RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016



Տեղադրվել է` 2016-06-30 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 5211, Տպվել է` 322, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ռամկավար Ազատական կուսակցություն, Վերականգնումի եւ միավորման կենտրոնական վարչություն, Նյու Ջերսի, 25 հունիս, 2016 թ., Թարգմ.` անգլերեն բնագրից

Վերականգնումի եւ միավորման կենտրոնական վարչություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնահատելով հայկական սփյուռքի նոր դինամիկան եւ Հայաստանի Հանրապետության իրականությունը, որտեղ Հայաստանի Ռամկավար կուսակցությունը ամբողջովին ներգրավված է նրա քաղաքական, սոցիալական եւ մշակութային կառույցներում,

Հաշվի առնելով Ռամկավար Ազատական կուսակցության տագնապալի վիճակը Սփյուռքում եւ վերջերս (2015-ին) հիմնված Վերականգնումի եւ միավորման շարժման հանգամանքը, որի միակ նպատակն է միավորել եւ վերակազմավորել կուսակցությունը նոր, արդիական եւ դիմակայուն ազդակներով, որպեսզի հնարավոր լինի շարունակել համահունչ քայլել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական իրականությունների հետ,

Գիտակցելով այն փաստը, որ կուսակցական բազմաթիվ շրջանակներ, ակումբներ եւ շարքային անդամներ, ինչպես նաեւ մտահոգ ու շահագրգիռ անձնավորություններ ուշադիր վերաբերմունք ցուցաբերեցին կուսակցությունը մեկ միասնական դրոշի ներքո արդիականացնելու եւ միավորելու «Վերականգնումի եւ միավորման շարժման» կոչին, ինչը արտահայտվեց Երեւանում կայացած իրարահաջորդ երկու (2015 եւ 2016) համաժողովների ընթացքում,

Հիասթափությամբ նշելով , որ Երեւանում մայիսին կայացած «Կենտրոնական վարչություն» ընտրելու հավաքը կուսակցության սահմանադրության եւ կանոնադրության աղաղակող խախտում էր, որը անօրինական եւ ոչ-ներկայացուցչական է դարձնում այդ հավաքը,

Նաեւ նշելով , որ այդ հավաքի կազմակերպիչները հարատեւորեն անտեսել են Վերականգնումի եւ միավորման շարժման, ինչպես նաեւ հայաստանյան կուսակցության, միավորվելու եւ ներդաշնակ գործունեություն ծավալելու բազմաթիվ կոչերը,

Վերականգնումի եւ միավորման շարժումը Նյու Ջերսիում (ԱՄՆ) 2016 թվի հունիսի 25-ին կայացած հանդիպման ժամանակ որոշում է .

1. - Ծանուցել բոլոր կառավարական, կրոնական եւ հասարակական կառույցներին, եւ հասարակությանը ընդհանրապես, որ հետայսու միավորվելու է Հայաստանում գործող կուսակցության հետ, որպեսզի աջակցի եւ լրացնի նրան,

2. - Այդ նպատակի համար արդեն իսկ նախաձեռնել է գործընթացը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ համապատասխան երկրների եւ կառույցների իրավական պահանջները,

3. - Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հետ համատեղ կազմակերպել համընդհանուր համագումար (ընդհանուր պատգամավորական ժողով) Երեւանում առաջիկա հոկտեմբերին, մշակելու համար համապատասխան մեթոդաբանությունը, վերանայելու համար անցյալի կանոնադրական հոդվածները, կազմակերպելու համար ղեկավարություն, ընտրելուՙ կենտրոնական մի վարչություն, եւ շարժման մեջ դնելու վերականգնումի գործընթացը որոշակի ծրագրով եւ ժամկետով: Որպես անմիջական, գործնական քայլ, Վերականգնումի եւ միավորման շարժումը արդեն իսկ ներկայացուցչական գրասենյակներ է բացել Երեւանում, Բոստոնում եւ Լոս Անջելեսում:

4. - Անհրաժեշտ մարդկային եւ նյութական միջոցները մոբիլիզացնել վերահրատարակելու համար «Պայքար» պարբերականը, որպես կուսակցության պաշտոնական օրգան:

5. - Հավատարիմ մնալով իր ժողովրդավարական սկզբունքներին եւ ազատական արժեքներին, զբաղեցնել սփյուռքյան քաղաքականության կենտրոնական հարթակը, մնալով հավատարիմ Մայր աթոռին, մշակութային առաքելությանը եւ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում առավել լավ կառավարման սկզբունքներին:

6. - Վերստին հնչեցնել համագործակցելու իր կոչը ավանդական գործընկերներին, կազմակերպություններին եւ կառույցներինՙ հօգուտ համագործակցային ջանքերի եւ հավասարակշռված քաղաքականության ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքումՙ առանց նախապայմանների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ