RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1689, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է: ԱՀԱԶԱՆԳ» ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ԻՐԻՆԱ ԲՈԿՈՎԱՅԻՆ

Պատասխան քայլը` ՄԱԿ-ինն է:

Մայիսի 8-ին Մոսկվայում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը հանդիսավոր ճաշ էր կազմակերպել նույն օրը ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ-ի) գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի պատվին: Միջոցառման ընթացքում Արա Աբրահամյանը տիկին Բոկովային է հանձնել «Հայոց Անին վտանգված է: Ահազանգ» միջնորդագիրը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը` «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ ավելի վաղ նախաձեռնել էին էլեկտրոնային առցանց ստորագրահավաք «Հայոց Անին վտանգված է: Ահազանգ» միջնորդագրի ներքո, որով կոչ էր արվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, միջազգային հանրության եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ նրանց որոշիչ մասնակցությամբ:

Աշխարհի 60 երկրներից ավելի քան 10 հազար հոգի մասնակցեցին այս ստորագրահավաքին, որի արդյունքում էլ նախապատրաստվեց գունազարդ գրքի տեսքով փաստաթղթային փաթեթ, ինչն էլ ներառում է նախաձեռնող կազմակերպությունների միջնորդագիրը` երեք լեզուներով: Գիրք-միջնորդագրում ներառվեցին նաեւ Անիի հուշարձանների պատկերները, ինչպես նաեւ առկա բոլոր առցանց ստորագրությունները` իրենց էլեկտրոնային հասցեներով եւ երկրներով:

Հայտարարվեց, որ միջնորդագիրը կհանձնվի ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը:

Մայիսի 8-ին հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորի Օրջոնոկիձեն, այլք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ