RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015



Տեղադրվել է` 2015-05-15 00:08:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1474, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

10 ՄԼՐԴ ԴՐԱՄ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն կառավարության երեկվա նիստում անդրադարձավ պետության կողմից գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորմանը: Ըստ գյուղատնտեսության նախարարության եւ Կենտրոնական բանկի համատեղ ծրագրի, մի քանի այլ բանկեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին 14 տոկոսով վարկեր էին տրամադրում, որի 6 տոկոսը սուբսիդավորում էր, այսինքն վճարում էր ՀՀ կառավարությունը: Հետեւաբար, գյուղացին վարկը ստանում էր ցածր` 8 տոկոսով: Նկատի ունենալով, որ Կենտրոնական բանկի ռեսուրսների պակաս ունի, վարչապետը ՀՀ նախագահի հետ քննարկել է այս հարցը եւ որոշվել է պետբյուջեից 2015թ. ընթացքում 10 մլրդ դրամ հատկացնել Կենտրոնական բանկին, այդ գումարը գյուղատնտեսության վարկավորմամբ զբաղվող բանկերին տրամադրելու համար: Երեք միլիարդ դրամը կհատկացվի արդեն այս ամիս, իսկ յոթ միլիարդըՙ մինչեւ տարեվերջ: Միաժամանակ, կառավարությունը կշարունակի սուբսիդավորել վարկը, ապահովելով, որ գյուղացին այն շարունակի ստանալ 8 տոկոսով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 15-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ