RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016



Տեղադրվել է` 2016-06-07 21:39:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 3402, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մոսկվայում Իսրայելի դեսպան Ցվի Հեյֆեցը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Պաղեստինի հետ:

«Մենք խաղաղություն ենք ստորագրել Եգիպտոսի հետ, Հորդանանի հետ, մենք պատրաստ ենք խաղաղության մեր բոլոր հարեւանների հետ, այդ թվում մեզ ամենամոտիկ հարեւանի` Պաղեստինի հետ»,- հայտարարել է դեսպան Հեյֆեցը` նշելով նաեւ, որ որեւէ պատճառ չկա Սաուդյան Արաբիայի հետ եւս խաղաղության համաձայնագիր չկնքելու համար:

Հիշեցնենք, որ Իսրայել-Պաղեստին նոր հանդիպման վայր որպես նշվում է Փարիզը, եւ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել էր, որ Փարիզը «հրաշալի վայր է խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»:

Նկատենք, սակայն, որ այս օրերին Փարիզում հայտարարված է տագնապ: Բանն այն է, որ Սենի ջրի մակարդակը հասել է հինգ մետրի, ինչի հետեւանքով ջրի տակ են մնացել հարակից փողոցների զգալի հատվածներ: Նշվում է, որ անցած մայիսն ամենաանձրեւոտն էր Ֆրանսիայիՙ վերջին 150 տարվա պատմության մեջ, ու չի բառացվում, որ Սենի ջրի մակարդակը շուտով հասնի եւ անցնի 1910-ին գրանցված ռեկորդային 8,6 մետրին:

Բայց սաՙ իմիջիայլոց. իսկ Պաղեստի՞նը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ