15 ապրիլի - Ավստրիայի նախագահ Ֆիշերը Հայոց ցեղասպանության 100 -ամյա տարելիցի օրը Հայաստան չի գնալու, ապրիլի 15-ին հաղորդում է ավստրիական առցանց «Դի փրեսսեն»ՙ հղում անելով APA գործակալությանը։ Երեւանում Ավստրիան կներկայացնի դեսպան Ալոիս Կրաութը (Alois Kraut),նրան կընկերակցի պառլամենտական Հաննես Վենինգերը։ Ապրիլ 24-յան միջոցառումներին Երեւանում մասնակցելու հրավերը Ավստրիայի ...
15 ապրիլ. - Ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին Սուրբ աթոռում Գերմանիայի դեսպան Աննետե Շավանի բացակայությունն աննկատ չի անցել։ Նրա հասցեին քննադատություն է հնչեցրել դյուսելդորֆցի պատմաբան,վերջերս Վատիկանի արխիվների Հայոց ցեղասպանության վավերագրերի հրատարկության հեղինակ Միշայել Հեզեմաննըՙ կաթոլիկների լրատվական KNA գործակալությանը տված հարցազրույցումՙ շեշտելով օրվա ...
14 ապրիլի. - Հենց այս վերնագիրն է ընտրել գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» առցանց տարբերակըՙ անդրադառնալով ապրիլի 14-ին ժամը 11-ին Բեռլինում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հրավիրած մամլո ասուլիսին։ Հոդվածագիրը նշում է, թե ԳԿԽ պահանջում է Դաշնային կառավարությունից եւ Բունդեսթագից ճանաչել հայոց դեմ գործված ոճիրը «ցեղասպանություն» բառեզրով եւ հիշատակում ...
13.04 - Հռոմի պապի ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի քաղաքական երանգներին նույն օրն անդրադարձան գերմանական էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցները, ինչպես նաեւ ռադիոն եւ հեռուստատեսությունը։ Նույն օրը լրատվական հոսքը գլխավորեց Հռոմից ARD-ի մեկնաբանի բնութագրումըՙ « Հռոմի պապը հայերի սպանություններն անվանեց ցեղասպանություն»։ Գերմանական բոլոր լրատվամիջոցները գլխագրերում շեշտելով ցեղասպանություն բնորոշումը, անդրադարձան նաեւ ...
Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմի վերաբերյալ Հայաստանից թե Սփյուռքից հնչած քննադատություններին եւ որոշ վերապահություններով հանդերձ եւս մեկ անգամ հաստատել, որ այդ ձեւաչափը ընդունելի է եւ արժանի համահայկական կոչվելու, եւ բերել էի որոշ ապացույցներ (տե՛ս «Ազգ», 03.04.15 թ.): Արդարեւ, ես ...
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, ըստ ռուսական աղբյուրների, սպառնում է ցմահ ազատազրկում: Պերմյակովի հոգեբուժական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ ռուս զինծառայողը մեղսունակ է: Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունըՙ վկայակոչելով իր աղբյուրները: «Փորձաքննությամբ Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ: Նա այդ օրը գործել ...
Ավստրիական «Դեր շտանդարտը», հղում անելով տեղի կաթոլիկների կայքէջին, ապրիլի 9-ին փոխանցում է, թե Ավստրիայում եկեղեցիների Էկումենիկ խորհրդի վարչությունը նամակով դիմել է Ավստրիայի բարձրաստիճան ղեկավարներինՙ դաշնային նախագահ Հայնց Ֆիշերին, դաշնային կանցլեր Վերներ Ֆայմաննին, փոխկանցլեր Ռայնհոլդ Միթթերլեհներին, խորհրդարանի նախագահ Դորիս Բուրեսին, արտգործնախարար Սեբաստիան Քուրցինՙ պահանջելով, որ Ավստրիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս օրինակին ...
Այս օրերին Ռուսաստանի Դաշնության հայկական համայնքներում մեծ թափով շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Ռուսաստանի Հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի մասնակցությամբ գրեթե ամեն օր մոսկովյան հեղինակավոր դահլիճներում նմանօրինակ միջոցառումներ ...
Քիմ Քարդաշյանը լավ բիզնեսմեն է, նա միլիոններ է դուրս բերում ոչնչից` մարմնի ցուցադրությունից, իր իրապատում-շոուի ժամանակ դատարկաբանելուց, իր անուն-ազգանունից, եւ այդպես շարունակ: Դատելով ունեցվածքից` լավ գործարար է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը, սակայն, օրինակ, լավ չէր հաշվարկել իր հարցազրույցի թողարկման ճիշտ պահը, քանի որ այն լրատվամիջոցներում երեւաց Քիմի Հայաստան ժամանելուն զուգահեռ, ...
Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի եւ այսպես կոչված «վեցյակի» միջեւ բանակցությունների հաջող ավարտը կարող է հավակնել վերջին տարիների աշխարհաքաղաքական խոշորագույն իրադարձությունը համարվելուն: Հատկապես ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների բարելավման առումով դա աննախադեպ կարող է լինել, եթե նկատի ունենանք այն փոխադարձ թշնամանքը, որ այս երկրներն ունեն միմյանց հանդեպ Իրանում իսլամական ...
2015-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ գրանցվել է 5,8 տոկոս գնաճ: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Սովորաբար Հայաստանի համար Կենտրոնական բանկի սահմանած նպատակային միջակայքը գտնվում է 4 տոկոս + 1,5 տոկոսի սահմաններում: 2015-ի համար նույնպես այս միջակայքն է կանխատեսված, բայց մարտի տվյալներով գնաճը գերազանցել է այդ միջակայքի վերջին ...
Կոչ` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը դեռեոս չճանաչողներին եւ երախտագիտություն` ճանաչողներին. կարճ այսպես կարելի բնութագրել ԱԺ հայտարարությունը` Հայոց ցեղասպանության 100 -ամյա տարելիցի կապակցությամբ, որ քննարկեց երեկ Հայաստանի խորհրդարանը:
Օրերս Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր ռուս գործընկեր` Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Երեւանում «մոտ օրերս» սպասում են ՌԴ նախագահին: Հիշեցնենք, որ ավելի վաղ` Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները պայմանավորվել էին, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահը կլինի Երեւանում, իսկ մայիսի 9-ին ՀՀ նախագահը ...
Դժվար է ասել, թե ո՞վ է պետության դեմ գնում. այն քաղաքացի՞ն, որն իր դեմ կայացրած վճիռը բողոքարկում է ՄԻԵԴ-ում, ինչի արդյունքում ՀՀ-ից գանձվում է մի քանի հազար եվրո, թե՞ այն դատավորը, որի կայացրած վճիռը ՄԻԵԴ-ի կողմից փաստորեն ճանաչվում է սխալ, ինչի արդյունքում էլ պետությունը պարտավորվում է նյութապես փոխհատուցել բողոքարկող քաղաքացուն:
Հատկապես վերջերս շատ ենք սիրում խոսել մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին: Ավելինՙ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին, ովքեր իրենց նպաստն են բերում նման հանցագործությունների կանխարգելման գործում: Բայց այս համատեքստում մենք մոռանում ենք, իսկ ավելի ճիշտՙ ավանդաբար չենք սիրում խոսել պետության դեմ կատարված հանցագործությունների մասին: Օրինակ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ ...
Եթե որպես ավանդազրույց մի կողմ թողնենք այն, որ մեր ազգային հերոս Վարդան Մամիկոնյանը սերվել է Չինական Մամկուն ընտանիքից, հարաբերությունները մեր երկու երկրներիՙ Չինաստանի եւ Հայաստանի միջեւ իրենց գագաթնակետին են հասել, երբ հայ առեւտրականները 16-17-րդ դարերում իրենց բեռները առեւտրական նավերով Եվրոպայից Ասիա են տեղափոխել: Դրանից առաջ այդ ճանապարհը վերահսկվում էր բրիտանական ...
Յունուար 2015: Քուէյթէն կանցնիմ Տուպայ: Նկատի ունենալով, որ Քուէյթ կեցութեան կարգավիճակ ունիմ, մտահոգուած չեմ Տուպայի մուտքի արտօնագիրով: Կրնամ ստանալ տեղւոյն վրայ` օդակայանէն; Բայց այս անգամ կացութիւնը քիչ մը տարբեր էր: Պաշտօնեան գանձեց արտօնագիրին արժէքը եւ անցագիրը առնելով, տարաւ զայն օդակայանի ապահովական գրասենեակ` յաւելեալ ստուգումի համար: Քիչ անց ցոյց տալով քովընտի ...
Մանկութեանս չեմ յիշեր Ապրիլ 24 կը տօնուէ՞ր դպրոցին մէջ, թէ՞ ոչ, թէեւ այդ օրերուն անպակաս էին ֆետայիներու քաջագործութիւններուն մասին պատմութիւններ հայոց պատմութեան դասի պահերուն:
Դամասկոսցի Ֆաիզ էլ Հուսեինը այն բազմաթիվ վկաներից է, ովքեր անտարբեր չնայեցին մի ամբողջ ժողովրդի կոտորածին ու իրենց տեսածը որպես վավերագրություն հանձնեցին թղթինՙ ի լուր աշխարհի: 1917 թվականին նիդեռլանդերենով Դեն Հաախում (Հաագա) լույս է տեսել Հուսեինի «Կոտորածները Հայաստանում» գիրքը: Նպատակ ունենալով փոքրիշատե նպաստել ...
Այս խորագրի ներքո միջազգային գիտաժողով է նախատեսվում անցկացնել Ստամբուլի Բիլգի համալսարանում ապրիլի 26-ին, մասնակցությամբ համաշխարհային ճանաչման արժանացած ցեղասպանագետների: Կազմակերպիչներն են «ԴյուրԴե» մարդու իրավունքների թուրքական կազմակերպությունը, «Պրոջեկտ 2015» ուխտագնացության ամերիկահայկական կազմակերպությունը, «Թարիհ Վաքֆի» պատմության հիմնադրամ-հաստատությունը Թուրքիայում, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի հայոց արդի պատմության ամբիոնը եւ Ստամբուլի Բիլգի համալսարանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աշխատակիցների համար կազմակերպում է դասախոսությունների շարքՙ Հայոց ցեղասպանության, հայկական ինքնության, հայության անցած պատմական ճանապարհի եւ զարգացման հեռանկարներին առնչվող թեմաներով:
2015 թվականը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սկսում է իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համագործակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երիտասարդական նվագախմբի վաղեմի բարեկամն է եւ իր աջակցությամբ մշտապես սատարում է նվագախմբի բոլոր նախաձեռնություններին: Սերտ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նորարարական նախագծեր, Հայաստան են հրավիրվել մեծանուն երաժիշտներ:
Բոլորովին վերջերս ԱՄՆ 50 նահանգներից եւս մեկը` նախագահ Օբամայի ծննդավայր Հավայան կղզիները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն, ենթադրենք, Կալիֆորնիայի, որը «ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների վեհ գործում» իր նպաստը վաղուց է բերել, կղզիների պարագայում ճանաչման փաստը ուշագրավ է այն առումով, որ այնտեղ ամենեւին էլ հայկական մեծ համայնք, «գեթ մեկ ...
«World Scientific Publishing» (Համաշխարհային Գիտություն հրատարակչություն) հրատարակչությունը հրատարակել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «Անիզոտրոպ սալերի եւ թաղանթների ասիմպտոտիկ տեսություն» լայնածավալ մենագրության անգլերեն տարբերակը: Գիրքը բաղկացած է 376 էջից, 11 գլխից: Գիրքը նվիրված է ժամանակակից տեխնիկայի, սարքաշինության եւ շինարարության հիմնական կոնստրուկցիաների, սարքերի եւ կառույցների բաղկացուցիչ տարրերի ամրությանը, կայունությանը եւ հուսալիությանը:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը , ելույթ ունենալով իշխող «Նուռ Օտան» կուսակցության համագումարում, հայտարարել է նախընտրական մրցարշավում իր մասնակցության մասին:
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող «Ստրատֆոր» աշխարհաքաղաքական եւ գլոբալ հետախուզական շաբաթաթերթի հիմնադիր վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանի հոդվածը, որոշ առումով շարունակությունը կարելի է համարել մեր թերթի մարտի 13-ի համարում լույս տեսած նույն հեղինակի «Նաթանյահուն, Օբաման եւ աշխարհաքաղաքականությունը» հոդվածի, որտեղ քննարկվում էր Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռություն ստեղծելու, տարածաշրջանում Սաուդյան Արաբիա-Իսրայել-Թուրքիա-Իրան ուժային կենտրոններ ստեղծելու ամերիկյան նոր ...
Ընթացիկ տարում աշխարհին սպառնացող գլխավոր մարտահրավերները պայմանավորված են հիմնականում համաշխարհային տնտեսության կառուցվածքային խոր փոփոխություններով, որը սպառել է աճի ներուժը ներկայիս տեխնոլոգիական շրջափուլում: Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ստեղծած տնտեսական ու քաղաքական փոխհարաբերությունների համակարգի քայքայման վտանգը հանգեցրել է այդ համակարգից օգտվողների եւ մնացյալ աշխարհի միջեւ պայքարի սրմանը: "Внешняя политика" ...
Ղազախստանցի փախած օլիգարխ Մուխտար Աբլիազովի արտահանձնման գործում կարելի է վերջակետ դնել: Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը որոշեց բավարարել Ռուսաստանի Գլխավոր դատախազությունից ստացված հարցումը պարոն Աբլիազովին հանձնելու մասին: