ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՕԴԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ա. Մ. «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը երեկ Հայաստանի կառավարության հավանությանն է արժանացել: Համաձայնագրով նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի եւ նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջեւ արդար եւ հավասար մրցակցության ապահովման, վկայականների եւ լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Ակնկալվում է, որ համաձայնագրի վերանայումը եւ արդիականացումը կնպաստի երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը, կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար: |