Լոզանում եւ այնուհետեւ Վիեննայում օրերս կնքված Իրան-«վեցյակ» համաձայնագիրը աշխարհաքաղաքական կարեւորագույն իրադարձություն է, որը խոստանում է վերջ դնել 1978 թ.ին սկիզբ առած Իրան-Արեւմուտք եւ հատկապես Իրան-Մ. Նահանգներ հակամարտությանը, դուռը լայն բացելով մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ու տնտեսական բարգավաճման առջեւ:
Գերմանական լրատվամիջոցները փոխանցում են, թե հինգշաբթիՙ հուլիսի 23-ին, գնալով թափ է առնում թուրք- սիրիական սահմանի լարվածությունը: ԻՊ մարտիկները Սիրիայից կրակ են բացել Քիլիսում թուրք զինվորների վրա, իսկ թուրքական բանակը պատասխանել է, կա մեկ զոհ, մեկ վիրավոր:Հաղորդվում է նաեւ, թե Դիարբեքիրում էլ սպանվել է մի պաշտոնյա, մեկն էլ վիրավոր է: Հուլիսի ...
Հայաստանում մեծ ներդրումներ կատարած արեւմտյան (ֆրանսիական) սակավաթիվ ընկերություններից մեկը` «Օրանժը» հեռանում է Հայաստանի շուկայից: Այս տեղեկությունն իր մամուլի ասուլիսի ժամանակ անցնող շաբաթվա ընթացքում հաստատեց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: «Օրանժ Արմենիան» գնելու մասին տեղեկատվությունը հասատատել է նաեւ «Յուքոմը»:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի մի մասը հասարակություն նետելու իմաստն անհասկանալի է, նվազագույնը` երկիմաստ: Ինչու քննարկման դնել մի նախագիծ, որն ավարտուն տեսք ստանալուց հետո կարող է այնպես փոխվել, որ անիմաստ դարձնի հիմիկվա քննարկումների առնվազն կեսը: Կամ նպատակը ամենեւին սահմանադրական փոփոխությունների քննարկումը չէ, այլ ամեն կերպ նախագահ-վարչապետ-Ազգային ժողովի նախագահ դառնալու հավակնություններ ունեցողներին նախօրոք ...
Ձեր թերթի հուլիսի 22-ի համարում հերթական առաջնորդող հոդվածն էիք գրել եւ ավելի քան կարեւոր հարցեր բարձրացրել, որը ողջունելի է, բայց չնեղվեք, եթե հարցնեմ, թե ինչո՞ւ էիք հարցըՙ «տուն-տունիկը» կիսատ թողել:
Ծանր սրտով լսեցինք բոթը. Սարգիս Կիրակոսյանն այլեւս չկա: Մի տարի առաջ էր, երբ միասին նստած էինք երեւանյան սրճարանում եւ լսում էինք նրա տագնապած խոսքերը սփյուռքահայ գրականության վաղվա մասին, լիբանանահայ մեր գաղութի ճակատագրի մասին: Մի քանի ամիս առաջ եղբայրական մակագրություններով ստացանք նրա «Ականեալ ձայներ» ժողովածուն, դեռ չենք էլ հասցրել խորանալ գրքի ...
Երբ խոսք է լինում հերթական ցույցերի կամ դժգոհությունների մասին, որպես գլխավոր եւ անխոցելի հիմնավորում բերվում է սոցիալական ենթատեքստը: Մոտավորապես այսպես` «ժողովուրդը փող չունի», իսկ «գները բարձրացնում են»: Սակայն նման իրավիճակ միայն Հայաստանում չի ծագել եւ հեծանիվ հորինելու կարիք այստեղ չկա:
ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, մարդկության պատմության ողջ ընթացքում մարդիկ դեռ երբեք այսքան լավ, երկար, անվտանգ եւ բարեկեցիկ չեն ապրել, որքան հիմա:
Բազմության մեջ լսվեցին հառաչանքի եւ լացի ձայներ, երբ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` շրջապատված Մայր աթոռի, Անթիլիասի ու Պոլսո Հայոց պատրիարքության եկեղեցականներով, հայացքն ուղղելով դեպի Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի Նահատակների հուշարձանը եւ առաջն ունենալով օրհնված սուրբ մյուռոնը, աղոթք հղեց առ Աստված` ի հիշատակ Հայոց ցեղասպանության մանուկների, ովքեր ընկան 1915-ի ...
Հայաստանի գործող Սահմանադրության 23-րդ հոդվածն ինձ ամենաշատն է դուր գալիս: Դրա առաջին` հիմնական (բառն իմն է- Հ.Ա.) կետով ՀՀ գլխավոր օրենքը սահմանում է` «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»: Հիմա, երբ առաջարկվում է ոչ թե սահմանադրական բարեփոխում կամ փոփոխություն, այլ բոլորովին նոր մի Սահմանադրություն, ես, խոստովանեմ, մտավախություն ունեի` իմ ամենասիրած հոդվածի ...
Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման կամ չքննարկման այս ժամանակահատվածը թերեւս իդեալական է, որպեսզի շահագրգիռ կողմերը ներկայացնեն իրենց սահմանադրական առաջարկությունները: Այս համատեքստում առաջարկում ենք վերացնել անկապ պաշտոնները, նաեւ բյուջետային սուղ միջոցները խնայելու նպատակով: Օրինակՙ արդարադատության նախարարի պաշտոնը: Հիշեցնենք, նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր դիմումի համաձայն, ճիշտ 10 օր առաջ ազատվեց նախարարի պաշտոնից ...
Այս տարվա մայիսին իտալական խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկությունից հետո այդ երկրում ընդդիմադիր` «Առա՛ջ Իտալիա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը (չխառնել` «Առա՛ջ Հայաստան» կարգախոսի հետ) լքեց խորհրդարանը: Բանն այն է, որ խորհրդարանի ստորին պալատը` 334 կողմ եւ 61 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց վարչապետ Մաթեո Ռենցիի կառավարության ներկայացրած օրինագիծը` խորհրդարանական ընտրությունների մասին: ...
Հունաստանի մասին ես չեմ գրում, ոչ թե որովհետեւ երբեք այնտեղ չեմ եղել (ինչի համար ափսոսում եմ), այլ քանի որ տնտեսությունից ես ցավոք սրտի քիչ բան եմ հասկանում, եւ որովհետեւ այս օրերին Հունաստանի մասին կարելի է գրել միայն տնտեսական ասպեկտով. հին աստվածների մասին գրելն էլ առասպելաբանություն է, ոչ թե լրագրություն: Վերջինս ...
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ամեն ջանք գործադրվում է, որպեսզի թեկուզ զուտ տեսանելի, ոչ այնքան բովանդակային, բայց տեղաշարժ գրանցվի: Այդ նպատակին են ծառայում ոչ միայն վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվացած խորհրդակցությունները, այլեւ հայտարարությունները, որ դժգոհություն կամ քննադատություն են առաջ բերում ինչպես Հայաստանում ու Ադրբեջանում, այնպես էլ Արցախում:
Գրեթե երկու տարի առաջ զարգացումների ուղղության կտրուկ փոփոխությամբ Հայաստանը Եվրոպական միության հետ ասոցիացումից թեքվեց դեպի անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը: ԵՄ-ից հնչած առաջին արձագանքները որքան անակնկալի եկած իրավիճակ էին բնութագրում, այնքան էլ փորձում էին շարունակական տեսնել ԵՄ կարեւոր մոտեցումներից մեկըՙ «փափուկ իշխանության» կիրառումը, երբ բոլոր մակարդակներից հնչող հայտարարություններում Հայաստանի որոշումը հարգելու ...
Հոդվածը ցանկանում եմ սկսել Հակոբ Զարոբյանի որդու, Նիկիտա Զարոբյանի ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին ուղղված 2003թ. սեպտեմբերի 26-ի նամակ -դիմումով: Որդինՙ Նիկիտան, նկատի ունենալով հոր ազգանվեր գործունեությունը, հաշվի առնելով, որ 1960-1966թթ. հայրը ջանք ու եռանդ չի խնայել Հայաստանի տնտեսության վերելքը ապահովելու ուղղությամբ, ճահճի վերածվելուց փրկել է Գեղամա լեռների հրաշքըՙ Սեւանը, ...
Հուսահատ պայքար էր: Գերմանիան ու Հունաստանը իրար դեմ էին դուրս եկել: Յուրաքանչյուրն ամեն ինչ ռիսկի էր ենթարկել: Ձեռք բերված համաձայնության հիման վրա Գերմանիան Հունաստանին կապիտուլյացիայի էր ենթարկում: Հույներն էլ Գերանիային էին անկյուն խցկել: Գերմանացիներին այլ բան չէր մնում, քան վրեժխնդիր լինել եւ հակահարված տալ:
Անցած հունիսին յոթերորդ այցս կատարեցի Ստամբուլ... «որը համառորեն տեղի հայերը Կոստանդնուպոլիս են անվանում», ոչ առանց վրդովմունքի ասում է հայ-թուրքական հարաբերություններին նվիրված մի նոր փաստագրական ֆիլմի թուրք հերոսը: Այո, հենց Պոլսում եմ, այսինքնՙ տեղի հայ միջավայրում, թեեւ անցած տարիներին քիչ ծանոթություններ չստեղծվեցին նաեւ այնպիսի թուրք մտավորականների եւ արվեստագետների հետ, որոնք ընդունում ...
Արեւմտյան երկրներում ապրող հայերը որոշ դեպքերում չափազանց քաղաքակրթված ձեւով են տարբերակում թուրքական կառավարությունը թուրք ժողովրդից, վերջիններին ենթադրաբար համարելով անմեղ դիտորդներ, իսկ առաջիններինՙ պատմական զանգվածային սպանությունները ծրագրողներ եւ գործադրողներ: Միտքը հետեւյալն է. մի՛ ատեր թուրք ժողովրդին եւ մի՛ ընդհանրացներ գործողութունները: Որոշ հայեր նույնիսկ կողմնակից են որոնելու, գտնելու եւ մեծարելու առաքինի թուրքերին, ...
Բրիտանական երկու ընկերություններ պայթած ռումբերի տարրալուծման հիման վրա եզրակացրել են, որ «Իսլամական պետության» գրոհայինները քիմիական զենք են օգտագործում մարտերի ժամանակ եւ խաղաղ բնակչության դեմ: Արգելված զենքի օգտագործման բացահայտված դեպքերին վերաբերող հաշվետվությունը հրապարակվել է CNN հեռուստաալիքով:
2030-2040 թթ. սկսվելու է Արեգակի նվազագույն ակտիվության շրջան, որի առաջացնելիք ցրտացումը կարելի է համեմատել ուշ միջնադարում Եվրոպայում արձանագրված սառնամանիքների հետ, երբ Վոլգա գետը տարվա կեսը ծածկված էր լինում սառույցով: Առաջիկա սառցային շրջանի վերաբերյալ մի խումբ ֆիզիկոսների, մաթեմատիկոսների եւ աստղագետների կատարած հետազոտության արդյունքների հիմքում Արեգակի ակտիվության բազմադարյա ուսումնասիրությունների տվյալներն են:
Վերջին օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում էին Իրանի միջուկային ծրագրին առնչվող բանակցությունների եզրափակիչ փուլը եւ «վեցյակի» հետ համաձայնագրի ստորագրումը: Մերձավոր Արեւելքի միջուկային էներգետիկայի հետ կապված մյուս կարեւոր նախաձեռնություններն անտեսվում էին: Մինչդեռ, ինչպես նշում է ամերիկյան «National Interest» կայքը, Ռուսաստանը ներկայումս այդ տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն է վարում տվյալ ոլորտում:
Ես կնոջս ու երեխաներիս Ղարաբաղում եմ թողել անվտանգության նկատառումով, իսկ վերադարձել եմ Մոսկվա այն բանի համար, որպեսզի նախ պարզեմ իրավիճակը, եւ, երկրորդ, որ ադրբեջանցիները սադրանքաբար ցեխի մեջ չտրորեն Ղարաբաղը եւ չգոռան, թե Ղարաբաղը թաքցնում է Ռուսաստանից փախած հանցագործներին, եւ որ անհարմար վիճակի մեջ չդնեմ հայ բարեկամներիս: Ես Մոսկվա եմ եկել ...
Հուլիսի 20-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նշվեց Գալուստ Գյուլբենկյանի հիշատակի օրըՙ մահվան 60-րդ տարելիցը: Հիշատակի միջոցառումներն սկսվեցին Գյուլբենկյան հաստատության այգում տեղադրված մեծ բարերարի արձանին ծաղկեպսակների զետեղմամբՙ հաստատության նախագահ պարոն Սիլվայի եւ Գյուլբենկյան ընտանիքի ներկայացուցիչ, հաստատության տնօրենների խորհրդի անդամ Մարտին Եսայանի կողմից: Արարողությանը ներկա էին նաեւ պետական պաշտոնյաներ, հաստատության ղեկավարներ ու տասնյակ ...
Հուլիսի 16-ին Երեւանում 78 տարեկանում վախճանվել է Հակոբ Ջամբազյանը: Մահվան պատճառը կրկնակի կաթվածն էր: Նա ամերիկյան միսիոներների հիմնած TWR-ի (Trans World Radio) հայկական խմբագրության երկարամյա ղեկավարն էր: Ծնվել էր Երուսաղեմում, արաբական դպրոցում ուսանելուց հետո 11 տարեկանում տեղափոխվել էր Հորդանան, Շվեյցարիայում ավետարանական դպրոցում աստվածաբանական կրթություն ստացել, այնուհետ աշխատել Լիբանանումՙ իբրեւ ռադիոմիսիոներ: ...
«Amaanews»-ից անմիջական հրապարակման համար ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Ավստրալիայի միավորող եկեղեցին» (Uniting Church of Australia) պաշտոնապես ընդունել է, որ հայերի 1915-1918 թթ. կոտորածներն ու բռնի տեղահանությունները պետք է բնութագրվեն որպես ցեղասպանություն: Դրանով UCA-ը դարձել է ազգային մակարդակով երրորդ հարանվանությունը այդ երկրում, որ ճանաչել է հարյուր տարի առաջ կատարված հայերի ...
Նորածնային բժշկագիտությանն առնչվողՙ համաշխարհային վերջին հետազոտությունները փաստում են, որ շատ թեթեւ քաշով ծնված խորը անհասների փրկության հարցում հավասարապես կարեւոր է ժամանակակից սարքավորումների եւ վերապատրաստված մասնագետների առկայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BithLink»-ի համագործակցությամբ, 2008 թվականից մեկնարկած ծրագրի հաջողության ամենավառ ցուցիչը փրկված եւ մեծացող երեխաներն են:
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու նորՙ «Արագ» ծառայությունից, որը թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով նախաձեռնելու անցում` «Անձնական» սակագնային պլանին: