«Ազգ»ի ներկա համարում մեր աշխատակիցներից երեքը, առանց միմյանց հետ պայմանավորվելու, անդրադարձել են վերջին շաբաթներին Հայաստանում գրանցված սպանություններից, ինքնասպանություններից եւ ուժային հաշվեհարդարներից մի քանիսին: Եվ իրավացիորեն: Վերջին շրջանում դրանք այնքան շատ ենՙ որքան արտառոց: Կացնահարություններ, բիզնես շահերի բախման հետեւանքով հաշվեհարդարներ, շուկայում հաջողակ գործարարների խորհրդավոր ինքնասպանություններ, անվտանգության մասնավոր ծառայության աշխատակցի խոշտանգում եւ, ...
NASA-ի գիտնականներն ահազանգում են, որ Տոկիոն եւ Սինգապուրն ընկղմվելու են, քանի որ առաջիկա 100-200 տարում անխուսափելի է ծովի մակերեւույթիՙ նվազագույնը 1 մետրով բարձրանալը, իսկ Գրինլանդիայի սառույցների արագ հալոցքի պայմաններում, հնարավոր է այն հասնի 3 մետրի: Առաջիկա փոփոխությունըվերաբերում է 150 միլիոն մարդու, օգոստոսի 27-ին ծանուցում են գերմանական մի շարք լրատվամիջոցներ:Վերջին ուսումնասիրությունների ...
Նավթի գինը հանաշխարհային շուկայում նվազում է, ռուսական ռուբլին արժեզրկվում է, եթե այսպես շարունակվի ռուսական շուկա մուտք գործած մեր արտադրողներից շատերը, հատկապես մանր արտադրողները կսնանկանան, մեզ մոտ էլ շղթայական ռեակցիայով դրամը կարժեզրկվի, կյանքը կթանկանա ու մեր տնտեսության լարված վիճակն էլ ավելի կլարվի: Արդեն սկսել ենք լսել տնտեսական պատճառներով ինքնասպանությունների, իրարից բիզնես ...
Հունգարիայի պաշտպանության նախարարությունը , Հայաստանի գրավոր պահանջին ընդառաջ, որոշել է 2004-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կացնի հարվածներին զոհ գնացած լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի պատվին հուշատախտակ տեղադրել: Բուդապեշտը պիտի հուշատախտակ տեղադրի կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի պատվին, օգոստոսի 21-ին փոխանցում է Հունգարիայում եւ նրա գերմանախոս դրացի երկրների շրջանում 1853-ից հայտնի ...
Հայկական պետական Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում տեղի ունեցավ «Միջազգային ամառային դպրոց- 2015»-ի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
2004-ին, երբ ազերի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը կացինահարելով սպանեց քունի մէջ եղող հայ սպայ Գուրգէն Մարգարեանը, նողկանքի, ատելութեան ու վրէժի զգացումները երկար ատեն չարչրկեցին միտքս ու հոգիս: Անդադար ես ինծի հարց կու տայի, թէ ինչպէ՞ս մարդ արարածը կրնայ այնքան դաժան ըլլալ, որ ամենայն սառնարիւնութեամբ կացինահարէ ու սպաննէ իր նման մարդ մը: ...
Թել Ավիվում բոդիբիլդինգի ազգային սիրողական ասոցիացիայի ժյուրին Երուսաղեմում բնակվող Անուշ Բելյանին է հռչակել Իսրայելում «Miss Fitness»: «Դոյչե վելլեն» լուսանկարային իր ռեպորտաժը վերնագրել էՙ «Պաղեստինցինՙ Իսրայելի «Miss Fitness»: Բազմամյա քրտնաջան աշխատանքն իզուր չեղավՙ համառ կամք եւ իրականություն դարձած երազանք, գրում է «DW»ՙ մանրամասնելով, թե Անուշը հաջողության է հասել օրական մի քանի ...
Մեծ գոհունակությամբ տեղեկացանք Մայր աթոռ Սբ. Էջմիածնի կայքէջից, որ վերջերս Ամենայն հայոց հայրապետը «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանն է շնորհել մեր տաղանդաշատ դաշնակահար, վաստակավոր երաժիշտ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին: Շքանշանի տվչության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սբ. Էջմիածնում, Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: «Հայրենանվեր եւ ազգօգուտ ծառայության, երաժշտության ...
Ակադեմիկոս Ռամիզ Մեհդիեւի «Լեռնային Ղարաբաղիՙ աղբյուրների վրա հիմնված պատմություն» գիրքը հրատարակվել է թուրքերենով, ծանուցում է ադրբեջանական «Ազերթագը» ՙ իր գերմանալեզու ընթերցողներին: Գիրքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմական արմատների մասին է, տեղեկացնում է լրատունՙ հաղորդելով, որ «այն հիմնված է տարբեր գիտական աղբյուրների, ինչպես նաեւ գրականության մեջ առկա փաստերի վրա: Աշխատանքը ներառում է ...
Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, ինչը վաղուց գիտակցել են համաշխարհային տնտեսության եւ քաղաքականության մեջ լուրջ դերակատարում ունեցող պետությունները եւ դրանցում ապրող մարդիկ: Դժբախտաբար, Հայաստանի բնակչության երեւի թե մեծ մասը մնացել է «դոլարը թանկացնում են, որ ժողովրդին թալանեն» մակարդակի վրա: Եվ այստեղ ոչ մի կապ չունեն ոչ Կենտրոնական բանկի կոչերը, ոչ ...
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են աննշան` 0,02 տոկոսով: Ինչպես տեղեկանում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալներից, ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գներն այսպիսին են եղել.
Տարեսկզբին ամենալավատեսական կանխատեսումներն անգամ չէին խոսում այն մասին, որ տնտեսական ակտիվության աճը տարվա ընթացքում կարող է կազմել 4,2 տոկոս: Թեեւ ՀՀ պետական բյուջեում դրված է տարեկան 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, սակայն ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 0,8-2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` ...
Ամենեւին կարեւոր չէ, թե ինչու է գործարար Ռուբեն Հայրապետյանը ծեծել (կամ հրամայել, որ ծեծեն, հենց հրամայել, քանի որ ծեծելը չեն կարգադրում) մեկ այլ գործարարՙ Air Armenia ընկերության 51 տոկոսի սեփականատեր Արսեն Ավետիսյանին: Սա կարեւոր չէ` երկու պատճառով: Նախ, մի՞թե ծեծելը արդարացում ունի, արդյոք կարելի՞ է բերել թեկուզ մեկ հիմնավոր պատճառ, ...
Վերջին ժամանակներում մեր երիտասարդության մասին շատ խոսեցին: Ընդ որում` գովեստով, ընդ որում` երիտասարդներին գովեցին ե՛ւ իշխանության ներկայացուցիչները, որոնց դեմ, փաստորեն պայքարեցին եւ պայքարում են գովեստի արժան այդ երիտասարդները, ե՛ւ ընդդիմադիրները, որոնց աչքի առաջ երիտասարդները արեցին որոշ բաներ, ինչը ընդդիմության մոտ` հավաքական իմաստով տարիներ շարունակ չէր ստացվում: Այլ հարց է, որ ...
Իմ կարծիքով, օրերս տեղի ունեցածի դեպքում, երբ ոստիկանը ապտակել էր ծեր մարդուն, կարեւորը ոչ թե այն է, որ երիտասարդը (ոստիկանը) այդպիսով չի հարգել ծերունու տարիքը, այլ այն, որ ոստիկանը ապտակել է քաղաքացուն (անկախ նրանից, թե վերջինս քանի տարեկան է): Որովհետեւ, եթե մենք չապտակեինք ծերերին` ուղղակի հաշվի առնելով նրանց տարիքը, ապա ...
Քաղաքակրթական բախումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ խորանում է: Այն, որ տնտեսական հակամարտությունները, փոխադարձ արգելամիջոցների պատերազմը հենց քաղաքակրթական բախման դրսեւորումներ են, ընդունում են թե՛ արեւմտյան, թե՛ ռուսաստանյան փորձագետները: Գերմանացի ճանաչված քաղաքագետներից մեկը խնդիրը մեկնաբանել է այնպես, որ ուկրաինական ճգնաժամից սկսած ակնհայտորեն դրսեւորվեցին Ռուսաստանի եւ Արեւմուտքի տարբեր ընկալումները ժողովրդավարության, հիմնարար արժեքների եւ ...
Թուրքական իշխանությունների անհանգստություններն ավելացել են: Թյուրքական աշխարհում իր առաջատար դիրքն ապահովելու ջանքերի արդյունքում Անկարան հասավ լոկ սեփական երկրում ապակայունացման եւ հերթական «գունավոր հեղափոխության» մեծացող սպառնալիքի: Ճիշտ է, որ այս անգամ այդ հեղափոխությունը կկրի ազգամիջյան պայքարի բնույթ:
Պատմություն դարձավ Վենետիկի «Պո-Արաքս» ընկերակցության կողմից Կա’ Ֆոսկարի համալսարանում կազմակերպվող հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացի եւս մեկ տարին: Այս տարին հոբելյանական էր, լրացավ դասընթացի երեսնամյակը: Կա՞ արդյոք Սփյուռքում մեկ այլ հաստատություն, որը երեսուն տարի անընդմեջ հանդես գա նման նախաձեռնությամբ: Ինչպես նշում է դասընթացի հիմնադիր, Գերապայծառ Լեւոն ...
Ազգային արժեքների գիտակցումով ապրող սփյուռքահայ մեր որոշ հայրենակիցների համար լեզվի հարցը միշտ առաջնային է եղել, որքան էլ դրա պահպանման դժվարություններին օտար միջավայրում, այնուամենայնիվ, մտավորական մի հատված միշտ հետամուտ է եղել դրանՙ ուշադրության կենտրոնում պահելով ոչ միայն տեղիՙ համայնքային, նաեւՙ հայաստանյան լեզվական իրականությունը: Պերճ Թերզյանի «Հայոց լեզուն ...
Ենթադրենք փչացել է ձեր շենքի վերելակը: Սա այն պարագայում, երբ դուք ապրում եք բազմահարկի 8-րդ հարկում, աստիճանների հատվածն էլ անգամ ցերեկները մութ-խավար է եւ «կռիսանոց»: Էլի ենթադրենք, որ դուք ոչ թե հարմարվող բնակիչ եք, այլ նախաձեռնող եւ հարմարավետության ձգտող քաղաքացի եւ հետեւաբար գնում եք համատիրություն, որպեսզի նախ ներկայացնեք իրավիճակը, ապա ...
«Իմ ամբողջ 76 տարվա կարիերայի ընթացքում ես չեմ արատավորել իմ պատիվը: Գիտեք, շատ հեշտ է ընկնել կոռուպցիայի ճիրանները, չափազանց հեշտ, բայց ես միշտ պայքարել եմ դրա դեմ: Իմ պատիվը իմ կյանքն է, մենք անբաժան ենք», ասել է Թեդ Թըրները Մոնտանայի իր տարածուն ռանչոն հարցազրույցի համար այցելած Քրիստիան Ամանպուրին: Միջազգաին համբավի ...
Եվրոպա մուտք գործող փախստականների եւ անօրինական ներգաղթյալների թիվը հասել է Երկրորդ աշխարհամարտի վերջում արձանագրված ռեկորդային ցուցանիշներին: ԵՄ իշխանությունները պահանջում են հավասարապես բաշխել գաղթյալներին եւ ընդունել փախստականների թվին առնչվող պարտադիր քվոտաներ: Եվրոպական շատ պետություններ դեմ են այդ նախաձեռնությանը: Դրանց իշխանությունները հայտարարում են, որ փախստականների հոսքի ավելացման համար մեղավոր են այն պետությունները, ...
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Բեյրութի կենտրոնում կուտակված են աղբի պարկեր, անպետք շորեր, ցախավելներ եւ այլն: Լիբանանցիներն այդ ձեւով արտահայտում են իրենց դժգոհությունն ու զզվանքը երկրի քաղաքական պատասխանատուներից եւ նրանցից ազատվելու ցանկությունը: Դժգոհության շարժումը ծնունդ առավ հուլիսի վերջերին մայրաքաղաք Բեյրութում կենցաղային աղբի չտեղափոխման ճգնաժամից: Արաբերեն «Թալա աթ ռիհաթկում» (Դուք ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել են Հայրապետյանների կիսակառույց տան շինարարությանը: Ավելի վաղ համագործակցող կողմերը եւս չորս ընտանիքի հոգս են լուծել նույն մարզի Խոր Վիրապ եւ Մարմարաշեն համայնքներում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը գործնական քայլեր են կատարում ավագ դպրոցի աշակերտների շրջանում նորարարական մտածելակերպը խրախուսելու եւ ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու նպատակով: Ամառային ճամբարների ընթացքում «Բիզնես-առաջադրանք» մրցույթի անցկացումը կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագրի կարեւոր բաղադրիչներից է:
Այսուհետեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները, գտնվելով ռոումինգում 37497 բջջային ցանցում, հնարավորություն ունեն օգտվելու ինտերնետից, ինչպես նաեւ տվյալների փոխանցման այլ ծառայություններիցՙ ընդամենը 45 դրամ/ՄԲ սակագնով: