ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ԳՈՒԳԱՐՔ» ՃԱՄԲԱՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 10 ՀԱՄԱԿԱՐԳԻՉ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում արդեն 57 տարի գործում է «Գուգարք» մանկական ճամբարը, որն ամեն տարի իր դռներն է բացում 7-ից 16 տարեկան պատանի հյուրերի համար: Այստեղ ամեն տարի իր հանգիստն է անցկացնում ավելի քան 1200 երեխա, հիմնականումՙ Հայաստանի սահմանամերձ գյուղերից: Ճամբարն արդիականացնելու եւ երեխաներին համակարգչային գիտելիքներ փոխանցելու համար անհրաժեշտ էր համակարգչային սենյակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն օժանդակել է «Գուգարքի» տնօրենությանըՙ տրամադրելով 10 համակարգիչ: Ընկերության աշխատակիցներն աջակցել են դրանց տեղադրման հարցում: «Ժամանակակից աշխարհում համակարգչային գիտելիքները էական նշանակություն ունեն գիտելիքի ձեռքբերման, ուսումնասիրություն իրականացնելու, ինչպես նաեւ տարեկիցների հետ շփվելու առումով: Համակարգչային սենյակի հիմնումը հնարավորություն կընձեռի երեխաներինՙ Լոռու գեղատեսիլ բնությունը վայելելու, այլ մարզերից ճամբար եկած իրենց հասակակիցների հետ շփվելու հետ մեկտեղՙ միաժամանակ ձեռք բերել համակարգչային տարրական գիտելիքներ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Գյուղական համայնքները եւ հատկապես սահմանամերձ գյուղերը, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են: Որպես ՏՀՏ առաջատարՙ ընկերությունն աջակցություն է ցուցաբերում կրթության համակարգի տարբեր ասպարեզներումՙ տրամադրելով ֆինանսական, մեթոդական, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն: |