RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 3093, Տպվել է` 205, Ուղարկվել է էլ.փոստով` 172

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի 3G/4G ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿՊԱՏՄԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում կայացել է «Մեդիապոլիգոն-Երեւան 24» միջոցառման հանդիսավոր բացումը:

Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին եւ կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաեւ 4G Wi-Fi երթուղղիչներՙ ցանցի ներսում անվճար խոսելու եւ համացանցովՙ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը եւ հեռարձակումն իրականացնելու համար:

Նախագծի մասնակիցներն իրենց պատրաստած տեքստային, ֆոտո եւ տեսանյութերն ուղարկելու են «Մոսկվայի տուն» մշակութային եւ գործարար կենտրոնում տեղակայվածՙ նախագծի գլխավոր գրասենյակ, որտեղից էլ դրանք հրապարակվելու են:

Երեւանում «Մեդիապոլիգոն-Երեւան 24» ծրագիրը կազմակերպվել է մոսկովյան «Էկսպերտ» մեդիահոլդինգիՙ «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրի եւ «Արմինֆո» լրատվական գործակալության համագործակցությամբ:

«Մեր ընկերությունը բարձր է գնահատում ուսուցողական, ճանաչողական բնույթ կրող նախաձեռնությունների կազմակերպումը: «Մեդիապոլիգոն-Երեւան 24» նախագծի դեպքում ողջունելի է այն հանգամանքը, որ տարբեր երկրների երիտասարդ լրագրողներ միմյանց հետ շփվելու, միմյանցից սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու եւ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կունենան: Լրագրողի մասնագիտությունը պահանջում է կշռադատելու ունակություն եւ իրողությունն անաչառ, ազնիվ եւ արդար մեկնաբանելու վճռականություն: Սրանք մարդկային հատկանիշներ են, որոնք ձեռք են բերվում անընդհատ ինքնազարգացման, ինքնակրթման, սեփական անձը հղկելու արդյունքում: Ուրախ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի հնարավորությունները կծառայեն այս երիտասարդներիՙ նախագծի շրջանակում աշխատանքը կազմակերպելու գործին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Մեդիապոլիգոն-Երեւան 24»-ը ինովացիոն կրթական ծրագիր է, որի նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել լրատվական ոլորտի գործող եւ ապագա մասնագետներին: Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդ լրագրողներին եւ ուսանողներինՙ ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ եւ ծանոթանալու ճանաչված մասնագետների հետ: Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանելու Ռուսաստանի մի շարք ճանաչված լրագրողներ, հրավիրվելու են Հայաստանի ճանաչված մասնագետներ: Շուրջ մեկ շաբաթ մասնագետները դասընթացներ եւ վարպետության դասեր են անցկացնելու լրատվության, լուսանկարչության եւ տեսանյութերի պատրաստման ոլորտներում: «Մեդիապոլիգոն-Երեւան 24» ծրագրին մասնակցելու են նաեւ երիտասարդ լրագրողներ եւ ուսանողներՙ Ռուսաստանի մի շարք քաղաքներից:

Հարկ է նշել, որ «Մեդիապոլիգոն-Երեւան 24» ծրագիրը ներառում է նաեւ «Երեւան 24» խորագիրը կրող մի յուրահատուկ միջոցառում, որի ընթացքում 24 ժամ անընդմեջ ծրագրի երիտասարդ մասնակիցները ներկայացնելու են Երեւանի կյանքըՙ առավոտից մինչեւ հաջորդ առավոտ: Մասնակիցներն այցելելու են մայրաքաղաքի տարբեր վայրեր եւ Երեւանի կյանքի մասին նյութեր են պատրաստելու, որոնք 24 ժամվա ընթացքում հրապարակվելու են «Ռուսսկիյ ռեպոռտյոռ» ամսագրի եւ «Արմինֆո» լրատվական գործակալության կայքերումՙ www.24.rusrep.ru / www.arminfo.info հասցեով:

Երեւանն իներորդ քաղաքն է, որտեղ իրականացվում է «Մեդիապոլիգոն» կրթական ծրագիրը. մինչ այդ ծրագիրն անցկացվել է Ռուսաստանի Բելգորոդ, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Պերմ, Չելյաբինսկ եւ Սամարա քաղաքներում, ինչպես նաեւ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ