RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



Տեղադրվել է` 2015-06-25 23:27:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1552, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» ՏՈՒՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

24 հունիսի, 2015թ., գ. Դդմաշեն, Գեղարքունիքի մարզ, ՀՀ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում մասնակցել են Մելիքյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը: Այս անգամ թիմը ծեփամածիկով հարթեցրել է տան պատերը:

Մելիքյանների ընտանիքը մեկն է այն 40 երջանիկ օջախներից, որն այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի միջոցովՙ վերջապես բարեկարգ տուն կունենա:

Ընտանիքի մայրըՙ Լեյլա Առաքելյանը, տարիներ շարունակ փայփայել է տուն ունենալու բաղձալի երազանքը, սակայն, հանգամանքների բերումով, քսան տարի է անցել նպատակն իրականացնելու համար: Ընտանիքը մի քանի տարի ապրել է Լեյլայի ամուսնուՙ Ջումշուդի ծնողների տանը, ապա վարձովՙ Սեւան քաղաքում, այնուհետեւՙ շուրջ 15 տարի, ազգականներից մեկի հողամասի վրա տեղադրված վագոն-տնակում: Ընտանիքին միայն տասը տարի առաջ է հաջողվել գնել կիսակառույցՙ միայն պատեր եւ ծածկ ունեցող այս տունը: Մեկ տարի առաջ Մելիքյանները կարողացել են երկու սենյակ առանձնացնել եւ վագոն-տնակից տեղափոխվել կիսակառույց տուն:

«Բոլոր այս տարիներին երազել եմ տան մասին: Տղաներս իրենց ողջ կյանքի ընթացքում չեն զգացել ամուր տանիք ունենալու բերկրանքը: Անհնար է նկարագրել, թե ինչ է նշանակում վագոն-տնակում ապրելը: Տղաներից մեկըՙ Տարոնը, 2014թ-ին առաջին անգամ Ամանորը դիմավորեց քարե տանը: Արամըՙ մեծ տղաս, այդ ժամանակ բանակում էր: Չեմ կարող նկարագրել այն երջանկությունը, որն այժմ զգում եմ: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ում աջակցությամբ, այսքան տարիներ հետո, հնարավորություն կունենանք ապրելու կենցաղային բավարար պայմաններում»,- ասել է Լեյլա Առաքելյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվՙ հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահով կացարան ունի: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույցը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

«Գյուղի զարգացմանն աջակցելը մեր ընկերության ուշադրության կենտրոնում էՙ հաշվի առնելով ուրբանիզացման բարձր տեմպերը: Հայաստանի համար գյուղական ենթակառուցվածքների զարգացումն էլ ավելի կարեւոր էՙ գյուղական շրջաններից արտագաղթը հնարավորինս նվազեցնելու տեսանկյունից: Հայրենյաց հողում արմատներ գցելու, գետնին ամուր կագնելու, ապագային լավատեսությամբ եւ հավատով նայելու համար հողի մշակը չպետք է ունենա տանիքի խնդիր: Ուրախ ենք այստեղ գտնվելու եւ Մելիքյանների երկար փափագած երազանքը համատեղ ուժերով իրականություն դարձնելու համար», -ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ահավոր է, երբ երջանիկ մանկություն վայելելու փոխարեն, ընտանիքի երեխաներն իրենք են ապրում տնազրկության հոգսով: Այս ընտանիքի երեխաներն իրենց մանկության ընթացքում տուն չեն ունեցել, բայց գոնե երիտասարդությունը կվայելեն նորմալ կենցաղային պայմաններում»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ-ին` 55մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ