ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԳՈՒՑԵ ԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ Հ. Ծ. Վատիկանից, ըստ «Համաշխարհային կրոնական լրատվության» (WRN) վերջերս հրատարակած հաղորդագրության, Հռոմի պապի 2016 թվականի նախատեսված ու հաստատված շրջագայությունների թվում են ուղեւորություններ դեպի Մեքսիկաՙ մասնակցելու Տիրամայր Գուադալուպեյի եւ դեպի Լեհաստանՙ ներկա գտնվելու երիտասարդության համաշխարհային օրվա տոնակատարություններին: Նախատեսված է նաեւ պապի այցը Հայաստանՙ մասնակցելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի արարողություններին, բայց այն դեռ չի հաստատվածՙ պայմանավորված նրա առողջական վիճակի հետ: «Ես արդեն ծեր եմ եւ ճանապարհորդությունները խիստ հոգնեցուցիչ են», խոստովանել է Ֆրանցիսկոս պապը: |