1967 թվականն էր: Ամառային արձակուրդներին Երեւանից Օդեսայի վրայով Բեյրութ էինք վերադառնում ուսանող ընկերների մի մեծ խմբով: Մեր նավը, կարծեմ «Արմենիան» էր, հանգրվանել էր հերթական նավահանգստումՙ Ստամբուլում: Ընդամենը 4 ժամ ունեինք քաղաքում շրջագայելու: Մեր ընկերուհիների ցանկությամբ անցնում էինք ծովահայաց շուկայով: Կաշվե բաճկոններ վաճառող մի խանութի առջեւ կանգ առանք: Խանութպանը բարձրահասակ, խոշոր ...
ՊՐԱՀԱ- Հունիսի 23-ին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատասխանելով մեր հարցին, կրկին հավաստեց, որ երեկ ընդունել է խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկին եւ խորհուրդ է տվել Պատգամավորների պալատին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ քննարկեն: Նախագահը նշեց, որ իր տեսակետը Հայոց ցեղասպանության մասին նոր չէ, այն երկու տարի առաջ էլ է ...
Այսօր եռօրյա այցով Հայաստան կժամանի Հռոմի պապերից ամենաինքնատիպը, ամենահեղափոխականը, ամենախարիզմատիկը` Ֆրացիսկոսը, ով անցած տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 12-ին Հռոմում մատուցած պատարագին Հայոց ցեղասպանություն անվանեց անցած դարասկզբի ոճրագործությունը, նշելով, որ եթե չեն հիշում եղածը` այդ ժամանակ չարիքը բաց է պահում վերքը, եւ ծածկել հանցանքըՙ նշանակում է թողնել, որ ...
Մեր իրականությունն այնպիսին է, որ ապրած տարիները մարդկանց վստահության պատին փոխանակ քարեր ավելացնեն, հակառակը, պակասեցնում են: Դա տեղի է ունեում բոլոր հարթություններում: Դիցուքՙ նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցներով Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրեցին եւ երկու ամսով խափանման միջոց կալանք կիրառեցին նրա նկատմամբ: Է, կարծում եք` մարդկանց ընկալումներում այդ մեղադրանքի առաջադրումն ինչ- ...
Մինչ Հռոմի պապի Երեւան այցը, Ադրբեջանն արդեն ճնշում է բանեցնում. Ֆրանցիսկոս պապը Երեւանում պիտի արծարծի հայկական ուժերիՙ ԼՂ եւ հարակից ադրբեջանական տարածքներից դուրս գալու հարցը, ինչպես նաեւ հորդորի Հայաստանին հրապարակավ ստանձնել Խոջալուի կոտորածների պատասխանատվությունը, որի ժամանակ 1992- ին զոհ գնաց 600 հոգիՙ տղամարդ, կին, երեխա, հունիսի 22- ին փոխանցում է ...
Հայկական պետական մանկավարժական համալսարանում հունիսի 17-ին կայացավ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային հարցը ՀՊՄՀ-ի նոր ռեկտորի ընտրությունն էր:
Պոլսոյ պատրիարքական փոխանորդ Աթէշեան սրբազանին արարքին մասին տակաւին կը շարունակուին քննադատութիւնները, որոնք երբեմն չափազանց սուր են, մինչեւ իսկ կոչեր եղան, որ կարգաթող ըլլայ, կամ արգիլուի իր մուտքը Հայաստան:
Նոր ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի համաձայնությունը որքան էլ որ դրական երեւույթ է, բայց ոչ օրենսգիրքը, ոչ էլ ընդհանրապես ընտրական գործընթացը երկրի զարգացման տեսանկյունից էական նշանակություն չունեն: Սովորաբար, յուրաքանչյուր ընտրություններից հետո, պարտված քաղաքական ուժերը սկսում են «քանի դեռ արդար ընտրություններ չկան, լավ երկիր չենք դառնա» կարգի երգը երգել, բնականաբար արդար ...
Ադրբեջանի տնտեսական անկումը այս տարվա հունվար-մայիս ամիսներին կազմել է 4,2 տոկոս: Այդ մասին հաղորդել է այդ երկրի պետական վիճակագրական ծառայության մամուլի կենտրոնը: Հարեւան երկրում պաշտոնապես ստիպված են փաստել (այլ հարց է, թե որքանո՞վ ճշգրիտ) սոցիալ-տնտեսական մի շարք այլ ցուցանիշների վատթարացման մասին եւս:
Կառավարության երեկվա որոշմամբ կստեղծվի Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ, որը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով, կաջակցի միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին եւ արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Ակնկալվում է, որ հիմնադրամը կհանդիսանա այս ոլորտում կառավարության մոտեցումներն ու սկզբունքները կյանքի կոչող կառույց եւ կհամախմբի գինեգործության զարգացման ծրագրերն ...
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը վկայող երկար սպասված բանաձեւը: Ընդունումը դրամատիզմով լի էր, հաշվի առնելով Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող լարված հարաբերությունները: Գերմանական խորհրդարանը ոչ միայն ընդունեց պատմական ճշմարտությունը, այլեւ ճանաչեց Գերմանիայի մեղսակցությունը Ցեղասպանության իրագործմանը: Ավելին, այն ծանրակշիռ ուղերձ հղեց նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որ նա ...
Նախքան Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման կազմակերպման մասին հայտնի կդառնար, կար տեղեկութուն այն մասին, որ հունիսի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հյուրընկալելու է Ֆրանսիան, որտեղ տեղի է ունենալուՙ «ԼՂ հարցով գագաթաժողով»: Երբ հայտնի դարձավ, որ Սարգսյանն եւ Ալիեւը մեկնելու են, բայց ոչ թե Ֆրանսիա, այլՙ Պետերբուրգ, պարզ դարձավ նաեւ, որ ...
Ժիրայր Սեֆիլյանը հավանաբար նոթեր գրի, համենայնդեպս դա նրա ձերբակալության պատմության մեջ ամենալավ բանը կլինի: Չի բացառվում, որ տարիներ անց, բայց ոչ թե մի քանի, այլ մի քանի տասը տարի, Սեֆիլյանի բանտում գրած նոթերի հիման վրա ազգային գաղափարախոսություն կազմվի, որի հիման վրա էլ կուսակցություն ստեղծվիՙ ի զարմանս Ռուսաստանի, հատկապես այդ երկրի ...
Բունդեսթագի ընդունած բանաձեւը շարունակում է տարաբնույթ արձագանքների տեղիք տալ: Իհարկե, գերակշռում են զգացական մեկնաբանությունները: Բայց կգա պահը, երբ զգացականը կպաղի, ու կտեսնենք, որ բացի բարոյական գնահատականից, Գերմանիան որեւէ ծանրակշիռ, վճռորոշ դիրքորոշում իրականում չի ցուցաբերել, առավել եւսՙ Թուրքիայի գլխից մի մազ անգամ չի պակասել: Այսպիսով, Գերմանիան փորձեց իր քաղաքական խնդիրները, պետական ...
Անկեղծ ասած, մտքովս անգամ չէր անցնում բանավեճի մեջ մտնել այն թերթի խմբագրության հետ, որի հետ համագործակցում եմ արդեն երկար տարիներ: Բայց ըստ երեւույթին նեղ շրջապատում նման նույնիսկ իրարամերժ երկխոսությունների առկայությունը վկայում է Հայաստանում հաստատված պայծառ դեմոկրատիայի փայլուն դրսեւորումներից մեկի մասին: Թեեւ եթե անաչառ լինենք, պիտի ընդունենք, որ քաղաքական թեմաներով լրատվական ...
Ամենայն հավանականությամբ այս տարի առիթ պետք է ունենանք գրանցել Հայոց ցեղասպանության պայքարի գործում եւս մեկ կարեւոր հաղթանակ: Օգոստոսի 4-ին Կալիֆորնիայի 9-րդ մարզի դաշնային վերաքննիչ դատարանում լսվելու է Հայոց ցեղասպանության զոհերի երեք ժառանգորդների հայցն ընդդեմ Թուրքիայի կառավարության, որով վիճարկվելու է «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազայի հողատարածքի պատկանելությունը:
«Գարդիան» անգլիական թերթում տպագրված «Զրույցս Սողոմոն Թեհլիրյանի որդու հետ» վերնագրով հոդվածում, մեծահամբավ լրագրող Ռոբերտ Ֆիսքը մանրամասներ է ներկայացնում Թալեաթ փաշային սպանած հայորդու հետագա ճակատագրի մասին:
Հունիսի 16-ի երեկոյան Դանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անկախության 25 ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էր աշխատանքային այցով Կոպենհագենում գտնվող ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Փառք Աստծու պաշտոնապես հերքվեցին այն խոսակցությունները, թե իբր Հանրապետության հրապարակում, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը էկումենիկ արարողություն կմատուցեն, հրապարակ մուտքը տոմսերով է լինելու: Փոխարենը հայտնի դարձավ, որ Պապը, երբ այցելի Խոր Վիրապ, այնտեղից աղավնիներ է բաց թողնելու դեպի Արարատ:
«Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի նպատակներից մեկը երկու պետությունների միջեւ նաեւ տնտեսական հարաբերությունները զարգացնելն է, մեր հեռախոսազրույցում հայտնում է հունիսի 23- ին Երեւան ուղեւորվող Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: «Առաջին անգամ չէ, որ փորձում ենք այս ոլորտում առողջ ուժերն ակտիվացնել, որպեսզի առաջին հերթինՙկարողանանք բարելավել տնտեսական հաշվեկշիռն ի նպաստ Հայաստանի: ...
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հունիսի 21-ին Լոզանում որոշեց Ռուսաստանի անխտիր բոլոր թեթեւատլետներին չզրկել Ռիոյի օլիմպիադային մասնակցելու հնարավորությունից, բայց ուժի մեջ թողեց Թեթեւատլետիկական ֆեդերացիաների միջազգային ընկերակցության (IAAF) ավելի վաղ ընդունած որոշումը, որով արգելվում է ՌԴ թեթեւատլետիկական պատվիրակության մասնակցությունը խաղերին: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դոպինգի (խթանիչի) օգտագործման պատրվակով մի ...
ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գործակալության օրերս հրապարակած զեկուցագրի համաձայն, 2015 թվականին աննախադեպ մեծ թվով (65,3 մլն) մարդիկ պատերազմների եւ հակամարտությունների պատճառով ստիպված լքել են իրենց տները: 2014 թ. հարկադիր տեղահանվածների թիվը կազմել էր 59,5 մլն մարդ: Վերջին հինգ տարում այդ ցուցանիշն աճել է 50 տոկոսով:
«Համաշխարհային հնդուիստական խորհուրդ» աջամետ կազմակերպությունը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին առաջարկում է ստեղծել կովերի պաշտպանությամբ զբաղվող նախարարություն: Հնդուիզմի մեջ կովերը համարվում են սրբազան կենդանիներ: Ամերիկյան «Ուոլ Սթրիթ ջոռնըլ» թերթը մեջբերում է հնդիկ պաշտոնյաներից մեկի հետեւյալ հայտարարությունը. «Կովը կյանքի խորհրդանիշն է, մեր հասարակությանհոգին: Նրան բավարար կարեւորություն չի տրվում»: Պաշտոնյան ավելացրել է, որ ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է ինժեներական մտածողության զարգացումը դպրոցականների շրջանում: Հանրապետության տարբեր դպրոցների ռոբոտաշինական խմբակներին ինն ամիս առաջ տրամադրված բջջայինները ծառայել են որպես կրթական նյութ: Բնապահպանական այս նախաձեռնության արդյունքում, հեռախոսների դետալները վնասակար թափոն լինելու փոխարենՙ կիրառվել են տեխնիկական առաջադրանքների լուծման նպատակով: Շահագործված բջջայինները երկրորդ կյանք են ստացել շնորհալի պատանիների առաջարկած լուծումների շնորհիվ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում մասնակցել են Խաչատրյանների կիսակառույց տան շինարարությանը: Կամավորներն օգնել են տանիքում ջերմամեկուսիչ խարամ լցնել եւ բետոնապատման աշխատանքներ կատարել: