Բարեկամներիցս մեկը սովորություն ունի արտագաղթի մասին խոսք բացվելիս մեղքը գցել մեր... Հայկ նահապետի վրա, որ Միջագետքի տաք ու բարեբեր հովիտները թողածՙ ըստ իրեն «արտագաղթեց» Հայաստան: Հայերիս հեշտությամբ տեղաշարժվելու, բնակության վայր ու երկիր փոխելու փորձառության ու փորձանքի սկզբնավորողը, հիմնադիրը, ըստ բարեկամիս, մեր առասպելական Հայկ նահապետն է:
Ինչպես ծանուցում է քրդական rudaw. net կայքը Էրբիլից ստացված տեղեկատվության համաձայն, Քրդստանի աշխատավորական կուսակցությունըՙ PKK-ն հայտարարել է, թե Թուրքիայի Դերսիմ նահանգը հռչակում է ժողովրդավար ինքնավար մարզ, երեքշաբթի օգոստոսի 18- ին գլխավոր մայրուղում անցակետեր տեղադրելով վերահսկում է մարզ տանող զարկերակը:Հիշյալ կայքը նաեւ տեսանյութ է տեղադրել:Հուլիսին թուրք զինվորականության եւ PKK-ի մարտիկների միջեւ ...
Պատերազմը Սիրիայում արագորեն թեժանում է Թուրքիայի սխալ հաշվարկների եւ նաեւ խորամանկության հետեւանքով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անելանելի կացության մեջ է գտնվում իր ներքին քաղաքականության եւ քրդական խնդիրը «ժողովրդավարական ձեւով» լուծելու իր ծրագրերի պատճառով: Այդ նպատակին հասնելու համար նա ժամանակին բանակցությունների մեջ մտավ քրդական ընդդիմության զինվորական թեւի ղեկավարների եւ անձամբ ...
Բունդեսթագի մեր վստահելի աղբյուրներից տեղեկացանք, թե սեպտեմբերին Գերմանիայի օրենսդիր մարմինը նիստ է գումարելու Հայոց ցեղասպանությանՙ ապրիլի 24-ին սկսված, այնուհետ հանձնաժողովների լրամշակմանն ուղարկված բանաձեւի առնչությամբ: Ամենայն հավանականությամբ նիստը դռնփակ է լինելու, ինչը խորացնում է մեր այն կասկածը, թե Կանաչների եւ Ձախերի հստակ վերնագրված տեքստըՙ լրամշակման ժամանակ էլ կոալիցիա կազմած Քրիստոնյա դեմոկրատական ...
Դժուար կացութեան մատնուողը կ՛ակնկալէ, որ մարդիկ կարեկից ըլլան եւ օգնեն, որ դուրս գայ իր վատ վիճակէն: Չեմ կարծեր, որ ոեւէ մէկը առարկէ ըսածիս, կամ հակառակը փաստէ: Շատ բնական եւ միանշանակ մարդկային զգացում է ասիկա:
Երեւանի ամենահայտնի կառույցներից մեկըՙ Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրը, առաջին անգամ վաճառվելուց հետո, 10 տարի անց կրկին վաճառվեց: 2005-ին համալիրը վաճառվեց ռուսաստանյան հայտնի շինարարական ընկերություններից մեկին` Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությանը: Թե այն ժամանակ, թե հիմա համալիրի վաճառքի գործարքները հասարակական հետաքրքրության առարկա դարձան: Սակայն, եթե 10 տարի առաջ երեւանցիներին հետաքրքրում ...
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ աճել է 4,2 տոկոսով: Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է տարվա կտրվածքով 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության ...
Օգոստոսի 15-ին Սպիտակ քաղաքի «Թագուհի» հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր լրագրող, «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագիր Ֆահրադ Ափուջանյանի ծննդյան 65 եւ աշխատանքային գործունեության 45-ամյակներին նվիրված հանդիսություն, ինչպես նաեւ նրա «Երանելի երկիր... Սպիտակ», «Սպիտակի շրջանի դպրոցների համառոտ պատմությունը», «Դպրության նվիրյալները» եւ «Ընծայագիր» գրքերի շնորհանդեսը:Օրհնանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր ...
Պարադոքսալ կերպով Հայաստանում նույնիսկ ամենամոլի ռուսատյացը չի ժխտում, որ մեր երկրի անվտանգության միակ օտար երաշխավորը Ռուսաստանն է: Սակայն այս պարագան հաճախ ներկայացվում է որպես... մանրուք ռուս-հայկական հարաբերություններում, որոնք, իհարկե, զարգանում են «ի վնաս» Հայաստանի: Ի՜նչ մեղադրանքներ ասես չեն ներկայացվում Ռուսաստանին, կորցնելով տարրական անաչառությունը, քաղաքական-տնտեսական-աշխարհագրական եւ այլ անողոք իրողությունները, մեծ եւ ...
Օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների (այս պարագայում` ավելի շատ բնական պաշարների) նախարար Երվանդ Զախարյանը, պատասխանելով լրագրողի հարցին` կապված հանքարդյունաբերության հետ, հայտարարեց, թե այս ոլորտում աճ արձանագրելու նպատակով նախարարությունում կազմակերպվում են պարբերական քննարկումներ»: Այսինք, երկու հանքատետերից նրա գործերն է լավ ընթանում, ով չի ալարում, ամեն, ենթադրենք, ուրբաթ օր գալիս-հասնում է Երեւան, ...
Ամառային կարճատեւ հանգստի ժամանակահատվածում, հաշվի առնելով, որ այդ հանգիստը Հայաստանից դուրս անցկացնելու համար ես դժվարություններ ունեմ, իսկ Հայաստանում հանգստանալու համար` առավել եւս, որոշեցի միաժամանակ երկու բան անել: Առաջինը` ուշադիր հետեւել, թե ուր են գնում հանգստանալու ընկերներս, ովքեր հիմնականում նույն, գրեթե նույն սոցիալական խավն են ներկայացնում, ինչպես ես, եւ երկրորդը` հետեւել ...
Բոլորովին վերջերս Ադրբեջանում տեղի լրատվամիջոցներից մեկը «անկախ լրագրողական հետաքննություն» էր անցկացրել, որն, ինչպես նշվում է` «հիմնված է ստույգ փաստերի վրա», եւ պարզել, որ այդ երկրի մի շարք դեսպաններ ընդդիմադիր են: Հասկանալի է, որ «հետաքննության» հեղինակները այդպիսով մեղադրում են իրենց որոշ դեսպանների անգործության, կամ իշխանության կարծիքն ու տեսակետը չկիսելու մեջ: Այս ...
2015 թ. հունվարի 1-ից սկսեց գործել Եվրասիական տնտեսական միությունը: Դա համընկավ համաշխարհային քաղաքականության ու տնտեսության մեջ սկիզբ առած աննպաստ իրողությունների հետ: Ուկրաինական ճգնաժամի պատճառով ծայրաստիճան սրվեցին Արեւմուտքի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները, գնալով թափ հավաքեցին փոխադարձ արգելամիջոցները, այդ առճակատումը ստացավ քաղաքակրթական բախման բնույթ, ինչն այլեւս չեն հերքում ռուս եւ արեւմտյան քաղաքագետներն ու ...
Ինչպես հայտնի է, մարդկության պատմության մեջ ժամանակակից ընկալմամբ առաջին Սահմանադրությունն ընդունվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1787 թ.: ԱՄՆ Սահմանադրության մեջ արվել է ընդամենը 27 փոփոխություն:
Աշխարհի շատ մեծ քաղաքներ կարող են հպարտանալ իրենց երկնաքերներով, հուշարձանային կոթողներով, թանգարաններով, ջազային կենտրոններ, կամ գինիների հայրենիք լինելով, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող ներկայանալ աշխարհին որպես տեխնոլոգիական առումով ամենազարգացածը, ամենաառաջավորը լինելու հանգամանքով: Այդ տիտղոսը կրելու պատիվը պատկանում է իսպանական փոքրիկ Հուն (Jun) քաղաքին:
Ք.ա. 7-րդ դարում, մարզը գտնվում էր Ուրարտուի, ապա Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների թագավորությունների կազմում: Հին եւ միջին դարերում երկրամասը ընդգրկված էր Արարատյան նահանգի Շարուրի, Սյունիքի, Վասպուրականի նախարարական տների իշխանության տակ: 4-րդ դարում երկրամասում տարածվեց քրիստոնեությունը: 5-7-րդ դարերում Նախիջեւանի շրջանը հայտնվեց Մարզպանական Հայաստանի կազմում: 15-րդ դարում այնտեղ հաստատվեց կարակոյունլիների իշխանությունը: 17-րդ դարում, ...
Բեյրութում գործող Հայկազյան համալսարանը, իր ներկայիս 950 ուսանողներով, Մերձավոր Արեւելքի առաջավոր համալսարաններից մեկն է եւ միակ հայկական համալսարանը Սփյուռքում:
Վերապատվելի դոկտ. Փիթեր Դողրամջիի վերոնշյալ հատորը («Exploring Our Faith: In the words of the Apostles՛ creed») գրախոսելով վերապատվելի դոկտ. Վահան Թութիկյանը գրում է, որ այն ժամանակակից հայ ավետարանական գրականության սպասված գրքերից է, որն ամփոփում է քրիստոնեական եկեղեցու հիմնադիր սկզբունքները:
Վերջին տարիներին Բեռլին-Անկարա հարաբերություններում նկատվում է լարվածություն: Գերմանիան դժգոհ է, որ իր տարածքում ապրող ավելի քան երեք միլիոն թուրքերից շատերը չեն ուզում ինտեգրվել գերմանական հասարակությանը: Բունդեսթագում մասամբ մեղավոր են համարում նախագահ Էրդողանին եւ իր մերձավորներին, որոնք թուրքերին կոչ են անում պահպանել լեզուն, կրոնը եւ ավանդույթները: Անկարան իր հերթին դժգոհ է, ...
Ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամպը, որը սեփական միջոցներով մասնակցում է ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական արշավին, պատրաստ է անհրաժեշտության դեպքում 1 մլրդ դոլար ներդնել այդ գործում: Նա ինքը այդ մասին հայտարարել է GBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Իզուր չէ ասվում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, որը կարելի է անվերջ ուսումնասիրել: Կարծես, երկրի ամեն մի քարն առանձնանում է իր ուրույն գեղեցկությամբ ու բազմադարյա պատմությամբ: Եվ չնայած իր փոքր տարածքի, Հայաստանում պարբերաբար հայտնաբերվում են համաշխարհային ճարտարապետության նորանոր բացառիկ հուշարձաններ:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված վեցերորդ «Ամառային ճամբար» ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 72 աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրը, որի մասնակիցն են մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները, մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, ...
Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը` ,Մոբիլնիյե Տելեսիստեմիե ՀԲԸ-ն, հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, ներառյալՙ ընկերության արտասահմանյան դուստր ձեռնարկությունների հիմնական ֆինանսական արդյունքները:
Լրացավ Ռամկավար Ազատական կուսակցության փոխնախագահ, Հայաստանում ՌԱԿ հնագույն անդամներից Արմեն Մանվելյանի ծննդյան 50-ամյակը: Մեր հավատավոր ընկերը էներգետիկական տարածաշրջանային ուղիների ու կոմունիկացիաների մասնագետ է, Գիտությունների թեկնածու, միաժամանակՙ հետազոտող-վերլուծաբան: Աշխատել եւ աշխատում է տարբեր հիմնարկներում, դասախոսում է տարբեր բուհերում, առժամանակ որպես քաղաքական մեկնաբան աշխատել է նաեւ «Ազգ» օրաթերթում: Ամուսնացած է, ունի հրաշալի ...