RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1838, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԹՈՒՐՔԻԱՆ ՂՈՒՐԱՆԸ ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆԵԼ

Թուրքիայի կրոնական հարցերով նախարարության օտար լեզուներով եւ բարբառներով հրատարակչությունների վարչությունը հրատարակել է Ղուրանի հայերեն թարգմանությունը: Ստամբուլում լույս տեսնող «Ակօս»-ի փոխանցմամբ` հայերեն Ղուրանը երկու օրինակից է` արեւմտահայերեն եւ արեւելահայերեն, տպվել է 4000 օրինակով:

Նախարարության հիշյալ վարչության պետ Յըլդըրայ Քափլանը «Ակօս»-ին հայտնել է, որ Ղուրանն այլ լեզուներով թարգմանելու գործընթաց իրենք սկսել են երկու տարի առաջ եւ մահմեդականների սուրբ գիրքը արդեն թարգամված է հայերենից բացի քրդերեն եւ իսպաներեն: Ընդ որում Քափլանը հայտնել է, որ Ղուրանը շուտով թարգմանվելու է նաեւ ֆրանսերեն, ռուսերեն, ադրբեջաներեն (մինչեւ հիմա չկա՞ր) եւ այլ 16 լեզուներով:

Նշենք նաեւ, որ կոնկրետ հայերեն թարգմանել է Յավուզ Այդընը, ով, ինչպես Քափլանն է նշել` «մայրենիի պես տիրապետում է հայերենին»: Կրոնի հարցերով նախարարությունը շեշտել է, որ Ղուրանն այլ լեզուներով թարգմանվում է, քանի որ Թուրքիա այցելող զբոսաշրջիկների մոտ մեծ է դրա պահանջարկը: Ենթադրում ենք, որ խոսքը չի վերաբերում հայ զբոսաշրջիկներին:

Հիշեցնենք, որ սա Ղուրանի առաջին հայերեն թարգմանությունը չէ, դրանցից մեկը հրապարակվել է դեռեւս 1911-ին եւ կոչվում է` «Ղուրան. Մուհամեդի ինքնակենսագրությունը», իսկ 2006 թ.ին այն լույս տեսավ Երեւանում, Էդվարդ Հախվերդյանի թարգմանությամբ, պարսկերենից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ