RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1356, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթՙ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետ` ռեկտոր) թափուր պաշտոնի համար:

«Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ու առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ:

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` կառուցվածքային ստորաբաժանման որոշումն առաջադրելու մասին եւ հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) մեկ գունավոր լուսանկար` 3x4 չափսի,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, դոկտորի գիտական աստիճանը եւ պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

է) տեղեկանք մշտական բնակության վայրից,

ը) հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ,

թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այն գործում է),

ժ) հավակնորդի գործունեության ծրագիրՙ փակ եւ կնքված փաթեթով, որը բացվում է փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2015թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 9-ը` ժամը 15.00-ից 16.00-ը (բացի շաբաթ, կիրակի եւ հանգստյան օրերից), «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարինՙ առձեռն կամ փոստով (հասցենՙ ՀՀ, ք. Երեւան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Մ. Մալխասյան):

Մրցույթը տեղի կունենա 2015 թվականի հունիսի 19-ին Երեւանի պետական համալսարանում:

Թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման եւ նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» կայքում (doc.ysu.am): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանին (հեռ.ՙ 060-710131, council@ysu.am):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ