RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1480, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԳՈԳՈԼԻ` «ԽԵԼԱԳԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ» ԿԿԱԶՄԻ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԳԵՐՈԳԻ ԳՈՏՉԻՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Մայիսի 6-11-ը Երեւանում Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը անցկացնում է «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 13-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են 31 մոնոներկայացում` ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից եւ իհարկե Հայաստանից:

Փառատոնը մայիսի 6-ին բացվեց Միտուայի` «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացմամբ` երիտասարդ դերասան Արեգ Գեւորգյանի կատարմամբ:

Երկրորդ օրվա ծրագրի սկզբում հանդիսատեսին ներկայացավ Բուլղարիայի պատվիրակությունը` Գոգոլի` «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ, որը բեմադրեց վաղուց արդեն Սոֆիայում բնակվող Հովհաննես Թորոսյանը: Դերասանը` Գեորգի Գոտչինն է, որն արդեն երեք տարի է` հիմնականում բուլղարական բեմերում, խաղում է այս ներկայացումը եւ մի քանի օրով, հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով, եկել էր Երեւան, հայրենիք բերելով նաեւ Հովհաննես Թորոսյանին:

Գեորգիին հանդիպեցի «Ազգ»-ի խմբագրությունում, իր երեւանյան բեմելի նախորդ օրը: Երիտասարդ դերասանը դեռ չէր հասցրել ծանոթանալ Երեւանին (այդ պահին մի քանի ժամ էր, որ մեր քաղաքում էր), չնայած դրան արդեն հասցրել էր հիանալ երկու բանով` Արարատ լեռան առավոտյան տեսարանով եւ հայ կանանցով:

Նրա ներկայացումը տեւում է 1,5 ժամ, ինչը, բավականին երկար է մոնոներկայացումների համար: Բայց Գեորգին վստահություն հայտնեց, որ առաջին հերթին իր ֆիզիկական եւ հոգեբանական պատրատվածության շնորհիվ ինքը կկարողանա հանդիսատեսին պահել, եւ ինչպես ինքը ձեւակերպեց` «չեմ քանդվի բեմում»: «Շատ կարեւոր է, որ ոչ միայն նյութը տաս, այլեւ դրան քո մեկնաբանությունը»,- մոնոներկայացման նրբություններին ծանոթացրեց Գեորգին` ընդգծելով, որ ինքն իր ամեն հաջորդ ներկայացման նորովի է պատրաստվում եւ դրանցից յուրաքանչյուրը նախորդ չէ, այլ` իմպրովիզներով նոր:

Ինչպես կգնահատի երեւանյան հանդիսատեսը կոնկրետ Գեորգիի խաղըՙ մենք չգիտենք (բուլղարացի դերասանի երեւանյան պրիմերիան մեր թերթի այս համարի լույս տեսման օրն է նշանակված), բայց օրինակ Բուլղարիայում, ըստ զրուցակցիս, կան մոնոներկայացումների երկու-երեք դերասաններ, ովքեր կարողանում են 2-3 հազարանով դահլիճ լցնել:

Եւ մինչ մենք մի փոքր պարտավորված կզգանք մեզ, որ Գեորգիի կարծիքով` «Հայերը մաքուր եւ իրենց խոսքի տեր մարդիկ են», ասեմ, որ ես չեմ ուզում հիասթափեցնել բուլղարացի դերասանին (քանի որ խոսք եմ տվել) եւ պատրաստվում եմ այսօր հետեւել նրան երեւանյան բեմում` 1,5 կես ժամ շարունակ: Եւ ոչ միայն նրան: Այս տարի «Արմմոնո» փառատոնն ունի հատուկ «Արաբական երկրների օր», որի ընթացքում հայ հանդիսատեսը կարող է ծանոթանալ ժամանակակից արաբական թատրոնին:

Իսկ Գեորգին հուսանք կհիացնի մեր հանդիսատեսին, այնպես, ինչպես նա է հիացել մեր կանանցով եւ ոչ պակաս մեր Արարատով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ