RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016



Տեղադրվել է` 2016-06-09 23:58:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4492, Տպվել է` 312, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՆՈՐԲԵՐՏ ԼԱՄՄԵՐՏԻՆ

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան, Թարգմ. Պ. Ք.

Թույլ տվեք Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության անունից Ձեզ խորին հարգանք հայտնել եւ հաղորդել, որ աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքները մեծ գոհունակությամբ ընկալեցին Բունդեսթագում այն բանաձեւի ընդունումը, որը «Օսմանյան կայսրության հայերի գրեթե լիակատար ոչնչացումը» ճանաչեց որպես ցեղասպանություն:

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի հրեշավոր ոճրագործությունն է, որի հետեւանքով մեր 1,5 մլն հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավորներ զրկվեցին կացարանից ու կայքից, դարձան հարկադիր աքսորյալներ, ապաստան գտնելով աշխարհի տարբեր երկրներում:

Թեեւ համաշխարհային հասարակայնությունը, շատ երկրներ, միջազգային հասարակական կազմակերպություններ խստիվ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ժամանակակից Թուրքիան ոչ միայն չի ընդունում Օսմանյան կայսրությունում կատարված այդ ոճրագործության բուն փաստը, այլեւ որպես թշնամական քայլ է ընկալում դրա ամեն մի հիշատակում:

Ընդունելով Գերմանիայի «պատմական պատասխանատվությունը» 1915 թ. դեպքերի համար եւ դատապարտելով Օսմանյան կայսրության դաշնակից գերմանական կառավարության անգործունությունը, Բունդեսթագի պատգամավորները ոչ միայն անգնահատելի ավանդ ներդրեցին պատմական արդարության վերականգնման եւ ապագայում նման ոճիրների կանխման մեջ, այլեւ համայն աշխարհին ցուցադրեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդասիրության իդեալներին:

Անկեղծ հարգանքովՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ