RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1400, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԽԱՉՔԱՐՙ ՎԱԼԱՆՍԻ «ԻՋԵՎԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

2015թ. ապրիլի 19-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջՙ Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Իջեւան» հրապարակում տեղի ունեցավ խաչքարի հանդիսավոր բացում:

Խաչքարը Ջուղայի խաչքարի կրկնօրինակն էՙ կերտված հայկական տուֆից:

Մանկական երգչախմբի կողմից կատարվեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի օրհներգերը: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության գրի ընթերցմամբ:

Ելույթներով հանդես եկան Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար, փոխհյուպատոս Վաներ Հարությունյանը, միջոցառման նախաձեռնողներՙ Ուրֆահայերի միության նախագահ Ժորժ Ռաստկլանը, Ֆրանս-Աշտարակ-Արմենի միության նախագահ Լեւոն Չատիկյանը: Խաչքարի տեղադրման նախաձեռնությունն իրականացվել է նաեւ բարերարներ Կարեն Կակոյանի եւ Արմեն Շահազիզյանի գործուն աջակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 400 հրավիրյալներ տեղական եւ տարածաշրջանային պատգամավորներ, ֆրանսահայեր, տեղական լրատվամիջոցների եւ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ:

Բացման արարողության ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով Վալանսի քաղաքապետին եւ ավագանուն, ներկաներին ներկայացրին խաչքարի էությունը, նշանակությունը եւ խորհուրդը հայ ժողովրդի համար:

Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն իր ելույթում շնորհակալություն եւ գոհունակություն հայտնելով Վալանս քաղաքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների կապակցությամբ, անդրադարձավ խաչքարի եւ դրա արվեստի կարեւորությանը եւ ներկայումս վտանգված լինելու հանգամանքինՙ հիշեցնելով ներկաներին 2002-2005թթ. Նախիջեւանի Ջուղայի հայկական գերեզմանոցում մի քանի հազար խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից խաղաղ ժամանակՙ գերեզմանոցը վերածելով ռազմական պոլիգոնի: Նաեւ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը Վալանսի քաղաքապետին եւ բոլոր կամզակերպիչներին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհակալական ուղերձըՙ խաչքարի տեղադրման եւ կատարված աշխատանքի կապակցությամբ:

Այնուհետեւ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը իր ելույթումՙ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին եւ կարեւորությանը, գոհունակությամբ նշեց, որ սա Վալանս քաղաքի հանրային հատվածի առաջին խաչքարն է եւ եւս մեկ խոսուն ապացույց է հայ-ֆրանսիական ամուր կապերի, Վալանսի աշխույժ հայ համայնքի կարեւորության: Քաղաքապետն ընդգծեց նաեւ քույր քաղաք Իջեւանի հետ կապերի հետագա զարգացման կարեւորությունը:

Բացման արարողությունից հետո միջոցառման մասնակիցները հրավիրվեցին Վալանսի քաղապետարանում կազմակերպված ընդունելությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ