RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1686, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՕՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՑ

Անահիտ Հովսեփյան, Բեռլին

Գերմանիայում կարծիք ձեւավորող հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» ապրիլի 25-ին առաջին էջի ամենավերին ձախ անկյունում «Լռության րոպե ցեղասպանության զոհերի հիշատակին» հոդվածով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարով է կարեւորել օրվա լրատվությունը։ Երեւանն այլեւս ուրիշ խորհրդանիշ է։ Գերմանական բոլոր մեծ ու փոքր թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը լրատվական հեղեղի մեջ, երեկ եւ այսօր հատկապես, առանձնահատուկ տեղ են հատկացրել Հայոց ցեղասպանության հիշատակմանը, նախագահ Սարգսյանի «Ոչինչ չի մոռացվել» արտահայտությանը, ՀՀ ժամանած հյուրերին, նրանց մեջ առաջին հերթինՙ նախագահ Օլանդին ու Պուտինին, Դաշնային նախագահ Գաուքի, Բունդեսթագի նախագահ Լամմերտի հստակ ձեակերպմանըՙ ցեղասպանություն էր։ Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ Հայոց հարցն այստեղ օրակարգ է ձեւավորում, լրատվությունն Հայաստանի՛ց, Հայաստանո՛վ է սկսվում։

Այսօր ժամը 14-ին Բեռլինում կանցլերի գրասենյակի առջեւ նախատեսված է գերմանահայերի կազմակերպած բողոքի ցույցը, որին մեր տեղեկություններով, մասնակցելու են նաւ հայեր եվրոպական տարբեր երկրներից։ Գերմանաբնակ թուրքերը նախապես հաղորդել են, թե իրենք էլ 10 հազար մասնակիցներով նույն օրը համախմբվելու ենՙ բողոքելու Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։ Բունդեսթագում երեկ հաղորդեցինՙ սա մեր բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքն է։ Մնացյալըՙ ցույցից հետո։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ