RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1723, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ԿՈՆԳՐԵՍԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԳՐԵՍԻԱՆ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Վերջերս Գվատեմալայի Կոնգրեսը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի «ագրեսիայի» մասին բանաձեւ, որը դատապարտում է հայկական զինուժի կողմից Ադրբեջանի «անկախ տարածքի զավթումը», տեղեկացնում է Ազերթաջըՙ հղում անելով սեփական երկրի արտգործնախարարության մամուլի ծառայությանը: Ըստ նույն աղբյուրի, բանաձեւը դատապարտել է նաեւ 1992-ի փետրվարի 26-ին «Խոջալուում խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանությունը»:

Գվատեմալայի Կոնգրեսի նախագահ Լուիս Ռաբբեն Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Մուխթարովի հետ հանդիպմանն ընդգծել է, թե բանաձեւը նպաստելու է Գվատեմալա-Ադրբեջան կապերի հզորացմանը:

Ադրբեջանը Հայաստանի նման Գվատեմալայում դեսպանություն չունի, Մեքսիկայում հաստատված դեսպաններն են համակարգում Գվատեմալայի հետ կապերը: Մեքսիկայում ՀՀ դեսպանության հետ հեռախոսակապ հաստատելու մեր բազմաթիվ փորձերն առայժմ ապարդյուն են:

Ակնհայտորեն, դարձյալ գործ ունենք միջպետական կաշառակերության եւս մի ցայտուն օրինակի հետ: Այլապես ինչո՞վ բացատրել մեր տարածաշրջանում ոչ մի շահ կամ շահագրգռություն չունեցող Գվատեմալայի նման մի երկրի ջե՜րմ հոգատարությունը Ադրբեջանի նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ