ԼԱՎՐՈՎԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ Հ. ԱՖՅԱՆ Մայիսի 16-ին Թուրքիայում կայանալիք Թուրքիա-Ռուսաստան ռազմավարական համագործակցության խորհդրի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պետք է մեկներ Թուրքիա: Սակայն «թուրքական կողմի խնդրանքով» Լավրովի այցը...ոչ թե հետաձգվել, այլ չեղյալ է հայտարարվել: Հիշեցնենք, բոլորովին վերջերս` ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ծիծեռնակաբերդում էր: Այնտեղ էր նաեւ Սերգեյ Լավրովը, որի այցը նախատեսված չէր: Բայց սա` իմիջիայլոց, որպես` հիշեցում: Իրականում ռուս-թուրքական ռազմավարական համագործակցությունը, գոնե այս օրերին, ոչ թե հետաձգվում, այլ` չեղյալ է հայտարարվում: Բայց դա ժամանակավոր է, այսպես կոչված` ներքին սպառման համար: |