Ամեն անգամ, երբ Հայաստանում տագնապալի պահ կամ արտակարգ իրավիճակ է ստեղծվում, մեր ուշադրությունը բնականաբար սեւեռվում է հայկական լրատվամիջոցների աշխատանքի վրա եւ փորձ է արվում վեր հանել դրանց լուսաբանման ու մեկնաբանման թերություններն ու բացթողումները:
Հայաստանի խորհրդարանում երեկ քննարկվեց եւ ընդունվեց Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի տրամադրման վարկային համաձայնագիրը, որը նախատեսված է ռուսական արտադրության ռազմական արտադրանքի ձեռքբերման համար: Առաջին երեք տարին 3 տոկոս արտոնյալ պայմաններ ունեցող վարկը տրամադրվում է 13 տարով: Մեր պաշտպանության նախարարությունն այն օգտագործելու է արդեն այս տարվանից` գնելով ժամանակակից սպառազինություններ եւ ...
Չգիտենք` Բաղրամյան պողոտայում արդեն մեկ տասնօրյակ տեղի ունեցող բողոքի գործողություններից մեր իշխանությունները ինչ-որ խորքային հետեւություններ արեցի՞ն, թե՞, ինչպես միշտ, պատրաստ են պահում լավորակ կոսմետիկ միջոցները` հերթական անգամ շպարը թարմացնելու եւ կապտուկները թաքցնելու համար, դեռ կպարզվի: Բայց որ էլեկտրաներգիայի դեմ պայքարի հզոր պոռթկումը շատ բան կփոխի եւ արդեն փոխել է մեր ...
Ռամկավար Ազատական Կուսակցութեան Ամերիկայի եւ Քանատայի Արեւելեան Շրջանային վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի շաբաթէ մը ի վեր Հայաստանի մէջ ընդհանրապէս եւ յատկապէս Բաղրամեան պողոտայի շուրջ ստեղծուած ժողովրդային շարունակական ցոյցերով ստեղծուած լուրջ կացութեան, եւ ներկայ կոչով կը դիմէ բոլորին, Հայաստանի իշխանութեան եւ բողոքող հասարակութեանՙ դիւրացնելու համապատասխան պայմաններու ստեղծումը, որպէսզի ճամբայ բացուի ...
Աշխարհի զանազան քաղաքներուն մէջ տեղի ունեցող հակապետական ցոյցերը միայն հեռատեսիլի պաստառէն դիտելով է, որ իրազեկ կը դառնայինք անոնց իսկութեան, պատճառներուն, ոստիկաններու բրտութեանց, ցուցարարներու պայքարին, ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր ռումբերով ցուցարարները ցրելու ճիգերուն. ցոյցը շահագործելով, վաճառատուներու ապակիներու ջարդին ու թալանին. ցոյցը իրենց նպատակին ծառայեցնելու միտումով պղտոր ջուրին մէջ ձուկ որսալ փորձողներուն:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվեց 2015թ. եւս մեկ դպրոցական ծրագիրՙ «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր», որը հնարավորություն ընձեռեց շուրջ 100 թեքեյանցի աշակերտների եւ նրանց ուղեկցող ուսուցիչներին այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ: Հայաստանի թեքեյանցի դպրոցականների համար կազմակերպվեց այցելություն «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» եւ «Մայր Հայաստան զինվորական թանգարան», իսկ Արցախի աշակերտները եղան Շուշիում եւ ...
Ավելի հեշտ բան, քան միանալ ընդհանուր ձայներգին եւ շնչահեղձ լինելով հիացմունք արտահայտել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը ղեկավարող երիտասարդներովՙ չկա: Չեմ միացել նրանց, քանի որ հիացմունքի պատճառ առանձնապես չեմ տեսնում: Ընդհակառակը` այս օրերին տեղի ունեցածը վերջին երկու-երեք տարիներին սկիզբ առած գործողությունների շղթայի մի մասնիկն է, որը, դժբախտաբար, ունենալու է իր ...
Ի պատասխան ԻՆՏԵՌ ՌԱՕ ընկերության ղեկավար պարոն Կովալչուկի հայտարարության, թե Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում ստեղծված տագնապը հետեւանք է պետական կարգավորման մասին օրանսդրության անկատարության, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը հայտնել է իր պաշտոնական հետեւյալ դիրքորոշումը.
Սպիտա՞կ տուն: Հունիսի 26-ին ԱՄՆ բոլոր նահանգները, այսպես ասած, ծիածանագույն ներկվեցին: Օրինականացվեց համասեռամոլների ամուսնությունը: Նախագահ Օբաման հայտարարեց. «Սերը սեր էՙ անկախ նրանից, թե ում եւ ինչպես ես սիրում»: Ամերիկացիների 3,4%-ը, ըստ «Գելլափի» հաղորդած տվյալների, իրեն համարում է սեռական փոքրամասնություն: Վերջին օրերին այդ 3,4%-ի կողքին կանգնեց, կարելի է ասել, ողջ պաշտոնական ...
Նախագահներից ամենաշատը բերել է Սի Ցզինպինի բախտը: Բանն այն է, որ չինացիները մի խոսք ունեն` «Երբեք մի կատակիր արքայի (նախագահի) մասին, քանի որ վաղը մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել նրա փոխարեն»: Մարգարեներից էլ ամենաշատը բերել է Մուհամեդի բախտը, քանի որ նրա մասին էլ կատակը չի ընդունվում, ոչ թե որովհետեւ վաղը ...
Ինչո՞վ է տարբերվում քաղաքացիական շարժման նախաձեռնող-առաջնորդը շարժման սովորական մասնակցից: Իհարկե, առանց հաշվի առնելու արտաքին առանձնահատկությունները, հագուստ ընտրելու ճաշակը կամ հռետորական ձիրքն ու գրպանի պարունակությունը: Իր ստանձնած պարտավորություններով եւ իրավունքներով, օրինակ, շարժման սովորական մասնակիցը իրավունք ունի մասնակցել ցույցերին ու հանրահավաքներին, կամ չմասնակցել, մասնակցելուց ակտիվ մասնակցել (ելույթ ունենալ, եթե թույլ տան, մասնակցել ...
Անցած չորեքշաբթի օրը «Երեւան ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հետ է վերցրել իր` ավելի վաղ ներկայացրած հայտը` ջրի սակագնի փոփոխության հետ կապված:
Ինչպես ծանուցել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, գերմանական հեռուստատեսությունը, առցանց լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հայաստանում, Երեւանում կազմակերպված բողոքի ցույցերը։ Դրանցից ուշագրավ է հունիսի 30-ին առցանց «Ցայթ»-ի «Այլեւս չենք ուզում Ռուսաստանի գաղութը լինել» վերնագրյալ հարցազրույցըՙ երեւանյան ցույցի ակտիվիստներից մեկիՙ Բաբկեն Տեր Գրիգորյանի հետ։ 29- ամյա Բաբկենն ավարտել է ...
Երբ որեւէ հարցի անդրադառնալու անհրաժեշտություն է ծագում, առաջին հերթին թերթում են պատմությունըՙ հասկանալու, թե ինչ ու ինչպես է եղել կամ ինչպես ներկայացվել: Հաճախ նման դեպքերում մեծամասնությանը մանր-մունր երեւույթները չեն հետաքրքրում, ուստի կարեւորվում ու ներկայի է բերվում այն, ինչ ընդգրկուն ու ծավալուն ներկայացվել, փաստաթղթավորվել է: Եվ այդ ժամանակ իրավական ոչ մի ...
Վաշինգտոնի տարածաշրջանի ամերիկահայերը հունիսի 28-ին բողոքի ցույց են կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առաջ դատապարտելով Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները առ այն, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ ամբողջ Հայաստանը ադրբեջանական պատմական տարածքներ են, ինչպես նաեւ Նախիջեւանի կողմից զինված հարձակումները, որոնց հետեւանքում զոհվել էր հայ զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանը:
Բաքվում անցկացված առաջին Եվրոխաղերն ավարտվեցին Ռուսաստանի պատկառելի հաղթանակով: Ռուսները դրսեւորեցին մեծ կամք ու համառություն եւ այդ նույն Եվրոպային ապացուցեցին, որ չնայած իրենց երկրի նկատմամբ իրականացվող քաղաքական ու տնտեսական ագրեսիային, իրենք հզոր են նաեւ որպես մարզական գերտերություն: Որ կարող են հենվել սեփական ուժերի վրա ու հաղթանակել:
Ինչպես ծանուցել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, գերմանական հեռուստատեսությունը, առցանց լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հայաստանում, Երեւանում կազմակերպված բողոքի ցույցերը: Դրանցից ուշագրավ է հունիսի 30-ին առցանց «Ցայթ»-ի «Այլեւս չենք ուզում Ռուսաստանի գաղութը լինել» վերնագրյալ հարցազրույցըՙ երեւանյան ցույցի ակտիվիստներից մեկիՙ Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ: 29- ամյա Բաբկենն ավարտել է Լոնդոնի ...
Անհանգիստ երեւանյան այս օրերին` նախագահ Սարգսյանը, հունիսի 30-ին, իր ծննդյան 61-ամյակի կապակցությամբ, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Զրուցակիցները, անշուշտ, չեն խոսել ՀԷՑ-ի գործունեության, առավել եւս` Հայաստանում հոսանքի սակագնի բարձրացման կամ իջեցման հնարավորությունների եւ հավանականությունների մասին: Ավելին, հեռախոսազրույցից հետո, ինչն ի դեպ, տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, ՌԴ ...
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում շարունակվում են քաղաքական կուսակցությունների միջեւ ընթացող փոխզիջումային բանակցությունները: Էրդողանը հույս ուներ այնքան ձայն հավաքել, որ կարողանար նոր կառավարություն կազմել առանց ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկի հետ կոալիցիա կազմելու: Դա նրան հնարավորություն կտար բարեփոխել սահմանադրությունը եւ առավել լայն լիազորություններով օժտել նախագահի պաշտոնը:
Եզակի նախաձեռնութիւն մը Ցեղասպանութեան դարադարձի այս օրերուն, այս անգամՙ Հայ աւետարանական համայնքէն: Անոր զաւակները եւս անմասն չմնացին Մեծ եղեռնի սարսափի օրերու արհաւիրքէն, երբ անոնցմէ շատեր նահատակուեցան ու մնացեալը քշուեցաւ դէպի անծանօթ հորիզոններ ու անապատներ:
Մահացավ Եվգենի Պրիմակովը: Կյանքից հեռացավ բարի, քաջ, անաղմուկ մարդը, անջնջելի հետք թողնելով, ես կասեի, համամոլորակային մակարդակով: Ճակատագրին հաճո էր, որ լավ ճանաչեի նրան: Ի՜նչ ճշմարտացի մակդիրներ ասես, որ չհնչեցին այս սգո օրերին, բացահայտելով նրա կերպարը: Ես կնշեի ինձ համար, երեւի, ամենագլխավորը, իմ կարծիքով: Նա հպարտ եւ ուրիշի ցավի նկատմամբ զգայուն ...
«Բեյրութ Ինտերնեշընըլ» հյուրանոցի նախասրահում նստած էր Եվգենի Պրիմակովը, որն այդ ժամանակ Մոսկվայում Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրենն էր եւ հաճախ էր լինում Միջին Արեւելքի երկրներում, հատկապես Բեյրութումՙ որպես կոնֆլիկտի կենտրոն:
Լրացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Մուրադ Կարապետյանի ծննդյան 50-ամյա հոբելյանը: Դոկտոր Կարապետյանը ծնվել է 1965թ. հուլիսի 3-ին Երեւանում, կադրային զինծառայող, խորհրդային եւ ապա ՀՀ զինված ուժերի սպաՙ գեներալ - մայոր Լեւոն Կարապետյանի ընտանիքում: 1990թ. գերազանցությամբ ավարտելով Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետըՙ շարունակել է ուսումը ԵՊՀ-ի ...
Ֆրանսիական L՛Archipol հրատարակչությունը հակամարտությունների մասնագետ եւ ճանապարհորդ Ժերար Շալյանի ղեկավարությամբ լույս է ընծայել «Լռության հանցանքը» աշխատությունը, որտեղ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ «Միջազգային ներում» կազմակերպության հիմնադիր Շոն Մաիբրայդը եւ ամերիկացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի եւ հայ մի խումբ գիտնականներ խոսում են Հայոց ցեղասպանության փաստերի եւ ճանաչման պատմության մասին: Ամեն ինչ սկսվեց ...
Օսմանյան կայսրության անկումից հետոՙ 1920 թ. Իրաքը անկախություն ստացավ բրիտանական մանդատի ներքո: Հաջորդ հինգ տասնամյակների ընթացքում պարսկական եւ իրաքյան միապետությունները գործակցում էին եւ միաժամանակ մրցակցում, միասին ճնշելով քրդերի խռովությունները: Ամեն ինչ փոխվեց, երբ Իրաքում սուննիների գլխավորությամբ իշխանությանը տիրեց Բաաս կուսակցությունը, եւ նախագահ դարձավ Սադդամ Հուսեյնը: Իրանում 1979 թ. տեղի ունեցած ...
Հուլիսի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշեց իր գործունեության տասնամյակը. ընկերություն, որն իր օրինակով է սահմանելՙ ինչպիսին պետք է լինի բիզնեսի առաքելությունը եւ հարաբերությունները հասարակության հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է ընկերության կարեւորագույն ձեռքբերումների մասին:
Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) 2015թ. հուլիսի 15-ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հերթական հանդիպումը Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետՙ Ծրագիր) իրականացման հարցերով շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետՙ Շահառուներ) հետ: ...