RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1585, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՎԱԶԱԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՀԱՅ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փետրվարի 6-ին մի խումբ անձինք Ստամբուլի Շիշլի թաղամասում մտել են մի տարեց ամուսինների տունՙ թալանելու նպատակով: Տանտերըՙ 87-ամյա Պետրոս Դեմրջին է, ով Ստամբուլում անվանի ոսկերիչ է, ծագումովՙ հայ: Ավազակները կապկպել են պարոն Դեմիրջիին, ինչպես նաեւ նրա 79-ամյա տիկնոջը, ինչի հետեւանքով հայազգի ոսկերիչը խեղդվել է, իսկ կինըՙ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Ստամբուլի ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալելե է գորեւծով կասկածյալներին, որոնց թվում, ըստ թուրքական աղբյուրների, կան Հայաստանի քաղաքացիներ:

Ավելի ուշ, ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է թուրքական կողմի վարկածը եւ տեղեկացրել, որ այս գործով ձերբակալվածների մեջ, այո, կան ՀՀ քաղաքացիներ, որոնց մեր արտգործնախարարությունը օգնություն չի կարող տրամադրելՙ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով: Չնայած այս հանգամանքին, ԱԳՆ-ն շեշտել է, որ ինքը ուշադիր հետեւում է դեպքերի հետագա ընթացքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ