RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016



Տեղադրվել է` 2016-06-30 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 4220, Տպվել է` 313, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ, ԱՐՑԱԽԸՙ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հ. ԱՖ.

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմըՙ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:

Մասնավորապես երեկ, ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից եւ չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներում ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հետաքրքրական է, քանի՞ անգամ պետք է ԼՂՀ ՊՆ-ի այսՙ զսպվածության կոչերն ուղղված Ադրբեջանին անտեսվեն, որ ԼՂՀ ՊՆ-ն էլ զսպվածության կոչեր չանի հակառակորդին, այլՙ զսպի՛:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 01-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ