Արագ են անցնում այն ժամանակները, երբ բարեկամի կամ ընկերոջ տուն այցելելիսՙ տան երեխաները դիմավորում էին հյուրին կամ հյուրերին, նստում հետները, հետեւում մեծահասակների խոսակցությանը, իսկ խնդրելու դեպքումՙ արտասանում, երգում կամ նվագում: Հիմա նրանք հազիվ են հայացքով դիմավորում մեզ: Հիմա նրանք գերզբաղված են, գերուշադիրՙ հակված իրենց պլանշեթին, սմարտ-ֆոնին կամ նոթբուքին: Աչքերը կենտրոնացրած ...
Մարտի 1-3-ը Բեռլինի պատմության թանգարանում տեղի կունենա միջազգային գիտաժողովՙ «Դարի ոճրագործության վկաները. գերմանական ռայխը եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Հրավիրյալ 23 բանախոսների թվում են Գերմանիայում օրերս լույս տեսած երկու գրքերի հեղինակներՙ «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Ռոլֆ Հոսֆելդը, ինչպես նաեւ «Նպաստ ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերին բնաջնջելու գործում» հատորի հեղինակ, գերմանական ...
Թե ինչու է կառավարությունը նախաձեռնել Շահութահարկի մասին օրենքի այն փոփոխությունը, որով 40 մլրդ դրամից սկսած արտահանման դեպքում արտահանող կազմակերպությունների խմբին հարկային արտոնություններ են տրվելու, 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս շահութահարկ գանձելով, խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բացատրում էր ԵՏՄ անդամակցությամբ տրված ու Հայաստանի քաղաքացիներին աշխատելու ...
Կլոր թուականներ կան, կամ իրադարձութիւններ, որոնք անկիւնադարձային ըլլալու հաւատքը կը ներշնչեն. կ՛ուզենք բան մը փոխուած տեսնել, ակնկալութիւններ ունինք, որովհետեւ չենք բաւարարուիր մեր ունեցածով:
Ժամանակին, երբ արտերկիր մեկնելու անհրաժեշտություն էր լինում, առաջին մտահոգություններից մեկը հեռախոսակապի ապահովումն էր: Հայաստանյան բջջային կապի ռոումինգ ծառայությունից միայն շատ հարուստներն էին օգտվում, կամ էլ նրանք, ովքեր երբեք չեն վճարում արտասահմանից տուն ժամերով խոսակցությունների համար, քանի որ, ասենք` վճարում է պետությունը կամ էլ ինչ-որ մասնավոր ընկերություն:
«Շրջանառության հարկի մասին» օրենքում հերթական փոփոխություններն է հավանության արժանացրել Հայաստանի կառավարությունը: Սա երրորդ անգամն է, ինչ կառավարությունը, տուրք տալով տոնավաճառների առեւտրականների բողոքի ցույցերին, փոփոխություններ է կատարում այս օրենքում:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է մի ամբողջ շարք խոշոր բանկերի գործառնությունները Լոնդոնի սակարանում ոսկու, արծաթի, պլատինի եւ պալլադիումի գների հաստատման ոլորտում:
Բաժանորդներին առնչվող տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներդրել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտը: Ընկերությունն ապահովում է ֆիզիկական եւ էլեկտրոնային տեղեկատվական բոլոր ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունն ու ամբողջականությունըՙ ելնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների անձնական տվյալները, մատուցվող ծառայությունների բարձր որակը, ընկերության մրցակցային առավելությունը, ստացվող շահույթն ու եկամտաբերությունը, ինչպես նաեւՙ իրավաբանական, ...
«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը միջազգային հարթակում շարունակում է պատվով ներկայացնել մեր երկիրը: Այդ նվաճումներին իր գործընկերությամբ աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Երեկ, փետրվարի 26-ին, կայացավ Բաղդադ-Երեւան-Էրբիլ (Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության մայրաքաղաք) ուղղությամբ առաջին չվերթը: Ինչպես հաղորդում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, չվերթը իրականացրեց «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը:
«Պանորամա» կայքը, հղում անելով showbiz411.com կայքին, հայտնում է, որ ամերիկահայ մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանը հովանավորելու է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումը, նաեւ Հոլոքոստի նմանությամբ ստեղծելով Եղեռնի վերաբերյալ «Շինդլերի ցուցակ»: Շատ հայտնի դերասաններ եւ օսկարակիր մի ռեժիսոր համաձայն են մասնակցել ֆիլմի ստեղծմանը: Մտադրություն կա ֆիլմի աշխատանքներն սկսել այս տարվա ամռանը:
Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում ԱՄՆ-ին, այդ երկրում այսօր տեղի է ունեցել մի հրաշալի բան. նախագահ Օբաման սեր է խոստովանել, ընդ որում տիկնոջը` Միշելին չէ (ինչը էլի հրաշալի կլիներ, առնվազն ԱՄՆ առաջին տիկնոջ համար), այլ բոլոր ամերիկացիներին: Հանդես գալով ամերիկացիներին ուղղված ռադիոուղերձով` Բարաք Օբաման հայտարարել է, որ սիրում ...
«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցությունն ամենաակտիվ դերակատարումն ունեցավ հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարության մեջ: (Դատավարության մասին տե՛ս «Ազգ»-ի հունվարի 30-ի , փետրվարի 6, 13, 20-ի համարներում- Խմբ.): Կարելի է վստահ արձանագրել, որ եթե համայնքային հիշյալ կառույցը հետեւողական ու նախանձախնդիր չլիներ, նախՙ շվեյցարական, ապաՙ միջազգային դատարանների թղթապանակում «Փերինչեքի գործ» չէր էլ հայտնվի: ...
Միշտ մտավախություն ունեի եւ, անկեղծ ասած, մի քիչ էլ ափսոսում էի, որ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն ու Ազգային հերոս Անդրանիկի 150-ամյակը համընկնում են: Ինձ մտահոգում էր նաեւ այն, որ հաճախ մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը` հերոսի: Ենթադրում էի, որ ցեղասպանության տարելիցը մեզանում կստվերի ամեն ինչ: Սակայն օրերս ընթացող ու ...
Փետրվարի 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում, Ժուռնալիստների կենտրոնական տան լեփ-լեցուն դահլիճում, տեղի ունեցավ Ֆրանսահայ ճանաչված պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռայմոն Գեւորգյանի «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» գրքի շնորհանդեսը:
«Մի ուրվական է շրջում Եվրոպայում` կոմունիզմի ուրվականը»: Կարլ Մարքսի այս արտահայտությունը թեւավոր խոսք էր դարձել նախկին Խորհրդային Միությունում: Սակայն, ինչպես երեւում է, ուրվականների ժամանակը դեռեւս չի անցել, եւ նրանք 19-րդ դարից հաջողությամբ տեղափոխվում են 21-րդ դար: Թեեւ ներկայիս ուրվականը կոմունիզմինը չէ, բայց անհանդուրժողականությամբ եւ գործելաոճով ոչնչով չի զիջում իր ավագ ...
Կյանքի ամբողջ ընթացքում ծառայելով Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին` Հրայր Հովնանյանը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) նախագահի պաշտոնից: Անցած շաբաթ, Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ընդգրկված են Համագումարի 4 նախկին կամավորներ, ընտրեց նոր ղեկավարություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնի համար վերստին հայտարարված մրցույթում սկսվել է հարցազրույցի փուլը: Մրցույթի այս փուլին մասնակցում են 14 հավակնորդ` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, ՄԱԿ-ի ՄԻ հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, «Իրավունքի ...
Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին հայրենիք վերադարձնելու պահանջով ԱՄՆ-ը, հաշված օրերի ընթացքում արդեն երրորդ անգամ դիմեց հայկական կողմին: Նախ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, թե հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձնի Ասկերովին եւ Գուլիեւին, ապա այդ մասին սկզբում Բաքվում, ապա Երեւանում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի ...
Վերջին շաբաթներին Ուկրաինայում այսպես կոչված սոցիալական խմբի մթերքների թանկացումների հետ մեկտեղ տեղի են ունենում դրանց վաճառքի սահմանափակումներ: Այդ մասին հաղորդում են հենց ուկրաինական լրատվամիջոցները:
Այս տարի լրանում է Ղազախստանի Ժողովրդի Ասամբլեայի ստեղծման քսանամյակը: Ստեղծված լինելով որպես նախագահին առընթեր խորհրդատվական-խորհրդակցական մարմինՙ Ասամբլեան այսօր դարձել է երկրի տարբեր սոցիալական հաստատությունները կամրջող հասարակական գործիք:
«Հարավային հոսք» համատեղ նախագծի փակումից հետո Եվրոմիությունը որոշել է պայմանագրեր կնքել գազի այլտընտրական մատակարարների հետ, որոնց թվում են Թուրքմենստանը, Ադրբեջանը եւ Ալժիրը: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերակցությամբ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում ունեցավ փետրվարի 6-ին: Այնուհետեւ, փետրվարի 9-ին նա մեկնեց Մ. Նահանգներ հանդիպելու Բարաք Օբամայի հետ: Քննարկումների գլխավոր թեման Ուկրաինան էր, բայց Օբամայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում շոշափված առաջին հարցը վերաբերում էր Հունաստանին:
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը, ոչնչացնելով մոտ 10 հազար գիրք: Այդ մասին հաղորդում է «Էլաֆ» կայքէջը:
Հունաստանի իշխանությունները Եվրոհանձնաժողովին ներկայացրել են երկրի առաջիկա բարեփոխումների ցանկը: Փաստաթղթերը հանձնվել են սահմանված ժամկետներում, նշում է BBC-ն:
Չգիտեմ ինչ ենք մենք` հայերս փնտրում, երբ աշխարհով մեկ որոնում ենք հայկական ծագմամբ հայտնի մարդկանց, բայց երեւում է` դա արդարացում եւ հանգստացում է անվերջ միգրացիայի, աշխարհով մեկ փշրվելու մեր հակումի դիմաց. ներսից աղմկող խղճի խայթի մեղմման փորձ: Ահա հերթական անգամ մամուլ են սպրդել տեղեկություններ, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայ ...
Սրտի անհուն ցավով եմ գրում այս տողերը իմ սիրելի ընկերոջՙ ԱՇՈՏ ՇԱԲՈՅԱՆԻ մասին: Ձեռքս դողում է, գրիչս, իմ ձեռքին սովոր գրիչս չի ենթարկվում ինձ, եւ «հիշատակին» ողբերգական բառը թվում է անիրական, ուղղակի անտեղի ու անիմաստ: Փետրվարի 7-ին Աշոտը մեկնեց հեռավոր ճամփորդության, փետրվարի 12-ին փողոցային անհեթեթ պատահարը այդ ճամփորդությունը վերածեց անդարձության: ...
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող ՀՀ քաղաքացի Արթուր Աֆյանը ինքնակամ լքել է զորամասը եւ անցած երեքշաբթի օրվա դրությամբ դեռ գտնվում էր փաստացի փախուստի մեջ: Ըստ տեղեկությունների, Աֆյանը Իջեւան քաղաքից է եւ զորամասը լքել է «պարտքերի պատճառով», ընդ որում հայտնի չէ, թե որտե՞ղ են կուտակվել նրա պարտքերը` դեռեւս քաղաքացիական կյանքո՞ւմ, թե՞ ...