RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016



Տեղադրվել է` 2016-02-17 14:56:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1528, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՈՒԹՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Պ. Ք.

Փետրվարի 4-ին Մոսկվայումՙ Արվեստի աշխատողների կենտրոնական տանը (ՃԺՀԼ) տեղի են ունեցել հոբելյանական մեծ երեկույթ հայտնի գրող եւ լրագրող, ճանապարհորդ եւ հասարակական գործիչ Զորի Բալայանի ութհատորյակի շնորհանդես: Կազմակերպիչներն էին Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսաստանյան ընկերությունը (ՀԿԺհԸ), Ռուսաստանի գրողների միությունը, Ռուսաստանի լրագրողների միությունը, «Լիտերատուրնայա գազետան» եւ «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» դաշնային հրատարակչությունը:

Ներկա էին ռուսաստանցի բազմաթիվ պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, գրողներ, լրագրողներ, գիտնականներ, ճանապարհորդներ, հասարակայնության, հայ համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Գրողների միության փոխնախագահ Պետրոս Դեմիրճյանը: Երեկույթի մասնակիցների մեջ էր Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար Ալբերտ Անդրյանը:

Հանդիսավարները Զորի Բալայանի բարեկամներն էին ու զինակիցներըՙ Վիկտոր Կրիվոպուսկովը (РОДСА-ի նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Բ. Պոլեւոյի անվան գրական մրցանակի դափնեկիր, ՀՀ գրողների միության պատվո անդամ), Վալերի Պովոլցաեւը (գրող, ЦДРИ-ի մամլո ծառայության նախագահ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ) եւ Վլադիմիր Բոնչ-Բրուեւիչը (РОДСА-ի փոխնախագահ, ЦДРИ-ի մամլո ակումբի փոխնախագահ, «Լիտերատուրնայա գազետայի» նախկին փոխխմբագիր):

Վիկտոր Կրիվոպուսկովը իր բացման խոսքում մասնավորապես ՌԴ հասարակայնության անունից երախտագիտություն է հայտնել Զորի Բալայանին, ում կյանքը սերտորեն կապված է Ռուսաստանի եւ ռուս-հայկական բարեկամության պատմական իդեալներին ծառայելու հետ, մարդ, որը անչափ մեծ ավանդ է ներդրել ռուսական գրականության եւ լրագրության մեջ, հավատարմորեն ծառայել է խաղաղության եւ մարդասիրության իդեալներին, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին:

«Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը հոբելյարին ողջույնի խոսք է ասել եւ նրան հանձնել է դիպլոմ «Լիտերատուրնայա գազետայի» Անտոն Դելվիգի անվան համազգային մրցանակի Ոսկե մեդալի շնորհման մասին:

ՌԴ լրագրողների միության քարտուղար Թիմուր Շաֆիրը Զորի Բալայանին հանձնել է «Մասնագիտական ընկերակցությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան:

Ռուս-հայկական բարեկամության զարգացման գործում ներդրած բազմամյա եւ արգասավոր ավանդի համար հոբելյարին Ռուսաստանի հայերի միության Ոսկե նշանն է հանձնել ՌՀՄ առաջին փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը :

Ելույթներ են ունեցել ռուսաստանցի մի շարք հայտնի գրողներ, ընթերցվել են բազմաթիվ շնորհավորական հեռագրեր, խոսվել է Զորի Բալայանի գործունեության տարբեր կողմերի մասին:

Երեկույթի վերջում հոբելյարը պատասխանել է ներկաների հարցերին, տեղեկացնում է Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսաստանյան ընկերության մամլո ծառայությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ