ՆՈՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԱՆՑԱՎ Ազգային ժողովում այս շաբաթ, տեւական ու բուռն քննարկումից հետո, 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդուվեց նոր Ընտրական օրենսգիրքը, որով Հայաստանում արմատապես փոխվում է ընտրակարգը` դառնալով համամասնական: Ընտրությունները կանցնեն մեկ բազմամանդատ ընտրատարածքից` ողջ Հայաստանի համար, իսկ գործող ընտրատարածքները լինելու են 13-ը: Կուսակցոււթյուններն ու դաշինքներն ընտրություններին ներկայանալու են պատգամավորի թեկնածուների երկուական` համապետական եւ տարածքային ցուցակներով, տարածքային ցուցակներում ներգրավված թեկնածուներից որեւէ մեկին ընտրողը ձայն տալով` այդպիսով ձայն է տալու այն կուսակցությանը, որի անդամ է տվյալ թեկանածուն, սա վարկանիշային քվեարկությունն է, որին դեմ էին ԸՕ -ի ընդդիմախոսները, համարելով, որ այդ քվեարկությունը համամասնական կարգը դարձնում է թաքնված մեծամասնական: Շատ բուռն քանարկումներից հետո նախագիծը ներկայացնող Դավիթ Հարությունյանը խոստացավ ընդդիմախոսների մի շարք առաջարկներ հաշվի առնել: ԸՕ-ի առավելություններին, ինչպես նաեւ` ընդդիմախոսների մատնանշած վտանգներին «Ազգը» դեռ կանդրադառնա: |