RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



ՀԱՄԱՌՈՏ

Տեղադրվել է` 2016-04-29 13:25:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 8321, Տպվել է` 614, Ուղարկվել է էլ.փոստով` 601

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆ ԿՐԿԻՆ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» Է

Ա. Մ.

2016-ի առաջին առամսյակում, ինչպես տեղեկանում ենք պետեկամուտների կոմիտեի հրապարակումներից, Հայաստանի ամենախոշոր հարկատուն կրկին «Գազպրոմ Արմենիան» է (նախկին «Հայռուսգազարդը»): Այս ընկերությունն զգալիորեն առաջ է անցել մնացած խոշոր հարկատուներից իր վճարած հարկերի ընդհանուր չափով: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Արմենիա միջազգային օդանավակայանները»: Երրորդըՙ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 156 մլրդ 552 մլն դրամ հարկեր, իսկ առաջին 10 հարկատուները միասին վերցրած վճարել են 45 մլրդ 364 մլն դրամ հարկեր կամ 1000 խոշոր հարկատուների վճարածի մոտ 29 տոկոսը: Առաջին տասնյակը հետեւյալն է.

«Գազպրոմ Արմենիա»15 մլրդ 606 մլն դրամ
«Արմենիա միջազգային օդանավակայաններ»4 մլրդ 920 մլն դրամ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր4 մլրդ 96 մլն դրամ
«Ֆլեշ»3 մլրդ 626 մլն դրամ
«Արմենտել»3 մլրդ 436 մլն դրամ
«Ալեքս Գրիգ»3 մլրդ 304 մլն դրամ
«Հայկական ատոմային էլեկտրակայան»3 մլրդ 21 մլն դրամ
«Գրանդ Տոբակո»2 մլրդ 925 մլն դրամ
«ՍիՓիԷս օյլ»2 մլրդ 318 մլն դրամ
«Ջեյ Թի Այ Արմենիա»2 մլրդ 90 մլն դրամ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ