RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015



Տեղադրվել է` 2015-09-05 12:53:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2958, Տպվել է` 271, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՕՐԵՅԴԻՍ ՄԱՍԵՈՅԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՅՍՕՐՙ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ

Հ. Ծ.

«Աշխարհը փոխվում է եւ այրված հին կամուրջները վերականգնվում են, կարծում ենք, որ մեզ շրջապատող աշխարհի գոյության ներդաշնակությունը պահպանելու ամենամեծ դերը վերապահված է արվեստի ուժին: Արվեստն է մեծագույն դեսպանը, որ մերձեցնում է մարդկանց եւ երկրների: Արվեստի գործեր հավաքելն էլ ազնվագույն հաճույքն է», գրում է մեր ընթերցողներին ծանոթ արվեստաբան, բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանը Կալիֆոռնիայից եւ տեղեկացնում, որ իր եւ ամուսնուՙ Մայքլ Աղասիի Կարմել քաղաքի սեփական պատկերասրահումՙ այսօր, սեպտեմբերի 4-ին կայանալու է կուբացի նկարիչ Օրեյդիս Մասեոյի նկարների ցուցահանդեսի բացումը:

Օրեյդիս Մասեոն (Oreydis Maceo) տեսողական արվեստի եւ կուրատորական աշխատանքների ճանաչված մասնագետ է: Ծնվել է Սանտյագոյում (Կուբա): Ակադեմիական կրթությունը ստացել է տեղի Խոսե Հոակին Տեխադո պլաստիկ արվեստի հաստատությունում: Բազմաժանր արվեստագետ է, որն այժմ ապրում է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) եւ համագործակցում «Քենդլ լայթ լոբըլ Ամերիկայի» (Candle Light Global American) հետ, որտեղ հիմնադիրներից մեկն է եւ տնօրենը «Արտադրության եւ կուրատորական աշխատանքների» բաժնի: Արժանացել է բազմաթիվ մրցանակների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 04-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ