Նախորդ օրը մեր խմբագրությանը մոտիկ բանկերից մեկն էի գնացել կոմունալ վճարումներ անելու: Գերխճողված էր բանկը, մանավանդ դրամարկղային պատուհանների շուրջը: Շատ էին ամերիկյան դոլար գնողները, ավելի ճիշտՙ գնել ուզողները: Երկու հարյուր դոլարից ավելի չէին վաճառում, այն էլՙ ոչ բոլորին: Պատուհանի այս կողմից մի հաճախորդ գոռում էրՙ «Գագոն զանգե՞լ է ինձի հմար»: ...
Փոխանակման կետերում սպեկուլյացիաների շարունակման դեպքում կառավարությունը կքննարկի նրանց գործունեությունը օրենսդրորեն կտրուկ սահմանակելու հարցը: Այս մասին NEWS.am-ին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանըՙ անդրադառնալով արտարժույթի շուկայում վերջին օրերին գրանցված տատանումներին:
Դրամի նկատմամբ դոլարի կտրուկ արժեւորման փուլն ավարտվեց: Երեկ գործընթացը հակառակ ուղղությամբ էր ընթանում` նույն կտրուկ տեմպերով: Օրվա վերջում դոլարը փոխանակման կետերում արդեն գնվում եւ վաճառվում էր 420-480 դրամ միջակայքում: Այսինքն, այն գրեթե վերադարձավ ելման կետ: Այն, որ դրամի առաջին արժեզրկումը, երբ փոխարժեքը կազմեց 435 դրամ 1 դոլարի դիմացՙ կարելի է ...
Բացելով կառավարության երեկվա նիստը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ֆինանսական շուկայի իրավիճակին. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպում եմ ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների եւ տնտեսվարողների հետ: Մեր միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին: ...
Դեկտեմբերի 18-ին Մոսկվայի Միջազգային առեւտրի կենտրոնի շենքում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոբելյանականՙ թվով 10-րդ մամուլի մեծ ասուլիսը, որին մասնակցելու համար Ռուսաստանից եւ այլ երկրներից հավատարմագրվել էին զանգվածային լրատվության միջոցների 1.259 ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակիցը:
Կառավարությունը երեկ հաստատեց սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, որի մեջ գերակշռում են Տավուշի մարզի գյուղերը: Դրանք են` Արարատի մարզ` Երասխ, Գեղարքունիքի մարզ` Վահան, Ճամբարակ, Վայոց Ձորի մարզ` Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզ` Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեւան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մովսես, Դովեղ, ...
Կառավարությունը, կարելի է ասել, այս անգամ էլ փրկվեց: Ռուսական ֆինանսական շուկայի վայրիվերումների, դրանց պատճառով մեր տնտեսական կորուստների ֆոնին, երբ բոլորի քննադատության թիրախը հենց կառավարությունն էր դառնում` մի կերպ դոփող մեր տնտեսությունից բավարար հարկեր բյուջե բերել չկարողանալու, ավելին` երկու ամիս անշեղորեն դրամի արժեզրկման պատճառով բյուջեի կորուստների ավելացման համար: Բայց Ամանորի շեմին ...
Կաշպիրովսկիին, կարծում եմ, շատերն են հիշում, գուցե գտնվեն մարդիկ անգամ, ովքեր կպնդեն, թե էքստրասենսը բուժել է իրենց, շատերն, անշուշտ, հակառակը կպնդեն, իսկ ավելի շատերըՙ լուռ կժպտան այս անունը լսելիս: Բայց հաստատՙ Կաշպիրովսկի անունը մի բան փոխում է մեր դեմքի վրա, ինչն ամենեւին չի նշանակում, որ Կաշպիրովսկին ժողովրդի կողքին է... Ինչեւէ, ...
Մեր թերթի նախորդ համարում, Հովիկ Աֆյանի «Կհանդիպենք Պոլսում» վերնագրով հոդվածի ներքեւ խմբագրության կողմից տրված բացատրության մեջ է սպրդել ցավալի ու կոպիտ սխալ, որի համար ստացել ենք սփյուռքի մեր ուշադիր ընթերցողներից Երվանդ Ազատյանի (ԱՄՆ) եւ Արմենակ Եղիայանի (Լիբանան) ճշգրտող նամակները: Ստորեւՙ լիբանանահայ մտավորականի նամակն ամբողջությամբ: Շնորհակալություն ենք հայտնում նկատողության հեղինակներին եւ ...
Վերջին շրջանում նկատվող փոխարժեքների տատանումները, մեր համոզմամբ, հարկ է գնահատել ոչ այնքան որպես դրամի արժեզրկում, որքան դոլարի արժեւորում եւ արտաքին այլ ազդակների փոխներգործություն` պայմանավորված հետեւյալ գործոններով: Մասնավորապես, նկատելիորեն ամրապնդվել են ԱՄՆ դոլարի դիրքերը համաշխարհային շուկայում, ինչն իր անդրադարձն ունեցավ նաեւ ԱՄՆ դոլար/եվրո փոխարժեքի վրա: Զգալիորեն թուլացել են եվրոյի դիրքերը, ինչն, ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության շնորհիվ իրականացել է Լոռու մարզի Թումանյան համայնքի երեխաների երկար սպասված երազանքը. համայնքի դպրոցում բացվել է ստեղծագործարան, որից կօգտվեն ինչպես դպրոցի բոլոր աշակերտներն ու ուսուցիչները, այնպես էլ հարեւան գյուղերի պատանիները:
Արցախում ռոումինգ ծառայությունը չի վերացվի, որովհետեւ դա այնքան էլ հեշտ եւ պարզ հարց չէ: Նման հայտարարությամբ է Արցախում հանդես եկել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Նա շեշտել է, որ Արցախի շուկան, միջազգային չափանիշների առումով, Հայաստանի շուկայից բոլորովին տարբեր է:
Դեկտեմբերի 6-ին Քյոլնում տեղի է ունեցել հանդիսավոր ճաշկերույթ - դրամահավաքՙ հագեցած մշակութային բարձրորակ կատարումներով, որի հասույթն ուղղվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներն իրականացնելուն:Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ գերմանահայ գործարարների միության կազմակերպած երեկոյին ներկա են եղել քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Բեռլինում ՀՀ դեսպանությունից, ԳԴՀ-ում ՀՀ պատվո հյուպատոսը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. ...
Մի երկու շաբաթ առաջ Երեւանի ԲՈւՀ-երից մեկում տարբեր մասնագիտությունների տեր գիտնականների մասնակցությամբ քննարկվում էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումների ծրագրեր: Եղան տարբեր առաջարկներ, որոնց թվում նաեւ` հրատարակել հոդվածների ժողովածու, որը հիմնականում պետք է ներառեր Ցեղասպանության խնդիրն իր բոլոր դրսեւորումներով:
Հայոց ցեղասպանությունը ծրագրած օսմանյան երեք գլխավոր պատասխանատուներից մեկի` Ջեմալ փաշայի թոռան` թուրք լրագրող Հասան Ջեմալի Հայաստան այցելությանն առանձնահատուկ անդրադառնալու իմաստ չէր լինի, եթե հայաստանյան արձագանքներն այսքան, թույլ տվեք ասել, տարօրինակ չլինեին:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Նեզավիսիմայի գազետա» թերթում հրապարակած «Ռուսաստան-Ուկրաինա. կյանք նոր կանոններով» հոդվածում խոսում է առաջիկայում Ուկրաինային սպասող դժվարություններիՙ «երկրորդ 90-ականների» մասին: Նա համոզված է, որ ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը առանձնապես չեն ձգտում Կիեւին «փող տալ նույնիսկ անհետաձգելի կարիքների համար»: Տնտեսական համագործակցության տեսակետից Ուկրաինայի հանդեպ ԵՄ վերաբերմունքը ավելի շատ նման է ...
Ուկրաինայի պաշտպանության նախարարը օրերս միանգամայն անապացույց կերպով հայտարարեց, թե Ռուսաստանը իբր մարտավարական միջուկային զենք է օգտագործել ուկրաինական տարածքում: Կիեւը պարզապես «հիվանդացել» է միջուկային պետության մայրաքաղաքի կարգավիճակը վերականգնելու սեւեռուն գաղափարով: Ի պատասխանՙ Ուկրաինայի նոր իշխանությունները մի շարք տհաճ խոսքեր լսեցին, ըստ որումՙ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ ԱՄՆ-ից: Վաշինգտոնում, ըստ երեւույթին, սկսում ...
Վերջերս Երեւանում լույս է տեսել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) վերաբերյալ վավերագրությունՙ նրա զինյալ եւ հրատարակչական գործունեության մասին գիրքը, ԱՍԱԼԱ-ի 40-ամյակին ընդառաջ:
1990-ականներին, երբ մենք դեռ չէինք վաճառել մերՙ այսօր 25 հազար դոլար արժեցող երկու սենյականոց բնակարանը ընդամենը 2500 ԱՄՆ դոլարով, երբ հայրս մշտական աշխատանք չուներ, չնայած ամեն օր երեկոյան ինձ ու քրոջս կոնֆետ էր բերում, եւ հաջորդ օրվա ճաշի համարՙ վերմիշելի նորանոր տեսակներ, մի օր ես արթնացա մորս լացի ձայնից: Երկար ...
Մեր երկրում արտագաղթի պատճաները տարեցտարի ավելի բազմաշերտ են դառնում: Եթե 1990-ականներին հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն էր, մութն ու ցուրտը, ապա 2000-ականներից սկսածՙ արտագաղթի ցուցանիշներն ահագնանում ենՙ հիմքում կրելով սոցիալական անհավասարության, անարդարության ու բարոյահոգեբանական դրդապատճառներ: Այն հասարակությունը, որը չունի միջին խավ, բաժանված է երկու բեւեռներիՙ չքավորների եւ հարուստների միջեւ, բնական աճ չի ...
Ֆրանսիայի Հայ վետերանների եւ դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիայի, ինչպես նաեւ Լուսինյան քաղաքի վարչական մարմինների եւ Արարատ ասոցիացիայի կազմակերպությամբ դեկտեմբերի 13-ին Լուսինյան քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողությունՙ նվիրված Հայոց վերջին թագավոր Լեւոն V-ին, Մեծ եղեռնի զոհերին եւ Ֆրանսիայի համար զոհված հայ մարտիկների հիշատակին: Խաչքարի բացումը կատարել է այդ ...
Մոսկվայից հետո հայտնվելով Բեյրութում ու ծանոթանալով քաղաքին, տեսնում ես, որ սա էլ մեգապոլիս է, սակայն ավելի շուտ, այսպես ասած, մանրբուրժուական թեքումով: Հազիվ թե իմաստ ունենա նկարագրել հայերիս քաջ հայտնի այս քաղաքը, նրա տեսարժան վայրերը եւ այլն: Թերեւս տեղին կլինի վերապատմել որոշ կարծիքներ, տրամադրություններ ու տպավորություններ տեղի հայության տարբեր խավերի ներկայացուցիչների, ...
Մի իմաստուն մարդ ժամանակին ասել է` հեղափոխությունը նախապատրաստում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ պտուղները վայելում են սրիկաները... Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո Բիսմարկի կողմից դեռեւս երկու դար առաջ հնչեցված այս խոսքերը համահունչ են մեր ժամանակներին եւ չեն կորցրել իրենց այժմեականությունը: Այս հրապարակումը ուրիշի տարիների տքնանքը անօրինաբար ճանկած-սեփականացրած եւ դրա պտուղները ...
«Փառավոր անցյալ, անորոշ ապագա» ընդհանուր խորագրի ներքո Հալեպում հայերի ներկայության մասին դասախոսությամբ հանդես է եկել դոկտ. Էլիզ Սեմերջյանը Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (ՆԱԱՍՐ) կենտրոնում, տեղեկացնում է Արամ Արքունը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում»: Սեմերջյանը Ուալլա-Ուալլայի (Վաշինգտոն) Ուիթմեն քոլեջում է դասավանդում եւ հեղինակ է բազմաթիվ հոդվածների օսմանյան շրջանի Հալեպի ...
Փախած օլիգարխ Մուխտար Աբլիազովի պղտոր գործում նոր մանրամասներ կան: Ինտերպոլը հետախուզում է հայտարարել մեծ սեքսի փոքրիկ գիգանտի հերթական սիրուհի, ոմն Բոտա Ջարդեմալիի նկատմամբ: