RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1417, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱԼԵՊԱՀԱՅԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՊԵՏՔ

Հալեպում բնակելի թաղամասերը շարունակում են հրթիռակոծվել: Հալեպահայերի` կյանքը վտանգելու մշտական վիճակին գումարվում են ողջ Սիրիայում առկա տնտեսական անկայուն վիճակը, հաճախակի հոսանքազրկումն ու խմելու ջրի անջատումները, նյութական ծանրացած պայմանները: Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանի տեղեեկություններով` 15-20 հազար հայ ծանրագույն պայմաններում գտնվում են ըստ էության շրջափակված քաղաքում: Ընդհանրապես` Իրաքում, Սիրիայում, Լիբանանում բնակվող ժողովրդի մի մեծ հատված կրկին կանգնած է լրջագույն մարտահրավերի ու պատերազմական սպառնալիքի առջեւ` այսպես կոչված Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը Իրաքի, Լիբանանի, Սիրիայի տարածքում խալիֆաթի ձեւավորման նպատակ է առաջադրել ու միջնադարյան այլատյացությամբ ու դաժանությամբ սպանում է քրիստոնյաներին եւ կրոնական այլ փոքրամասնություններին: Ըստ Մ. Շահգելդյանի` ՀՀ-ն նշված պայմաններում պետք է մշակի դիվանագիտական եւ քաղաքական ռազմավարություն` տվյալ տարածքի հայկական սփյուռքին աջակցելու համար. «Այն մեր հայրենակիցներին, որոնց ֆիզիկական վտանգ է սպառնում եւ որոնք ցանկանում են դուրս գալ` պետք է առավելագույնս աջակցել: Մնացյալ դեպքերում անհրաժեշտ են հավելյալ եւ հրատապ դիվանագիտական ջանքեր` մոբիլիզացնելու համար միջազգային հանրությանը եւ գործակցելով աշխարհի ուժային կենտրոնների հետ մարդկանց պաշտպանելու նպատակով»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանի հրթիռակոծություններից լրջորեն վնասվել են Հալեպի հայկական առաջնորդանիստ` Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու գավիթն ու հարակից շինությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ