RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1587, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆ. «ԱՄՆ-Ի ՃԱՆԱՉՄԱՆԸ ՍՊԱՍԵԼԸ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ԿՈՐՈՒՍՏ Է»

«Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները շրջադարձային երեւույթ էին հայ եւ ընդհանրապես համաշխարհայի պատմության մեջ. այն ե՛ւ մասշտաբով, ե՛ւ հնչեղությամբ նախադեպը չուներ,- մայիսի 5-ին հայկական պետական մանկավարժական համալսարանում կազմակերպված հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ, ՀՊՄՀ պատվավոր դոկտոր, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի նյու-յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը: Նա նկատեց, որ եթե մինչ այս ցեղասպանության հարցում մենաշնորհ ունեին միայն հրեաները, ապա այսօր իրավիճակը այլ է: Առաջին անգամ համաշխարհային մակարդակով միջազգային հանրությունը լսեց գնահատականներ աշխարհի հզորագույն մի շարք պետությունների ներկայացուցիչներից»:

«Արդի քաղաքականության ակտուալ զարգացումները» թեմայով դասախոսությանը քաղաքագետն անդրադարձավ ինչպես ՀՀ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին, այնպես էլ ամերիկյան լրատվամիջոցներում Ցեղասպանության 100-ամյակի լուսաբանման խնդիրներին եւ ուկրաինական ճգնաժամին: Խոսելով Ցեղասպանության 100-ամյակի մասինՙ Անդրանիկ Միհրանյանը ցավով նշեց, որ ոչ բոլոր հայկական համայնքները կարողացան իրենց գործունեությամբ նպաստել Ցեղասպանության տարելիցին իրենց երկրների ղեկավարների պատշաճ մասնակցությանը: Մասնավորապես, ԱՄՆ-ի հայկական համայնքի մասին նա նկատեց. «Այս տարի եւս հայկական համայնքն անզոր գտնվեց, որպեսզի ԱՄՆ-ի մասնակցությունն ավելի երեւութական եւ ներկայացուցչական լիներ. ԱՄՆ նախագահը պարզապես քաջություն չունեցավ այցելել Հայաստան: Սակայն իրականում ԱՄՆ-ի ճանաչմանը սպասելը միջոցների, էներգիայի եւ ժամանակի կորուստ է, քանզի այն էական ոչինչ չի փոխելու, կարեւորը դատական որոշում ունենալն է»:

Քաղաքագետն անհասկանալի է համարում շատերի առաջ քաշած այն կարծիքը, թե ԱՄՆ-ն չի ուզում լարվածություն առաջացնել ամերիկա-թուրքական հարաբերություններում, նկատելի է նաեւ, որ Ռուսաստանն էլ Թուրքիայի հետ կապված է հազարավոր թելերով: «Տարբեր երկրներ, ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից եւ հայկական համայնքների ուժից եւ գործունեությունից, 100-ամյակի շրջանակում ունեցան իրենց ուրույն մասնակցությունը»,- ամփոփեց քաղաքագետը:

Խոսելով Թուրքիայում տեղի ունեցող մի շարք փոփոխությունների մասինՙ քաղաքագետը նկատեց. «Ինչքան Թուրքիայի հասարակությունը փոփոխվում եւ դառնում է ավելի լավը, այնքան իշխանությունները պահպանում եւ շարունակում են մերժման ու ժխտման քաղաքականությունը»:

Անդրանիկ Միհրանյանն անդրադառնալով նաեւ ուկրաինական դեպքերինՙ նշեց, որ եթե ԱՄՆ-ն հարձակողական զենքով ապահովի Ուկրաինային, ապա նաեւ պետք է զենքին տիրապետող մարդկանցով եւս ապահովի: Իսկ Ռուսաստանի համար Ուկրաինան էկզիստենցիալ հարց է, նա բնականաբար ավելի բացահայտ կսկսի օգնել իր կողմնակիցներին: Սա լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնի, որին ամերիկյան հասարակությունը պատրաստ չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ