ԱԶԵՐԻԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐՙ «ՀՅՈՒՆՑՈ՞ՒՔ» Ակնհայտորեն խուճապ ու շփոթ ստեղծելու նպատակով, ապրիլի 2-5-ը մայրաքաղաք Ստեփանակերտում եւ այլ բնակավայրերում գրեթե համատարած հնչել են չարագուշակ հեռախոսազանգեր: Դրանց մեծ մասը եղել է մեկ բառՙ «Հյունցո՞ւք...» («Ո՞նց եք»): Մի մասն էլՙ միշտ Ղարաբաղի բարբառովՙ «Մարդ մնացա՞լ ա էդտեղ» հարցն են տվել, մինչ ոմանց էլ ուղղվել է սպառնալիքՙ «Հըլա էդտեղ ե՞ք. հեսա թխլան ենք» («Դեռ այդտեղ ե՞ք, էս էՙ խփելու ենք»): Սա նշանակում է, որ ադրբեջանցիներին կամ նրանց վարձկան մասնագետներին հաջողվել է միջարկվել Արցախի հեռախոսացանց ու փորձել ժողովրդին հուսահատության ու փախուստի մատնել: Համապատասխան հետեւություններ անելու պարտականությունը թողնում ենք պետական մասնագիտական շրջանակներին: |