«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015
| | Տեղադրվել է` 2015-06-12 20:58:28 (GMT +04:00) | Ընթերցված է` 1362, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8
| ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՀԱՏՎԵՑԻՆ ԱՆ. Հ. Հունաստանի ճգնաժամի վերաբերյալ արդեն որերորդ գագաթաժողովն է գումարվում, իսկ առաջընթաց այդպես էլ չի նկատվում, հաղորդում են գերմանական լրատվամիջոցներըՙ հիշատակելով նաեւ հունիսի 10-ի գիշերը Բրյուսելում Մերկելի, Օլանդի եւ Ցիպրասի միջեւ կայացած հանդիպումը: Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD- ի եթերից ԳԴՀ կանցլերը նախազգուշացրեցՙ «Այժմ յուրաքանչյուր օր հաշվված է»: Կանցլերը Հունաստանի կառավարության առջեւ հստակ ու խիստ պահանջ էր դրելՙ միասնական աշխատանք ծավալել Միջազգային արժույթի հիմնադրամի ( ՄԱՀ) հետՙ Հունաստանի ֆինանսական ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով: Հունիսի 11-ի երեկոյան ՄԱՀ-ը Բրյուսելում ընդհատեց բանակցությունները Հունաստանի հետՙ համբերության բաժակը լցվել է: Հանդիպման նոր ժամկետ չի նշվում: | | | |
|
| |