսկ Թուրքիայի կարիքների բավարարման համար Ռուսաստանը կկառուցի նոր գազատար համակարգ:
Չնայած Հարավային Ամերիկայում առկա ակտիվ եւ զորեղ հայկական համայնքի, նույն տարածաշրջանը ներկայացնող Բոլիվիայում հայերը անհամեմատ քիչ են: Մեր հայրենակիցները հարավ-ամերիկյան այս երկրում հիմնականում կենտրոնացած են Սուկրե քաղաքում, որտեղ ըստ որոշ աղբյուրների հաշվվում է շուրջ 4-5 հազար հայ:
Հայաստանի Հանրապետության եւ գերմանական KfW բանկի միջեւ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային եւ ծրագրային համաձայնագրի (75 մլն եվրո)» նախագիծը երեկ արժանացավ Հայաստանի կառավարության հավանությանը: Ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերըՙ վրացական սահմանի մոտՙ Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը ...
Փոխարժեքի տատանման թեման երեկ քննարկվել է նաեւ կառավարությունում: Մինչ նիստի սկսվելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարադրամի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար ձայնը տվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:
Նախագահ Պուտինը այս շաբաթ պետական այցով Թուրքիայում էր: ՌԴ նախագահը, համաձայն օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին պետական այցով ընդունելու թուրքական պետության արարողակարգի, անմիջապես օդանավակայանից ուղեւորվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: Պուտինը, հասկանալի է, գրառում է արել դամբարանի պատվո հյուրերի մատյանում. Ռուսաստանի նախագահը մասնավորաբար գրել է. «Ռուսաստանը խորը հարգանք է ...
Հայ եկեղեցու Արմավիրի թեմի կարգադրությամբ Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում հոգեհանգստյան կարգի անցկացումը կարգելվի: «Ազգ»-ի հետ զրույցում թեմից տեղեկացրեցին, որ ստացել են բազմաթիվ նամակներ, դժգոհություններ բնակիչներից, հետեւաբար թեմը երկար քննարկումներից հետո հանգել է նման որոշման:
2014-ի նոյեմբերի 26-ին լավաշն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Լավաշը թվով 4-րդ մշակութային արժեքն էՙ ներկայացված Հայաստանի կողմից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցանկում 2008-ին ընդգրկել է դուդուկը, 2010-ինՙ խաչքարը եւ 2012-ինՙ «Սասնա ծռեր» էպոսը:
Երեխաներին վերաբերող BabyCentre կայքէջը ամեն տարի կազմում է Մեծ Բրիտանիայի նորածինների ամենատարածված անունների ցանկը: Դրա արդյունքների հիման վրա կարելի է դատել, թե ինչպես է փոփոխվում երկրի ազգային կազմը կամ տվյալ տարում էստրադայի որ աստղերն են գնահատվել ծնողների շրջանում:
Արեւելագերմանական Հալլե քաղաքի «Մորիցբուրգ» թանգարանում բացվել է արտասովոր ցուցահանդես, որտեղ ներկայացված են կեղծվածքներՙ գեղանկարներ, քանդակներ, գծանկարներ եւ թղթադրամներ:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Գերմանական "BoxSport" ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է 1053 ձայնՙ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) եւ Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6-րդ անգամ:
Հարավային Օսիան ժամանակի, քաղաքականության ու մոտեցումների հատույթում հայտնվել է մի իրավիճակում, երբ այդ տարածք մուտք գործելը անհնարինության ոլորտից է, իսկ բուն երկրում տեղի ունեցող իրադարձություններին տեղեկանալու համար միայն խիստ պաշտոնական լրահոսով պետք է բավարարվել: Ու չնայած այնտեղ կազմակերպվում են ընտրություններ, ժամանակ առ ժամանակ երկրի ղեկավարությունը երեւում է ռուսաստանյան տարբեր միջոցառումներում, ...
Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» նոյեմբերի 11-ի համարում տպագրել է Շտեֆան Լոքեի հոդվածըՙԼեռնային Ղարաբաղի մասին: «Այն պահից, երբ զենքերը լուռ են, Լեռնային Ղարաբաղը լրատվական գլխագրերում էլ չի երեւում: Ու լռինՙ վերածվել է ծաղկող մի երկրի», գրում է հեղինակըՙ «Արգելված սեւ այգում. միայն զբոսաշրջիկներն են պակասում» վերնագրյալ ծավալուն հոդվածում, որին ստորեւՙ հպանցիկ ...