Անկախության այս 25 տարիների ընթացքում դժվարությամբ միայն կարելի է մտաբերել այն մի քանի դեպքերը, երբ պետական բարձրաստիճան (նախարար, փոխնախարար, գերատեսչության պետ, եւլն) որեւէ պաշտոնյայի աշխատանքից ազատելու ժամանակ պաշտոնապես հիշվել է նրա պաշտոնազրկման պատճառը: Առավել եւսՙ նրա դեմ դատական գործ հարուցելու փաստեր: Այս հարցում միշտ էլ ընդգծված բարյացակամություն է դրսեւորվել պաշտոնանկվածի ...
Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Սարգսյանը հայտարարել է, որ շարունակվում է թալիշցիներին բնակարանով ապահովելու գործընթացը: Սարգսյանը շեշտել է, որ Թալիշի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով գյուղը լքած որոշ փախստականներ վերադարձել են գյուղ, ոմանք տեղափոխվել են Արցախի այլ բնակավայրեր, իսկ նրանք, ովքեր Հայաստան են եկել, կապահովվեն բնակարաններով:
Մի քանի նշաններ կան առ այն, որ արցախյան նոր պատերազմը, եթե անգամ միջազգային կառույցները քայլեր են անում դրա դեմն առնելու, ինչ որ որոշակի հանգամանքների համադրմամբ լիովին հնարավոր է: Ասենք` Հայաստանում տարածքների վերադարձի թեզին հասարակական ուժգին դիմակայության պարագան կվիժեցնի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման զանազան միջազգային առաջարկները, իսկ Ադրբեջանը նորից կհակվի պատրանքային` ռազմական ...
«Հրազդան-ցեմենտ» գործարանի վերաբերյալ մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Հրազդան-ցեմենտը» կգործի, իսկ Միխայիլ Բաղդասարո՞վը ...» հրապարակման կապակցությամբ «Ազգ»-ի խմբագրություն այցելեց Միխայիլ Բաղդասարովը եւ մանրամասն պարզաբանումներ ներկայացրեց այն մասին, թե ինչպե՞ս պատահեց, որ նախՙ «Արմավիան», ապաՙ «Հրազդան ցեմենտը» հայտնվեցին ֆինանսական ծանր կացության մեջ:
2015-ի ապրիլի 24-ին Բունդեսթագի նիստում քննարկման էր դրվել 3 առաջարկՙ կոալիցիայի միասնական ՔԴՄ- ՔՍՄ եւ ՍԴԿ խմբակցության ներկայացրած «100 տարի առաջ հայերի տեղահանման ու կոտորածների հիշողության եւ հիշատակման» վերաբերյալ հայցադիմումը, Ձախերի «1915-16-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակին. Գերմանիան պիտի նպաստի պատմության վերանայմանն ու հաշտեցմանը» տարբերակը եւ Կանաչների ներկայացրած «Ի հիշատակ Հայոց ...
Ականատեսի վկայութիւն մը հալէպահայ ծանօթ բեմադրիչ եւ ուսուցիչ Մանուէլ Քէշիշեանի կողմէ պատճառ դարձաւ, որ Հալէպի վրայ շղթայազերծուած պատերազմի կարեւոր դրուագներէն մին հրապարակեմ, որպէսզի հայրենի ընթերցողն ալ իրազեկ դառնայ, որ հերոսներ կան նաեւ Հալէպի մէջ, որոնք այնքան լուռ ու համեստօրէն կը գործեն, որ իրենց սխրագործութիւնները արձագանգ չեն գտներ Հալէպէն դուրս:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում արժանահիշատակ էր առաջին հերթին ԵՏՄ-Չինաստան փոխգործակցության քննարկումով: Այն, որ այս հարցը հայտնվել է ԵՏՄ կառույցի օրակարգում, խոսում է Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ համագործակցության խորացման արդեն առկա փոխադարձ շահագրգռության մասին: Առանց Չինաստանի կողմից նման ցանկության եւ փոխգործակցության, իրավական խնդիրների լուծման այս հարցը չէր կարող ...
Անցյալ տարի նշեցինք Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Հանդիսավոր արարողություններն ու քաղաքական միջոցառումները պատշաճ մակարդակով ընթացան եւ ակնկալվածից ավելի հեռանկարային էին այնքանով, որ հարց առաջացավ, թե հաջորդ տարիՙ 2016-ին ինչ պետք է արվի, որպեսզի դրանց հավասարազոր կամ գերազանցող լինի:
Նախագահ Էրդողանը, ըստ երեւույթին, չի վախենում Եվրոպայի հետ վերջնականապես գժտվելուց: Մայիսի 6-ին հրաժարական տված վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եվրոպամետ էր, սակայնՙ չափից ավելի ինքնուրույն: Նրան կփոխարինի կառավարող կուսակցության նոր ղեկավար, տրանսպորտի նախկին նախարար Բինալի Յըլդրըմը, որն անվերապահորեն նվիրված է Էրդողանին: Արեւմտյան ԶԼՄ-ները արձանագրում են, որ Թուրքիայում նախագահի միանձնյա կառավարումն արդեն ոչ ...
Գիտե՞ք, թե ինչ է անում մեզնից քիչ բանով, բայց կարեւոր բաներով տարբերվող Իսրայելը, որպեսզի ամայի տարածքներ չունենաՙ հատկապես Պաղեստինի կամ այլ արաբական երկրների հետ սահմանային շրջաններում: Ավելի ճիշտՙ հենց Պաղեստինի տարածքում, քանի որ Պաղեստինը պնդում է, որ այն տարածքները, որոնք Իսրայելի վերահսկողության տակ են, իրենն են: Հավանաբար կմտածեք, թե մշտադիտարկման ...
Չինաստանում երկու հայտնի Սուն Ցի կա, մեկը ապրել է մ.թ.ա 313-238-ին, մյուսըՙ մ.թ.ա. 544-496-ին: Ու հավանաբար այս երկուսին չշոփոթելու համար առաջինին ասում ենՙ Սյուն Ցի, երկրորդինՙ Սուն Ցի: Սյունըՙ փիլիսոփա է, բայց մենք երկրորդի մասին կխոսենք: Սուն Ցին չին մեծ զորավար է, ռազմագետ եւ մտածող: Մի անգամ, երբ Յանցզի գետի ...
Քեֆ չի լինելու, ոչ մի տեսակի, ամեն ինչ տեղի կունենա զուսպ, ոչ թե այն դպրոցներում, որտեղ սովորել են ամբողջ կյանքում, այլ այն դպրոցներում, որտեղ տեղափոխվել են, քանի որ իրենց գյուղերի կողքի ամայի հողերը տվել ենք թուրքին: Թուրքն էլ, քանի որ ամայի հողերի մեծ սիրահար է, օգտագործում է այդ հողերը որպես ...
Մայիսի 25-ին Գյումրիի Անկախության հրապարակում, Սայաթ-Նովա 1 հասցեում բացվեց Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակը: Բացմանը մասնակցում էին Շիրակի մարզի գրողների միության նախագահ Անդրանիկ Կարապետյանը, նկարիչների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Գագիկ Մանուկյանը, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, Շիրակ հայրենակցական միության ՀԿ-ի ներկայացուցիչներ, Գյումրու Վ. Թեքեյանի անվան ...
Մայիսի 28-ին մենք միասին կնշենք մեր անկախ պետականության հաստատման տարեդարձը: Որի մասին դարեր շարունակ երազել են մեր նախնիները: Անցած ուղու համար կրելով տարբեր տառապանքներ եւ փորձություններ, ենթարկվելով նույնիսկ ահավոր ցեղասպանության:
Վերջերս Սոնոմայի (Հյուս. Կալիֆոռնիա) միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է «Իթակե» ֆիլմը, որը հիմնված է ամերիկահայ ճանաչված գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» (1942) վիպակի վրա: Պատերազմի թեման արծարծող այդ ֆիլմը նկարահանել է ամերիկացի դերասանուհի Մեգ Ռայանը: Դա իր առաջին ռեժիսորական աշխատանքն է, որի համար փառատոնի կազմակերպիչները որոշել են նրան շնորհել Սոնոմայի «ողջույնի» ...
Հարվարդ համալսարանի գիտական կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել գիտաժողով նվիրված հայերի եւ հրեաների դեմ իրագործված ցեղասպանությունների դեմ ծավալված դիմադրության շարժումներին, հակաֆաշիստականից, պարտիզանականից մինչեւ ազգային-ազատագրական պայքարին:
Ադրբեջանի ագրեսիան եւ Ղարաբաղյան հակամարտության գոտում 2016թ. 2-5 ապրիլի լայնածավալ ռազմական գործողությունները, Մինսկի խմբի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հնչեցրած կարծիքներն այն մասին, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ԼՂԻՄ-ի շուրջը գտնվող այն տարածքները, որոնք գտնվում են ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ, ադրբեջանական կողմի այն պնդումը, որ իրենց ձեռնարկած հարձակողական ...
Էն ո՞ր պարզունակ փիլիսոփան է համոզում, որ կենսագրությունը մարդու կյանքի ժամանակային շղթան է թվերով ու խոսքերով: Դա ամեն ինչ է, բայց ոչ կենսագրություն... Ա՛յ, կենսագրությունն այն է, թե մարդը ինչքան է սիրում նախ ինքը իրեն, հետո մերձավորներին, ապաՙ ուրիշներին եւ վերջապեսՙ աշխարհը: Եվ եթե մեկը ձեզ կհամոզի, որ ինքը ուրիշներին ...
Մայիսի 16-20-ին Մոսկվայում էր գտնվում հայաստանյան մի խումբ ԶԼՄ-ների ղեկավարների եւ առաջատար լրագրողների պատվիրակությունը: Ճանաչողական այցի նպատակն էր հանդիպել Ռուսաստանի օրենսդիր եւ գործադիր մարմինների պատասխանատու ներկայացուցիչների, լրագրողների, քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետՙ ռուս-հայկական բազմաբնույթ հարաբերությունների արդի վիճակի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար: Պատվիրակության մեջ էին Շավարշ Գեւորգյանըՙ ...
Անցնող շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում շնորհեց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, որին ռուսական դատարանը, ապացուցված համարելով մեղադրանքը (Սավչենկոն մեղադրվում էր ռուս լրագրողների սպանության մեջ) դատապարտել էր ազատազրկման:
Շուտով Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող 4-րդ խորհրդակցությունը, որին կմասնակցեն եւ բացման խոսքով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ ԼՂ հակամարտության բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչեւ այսօր քննարկվել են եւ դրվել են Վիեննայումՙ ի պահ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանը, կա կետ, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցությունների մեջ եւ առանց ԼՂՀ-ի անհնար կլինի որեւէ փաստաթղթի մշակումը եւ կնքումը:
Այն պահին, երբ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում դատողություններ էր անում, թե Ռուսաստանը իբր «համոզվել է Ադրբեջանի հետ գործընկերության հուսալիությանը», ադրբեջանական Գաբալա քաղաքում ավարտին էր մոտենում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Դրա արդյունքներն ամփոփելիս ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ...
2016թ. մայիսի 23-ին Թեղուտի լեռնահանքային համալիրում Հայաստանում «Կոմացու» ընկերության պաշտոնական դիստրիբյուտոր «ԻԿՈ Մաշիների» ՍՊ ընկերությունը եւ «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կազմակերպեցին ճապոնական հայտնի «Կոմացու» ընկերության արտադրության լեռնահանքային տեխնիկայի ցուցադրական շահագործումՙ արտադրականին առավելագույն մոտեցված պայմաններում: Ցուցադրությանը ներկայացվեցին Թեղուտի լեռնահանքային համալիրում արդեն իսկ շահագործվող D 155 մղաններ, PC 400 եւ PC ...
Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակ գյուղի միջնակարգ դպրոցում կայացել է աշակերտների իրականացրած համայնքային ծրագրի շրջանակներում վերանորոգված դահլիճի բացման արարողությունը: Աշակերտական հասարակական կազմակերպությունըՙ «ԱՀԿ»-ն, ստեղծվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներումՙ որպես առաջնահերթ լուծում պահանջող համայնքային հիմնախնդիր ընտրելով դպրոցի միջոցառումների դահլիճի վերանորոգումը: Հիմնախնդրի լուծման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումները» ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանի շրջանակում առաջարկվող սմարթֆոնների շարքը համալրվել է նոր մոդելներով, որոնք, ի դեպ, սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելիս կարելի է ստանալ ընդամենը 1 դրամով:
Գերմանական «Մերկուր» լրատվամիջոցը, հղում անելով dpa գործակալությանը, մայիսի 31- ին տարածել է հետեւյալըՙ « հետմիջօրեին ՔԴ- ՔՍ միության խմբակցությունը բանաձեւի փորձնական քվեարկություն է անցկացրել։ Բանաձեւին սատարել է մեծամասնությունը, գրանցվել է 1 դեմ, 5 ձեռնպահ»։ Խոսքը հինգշաբթիՙ հունիսի 2- ին ժամը 11.10- ին Բունդեսթագի օրակարգում քվեարկվելիք կոալիցիայի եւ Կանաչների առաջարկած 5 ...
Հունիսի 1- ին «Բիլդը» հարցազրույց է տպագրել Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ, որ տարածել են նաեւ գերմանական այլ լրատվամիջոցներ։ Զրույցը բնականաբար Բունդեսթագի առաջիկա քվեարկության մասին է, արծարծվում է նաեւ Ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումների թեման։ Ծավալուն հարցազրույցում Հայաստանի նախագահն ասում էՙ «... փախստականների հարցերով համաձայնության հնարավոր ձախողումը կապ չունի Հայոց ցեղասպանության բանաձեւի ...
Թուրքական կազմակերպությունները հունիսի 1-ին ժամը 18-ին բողոքի ցույց են անցկացնելու Բեռլինի կենտրոնումՙ Բրանդենբուրգյան դարպասների առջեւ։ Այս անգամ քանի՞ հոգի կհավաքվի, կիմանանք ավելի ուշ, բայց որ Եվրոպայի տարբեր երկրներից կոչին արձագանքածների թիվն անհամեմատ նվազ կլինի, քան ԳԴՀ- ում ապաստան գտածՙ որոշ տվյալներով 4 միլիոն թուրքերի թիվն է, համոզել է տալիս մայիսի ...