RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1692, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՅ ՔԵԶ ՏԱՋԻԿՍՏԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած հինգշաբթի օրը Տաջիկստանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Իգոր Լյամկին-Ֆրոլովը, որին ընդունել է անձամբ Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը: Վերջինս ռուս դեսպանին բողոքի նոտա է հղել` անցած չորեքշաբթի օրը Տաջիկստանում տեղակայացված ռուսական 201-րդ ռազմաբազայի (չխառնել, կամ` լավ էլ խառնել` ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ) տարածքում Տաջիկստանի քաղաքացի Շոիրա Ջոբիրովայի սպանության փաստի առչությամբ: Նախարար Ասլովը նաեւ պահանջել է ռուսական կողմից օբյեկտիվ գնահատականներ տալ այս սպանությանը եւ քայլեր ձեռնարկել ապագայում նման տեսակ հանցագործությունները կանխելու համար:

Նշենք, որ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազայի տարածքում Տաջիկստանի քաղաքացու սպանության մեջ կասկածվում է ռուսաստանցի զինծառայողներից մեկը: Առանց մեկնաբանության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ