RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016



Տեղադրվել է` 2016-06-09 23:58:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3152, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻՈՒՄ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը, որի շնորհիվ Տավուշի մարզի Չինարի համայնքը, նախկին 2 ժամի փոխարեն, այսուհետ ապահովված կլինի 6-ժամյա ջրամատակարարմամբ:Բարելավված համակարգը ներառում է նորակառույց ջրահավաք, պոմպակայան եւ 300 մ ջրագիծ: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաեւ Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ):

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը եւ ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը:

Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունեցող Չինարի համայնքն ունի շուրջ 1,175բնակիչ: Հակառակորդի դիրքերից հայկական գյուղի հեռավորությունը տեղ-տեղ հասնում է 600 մ-ի:

Չինարիում բնակիչներին տարիներ շարունակ ջուր է մատակարարվել օրական ընդամենը 2 ժամ տեւողությամբ. համայնքի բնակիչները գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրից դույլերով են ջուր տեղափոխել: Աղբյուրն օգտագործվել է նաեւ անասուններին ջուր տալու եւ ոռոգման նպատակներով:

FPWC-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ համայնքում կառուցվել է նոր ջրահավաք, պոմպակայան եւ 300մ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում ջուրը հավաքվում եւ մղվում է գյուղի հիմնական օրվա կարգավորիչ ջրամբար:

Կատարված աշխատանքների շնորհիվ, Չինարիում այժմ ջրամատակարարումն իրականացվում է 6-ժամյա գրաֆիկով, բարեկարգվել են աղբյուրի հարակից տարածքը եւ անասնապահական խմոցները:

Չինարիում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կամավորության սկզբունքով ծրագրեր է նախաձեռնել դեռ 2010 թվականից.աշխատակիցների եւ գլխավոր տնօրենի ֆինանսական աջակցությամբ ջեռուցման համակարգով է ապահովվել տեղի մանկապարտեզը, տեղադրվել են նոր դռներ եւ պատուհաններ, ձեռք են բերվել սառնարան ու գազօջախ: Իսկ մեկ տարի անցՙ 2011 թվականին, ջրի խնդիրը մասնակի լուծելուՙ այն գյուղ հասցնելու նպատակով, գյուղին տրամադրվել են շուրջ 3 կմ երկարությամբ պոլիէթիլենային խողովակներ:

2011 թվականին, ջրի խնդիրը մասնակի լուծելուՙ այն գյուղ հասցնելու նպատակով, գյուղին տրամադրվել են շուրջ 3 կմ երկարությամբ պոլիէթիլենային խողովակներ:

«Չինարիում մեր առաջին ծրագրերը սկսել ենք 6 տարի առաջ: Դրանք իրականացվել են կամավորության սկզբունքովՙ մեր աշխատակիցների ֆինանսական աջակցությամբ: Այսօր այստեղ ենք գործընկեր կառույցի հետ մեր համագործակցության արդյունքը տեսնելու համար: Այսպիսի գյուղերում ծրագրի արդյունքը չափում ենք ոչ թե կատարած աշխատանքի ծավալով, այլեւ ավելի հաճախՙ մեր հայրենակիցների տրամադրությամբ: Հակառակորդի աչքի առաջ հողագործությամբ զբաղվող գյուղացին նախ սահմանապահ է. նա պետք է վստահ լինի, որ ինքը մենակ չէ իր խնդիրների հետ: Մենք այստեղ ենքՙ այդ վստահությունը փոխանցելու համար նաեւ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող ջրամատակարարման բարելավման նախագծի շրջանակում, անցած տարվա ընթացքում կայուն ջրամատակարարմամբ են ապահովվել նաեւ Լոռու մարզի Չկալով, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Սյունիքի մարզի Լոր, իսկ այս տարվա ընթացքումՙ Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնքները: Երկու կազմակերպությունների գործակցություննՙ ի նպաստ համայնքային զարգացման, կշարունակվի նաեւ 2016 թ.-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ