RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016



Տեղադրվել է` 2016-06-16 23:19:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4168, Տպվել է` 306, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՑՈՒՀԻՐՈ ՖՈՒՐՈՒՍԱՎԱ. «ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՏԱԼԻՍ Է ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

Ա. Մ.

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրիՙ Հայաստանի կատարողականի երրորդ ամփոփիչ ստուգման ամփոփումից հետո, ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Միցուհիրո Ֆուրուսավան նշել է, որ չնայած արտաքին դժվարին պայմաններինՙ ծրագրի կատարողականն ընդհանուր առմամբ բավարար է եղել, ընդ որումՙ ապահովվել է թիրախների մեծ մասը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՀ տարածած մամուլի հաղորդագրությունից:

ԱՄՀ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի չափավոր աճը պահպանվել էՙ պայմանավորված հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերում արտահանման հետ կապված առաջարկի գործոններով: Դրամավարկային պայմանները կայունացել են, իսկ արտարժութային շուկայի ճնշումներըՙ նվազել: Անդրադառնալով Հայաստանի կառավարության գործունեությանը, Միցուհիրո Ֆուրուսավան հայտնել է նաեւ, որ իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանը եւ պարտքի կայունությանըՙ ավելի մեծ ուշադրություն դարձնելով եկամուտների աճին, ապահովելով եւ ավելացնելով կապիտալ եւ սոցիալական ծախսերը:

Ըստ Միցուհիրո Ֆուրուսավայի, հարկային նոր օրենսգիրքը տալիս է հարկման բազան ընդլայնելու լուրջ հնարավորությունՙ կրճատելով արտոնությունները եւ արձագանքելով բացերին, դրանով օժանդակելով թե՛ կոնսոլիդացմանը, թե՛ աճին նպաստող ծախսերի ավելացմանը:

«Կենտրոնական բանկի գործողություններն օգնել են շուկայում կանոնավոր պայմանների եւ ֆինանսական կայունության ապահովմանը: Առաջիկայում փոխարժեքի քաղաքականությամբ կշարունակվեն սահմանափակվել միջամտությունները եւ պահպանվել բուֆերները: Դրամավարկային պայմանների բնականոնության հետագա վերականգնումը կօգնի գնաճն ավելի մոտեցնել թիրախին եւ կօժանդակի բանկային վարկավորման վերսկսմանը, իսկ մակրո եւ միկրո նորմատիվների կիրառումը եւ ճգնաժամային պատրաստվածության ծրագրի հետագա ամրապնդումը կօգնեն ֆինանսական շուկաներում կանոնավոր պայմանների պահպանմանը», սա ԿԲ դրամավարկային քաղաքականությանն ԱՄՀ-ի պաշտոնյայի տված գնահատականն է:

«Մրցակցության, մրցունակության եւ տարածաշրջանային ու համաշխարհային ինտեգրման բարելավմանն ուղղված հետագա կառուցվածքային բարեփոխումներին հետամուտ լինելը շարունակում է կարեւորվել խոցելիությունների նվազեցման եւ միջնաժամկետ աճին օժանդակելու առումով: Բյուջեի սահմանափակ միջոցների շրջահայաց օգտագործումը երաշխավորելու համար անհրաժեշտ է ապահովել, որ պետական բյուջեն չկլանի կոմունալ եւ այլ ընկերությունների վնասները կամ պարտավորությունները եւ նրանց անունից վճարումների կատարումը», ասել է Միցուհիրո Ֆուրուսավան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ