RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1116, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Իՙ ՍՄԱՐԹՖՈՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՀԱՅԱՏԱՌ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորամուծության շնորհիվ, սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ: Նմանապեսՙ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիա) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդներն այսուհետ կարճ հաղորդագրությունները կստանան կյուրեղատառ (ռուսատառ):

Սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կշարունակեն ստանալ իրենց կողմից նախկինում կատարված կարգավորումներից ելնելովՙ այսինքն այն լեզվով, որով մինչեւ այժմ այդ հաղորդագրությունները ստանում էին:

Փորձարկման փուլում գտնվող նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ:

«Հայատառ կամ ռուսատառ կարճ հաղորդագրություններ ուղարկելու նախաձեռնության նպատակը տեղեկատվությունը նախընտրած լեզվով ստանալուՙ բաժանորդների ցանկությունը բավարարելն է: Այս որոշման հիմքում ընկած է ընկերության այն համոզմունքը, որ տեխնիկական հնարավորությունները պետք է առավելագույնս համապատասխանեցվեն բաժանորդի ցանկությանը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է եւս մեկ նորամուծություն: Ընկերության սպասարկման կենտրոններում մատուցված ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, կատարված գործարքի վերաբերյալ կստանան ծանուցումՙ կարճ հաղորդագրության տեսքով: Սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ինչպես ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, այդպես էլ SMS-ծանուցումները կստանան լատինատառ, ռուսատառ կամ հայատառՙ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից: Դրանք, ի դեպ, կարող են փոխվելՙ ըստ բաժանորդի ցանկության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ