Նպատակ չունեմ անդրադառնալու կառավարության առաջարկով Ազգային Ժողովի երեկ ընդունած կառուցվածքային փոփոխություններին, մանավանդ որ մեր աշխատակիցը հումորիստական իր ակնարկներից մեկը այսօր նվիրել է այդ հարցին (էջ 5): Բայց ուզում եմ անդրադառնալ նախարարությունների ու տարբեր գերատեսչությունների կառուցվածքային, ավելի ճիշտՙ ներկառուցված մի ավելորդ, մեծամասամբ անհեթեթ գոյացությանը, որը կոչվում է մամուլի քարտուղարություն, երբեմնՙ տեղեկատվության ...
Սեպտեմբերի 27-ից 30-ը Բաքվի «Էքսպո» կենտրոնում բացվել է ադրբեջանական միջազգային երկրորդ ADEX 2016 ռազմարդյունաբերական տոնավաճառը: Առաջինը կայացել է 2014-ին, ցուցահանդես-տոնավաճառն ունեցել է 200 մասնակից, 6421 այցելու: Տարբեր երկրներից Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած պատվիրակությունների անդամներին ողջունել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը եւ ներկայացրել վերջին տարիներին այդ ոլորտում Ադրբեջանի գրանցած հաջողությունները, հաղորդել, ...
Հայաստանն այնպիսի մի երկիր է, որտեղ ամեն ինչում երեւում է արտաքին կենտրոնների մրցակցությունը: Դա երեւում է ամենուր` ընդունվող օրենքներում, կառավարության, նախարարների մինչնշանակման եւ հետնշանակման ողջ իրարանցման մեջ, լրատվամիջոցների պահվածքում (նայած` որ կողմից են սնվում),գործնականում ամեն ինչում: Իհարկե, խորանալ չփորձողներն ու աշխարհը սեւ-սպիտակ ընկալողներն անմիջապես կգոռան , որ սա իշխանությունների կամ ...
Հայաստանի կառավարության սեպտեմբերի 29-ի նիստը պիտի որ հետագայում արժանահիշատակ լինի հատկապես, քանի որ կառավարությունը, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հավանության արժանացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխություններում ընդգրկված դարակազմիկ այն առաջարկը, որում Հայոց խոհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների առաջարկն է. 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկած անձանց ցուցակներն ընտրություններից հետո կհրապարակվեն: Արդյոք այս փոփոխությունը, խորհրդարանում ընդունվելուց հետո, թույլ ...
Առաջիկա ուրբաթ օրը, հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դահլիճում տեղի կունենա տոնական համերգՙ նվիրված Ռամկավար Ազատական կուսակցության 95-ամյա հոբելյանին:
Մինչ հայկական համացանցն ու սոցիալական ցանցերն ակտիվ քննարկում են անցկացնում, թե ինչպես արգելեն ռաբիս երաժշտության քարոզչությունը հայկական Հանրային հեռուստաընկերության եթերում, նույն պահին Եվրոպայի հայկական համայնքները գովազդային առաջարկ են ստանում աննախադեպ համերգների մասին, որոնք պետք է «բարձրացնեն» եվրոպահայերի ճաշակը:
Աղօթքը մեր կեանքի անբաժան մէկ ազդակը դարձած է դարերէ ի վեր, եւ ոչ միայն որպէս հաւատքի դրսեւորում, այլեւ ազգային աւանդոյթ: Հինէն ի վեր մեր դպրոցներուն մէջ օրը կը սկսէր աղօթքով: Կը յիշեմ յիսնականներուն, ամէն առաւօտ, նախակրթարանի աւարտական դասարանի աղջիկները կը հաւաքուէին «լիւանին» (Բեմահարթակ, դպրոցի վերածուած Արաբական տան բակին ճակատը) մէջ ...
2016թ. օգոստոսին Ռամկավար Ազատական կուսակացության Հանրապետական վարչությունը որոշում ընդունեց ակտիվ մասնակցություն ունենալ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, եւ կուսակցության շրջանային կառույցները ակտիվորեն լծվեցին այդ ծրագրի իրականացման գործին: Վերջին 2 ամիսներին ՌԱԿ վարչության անդամները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում շրջաններում կուսակցության կողմից ընտրությունների համար առաջադրված թեկնածուների հետ հանդիպման, առկա խնդիրների քննարկման ու համապատասխան ...
Եղվարդը հանդիսանում է Կոտայքի մարզի ամենակարեւոր դիրք ունեցող քաղաքներիցՙ գտնվելով Հայաստանի գլխավոր մայրուղիների եւ մայրաքաղաքի հարեւանությամբ: Անցյալ դարի 90-ական թվականներից այստեղ գործում է Ռամկավար Ազատական կուսակցության ակումբըՙ կուսակցական սեփականություն հանդիսացող իր գրասենյակով: 2001 թ.ին գրասենյակը գնվել էր Հունաստանի ՌԱԿ ղեկավար ընկերներից Սարգիս Խաչատուրյանի նվիրատվությամբՙ ի հիշատակ իր եղբորՙ ընկ. Գրիգոր ...
Բիզնես վարելու (Doing Business) համաշխարհային ցուցիչով, որն ամեն տարի հրապարակում է Համաշխարհային բանկը (ՀԲ), 2016-ին 189 երկրների մեջ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 35-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ առաջընթացը կազմել է 3 հորիզոնական: Այս հրապարակման նպատակը չէ ներկայացնելը, թե ո՞ր ցուցանիշով ի՞նչ առաջընթաց կամ հետընթաց ենք արձանագրել մենք այս տարի, բայց, ...
«Մենաշնորհների դեմ պայքար»ՙ այս արտահայտությունը մոդայիկներից մեկն է դարձել Հայաստանի քաղաքական դաշտում հատկապես նոր վարչապետի նշանակումից հետո: Ընդ որում, դա կիրառում եմ հավասարապես թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչները, չխոսելով լրատվամիջոցների, զանազան փորձագետների եւ այլոց մասին: Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա, քանի որ «մենաշնորհ» հասկացությունը սովորաբար ընկալվում է որպես բացասական հասկացություն, ...
Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 25-ամյակը նշելիս չենք կարող չանդրադառնալ 1918-ի առաջին հանրապետության հռչակման առիթով այդ ժամանակ առաջացած տրտում տրամադրություններին եւ մտահոգություններին եւ դրանց ետին կանգնած անձնավորություններին:
Մ. Նահանգների գլխավոր դատախազ Լորետտա Լինչը օգոստոսի վերջերին հայազգի իրավաբան Ռիչարդ Հարթունյանին նշանակել է Նյու Յորքի հյուսիսային շրջանի գլխավոր դատախազի խոհրդատվական հանձնախմբի (ԳԴԽՀ) նախագահ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Տարօրինակ բաներ են կատարվում Հայաստանում. իշխող Հանրապետական կուսակցությունը սկսել է հասկանալ: Եվ սա առաջին տարօրինակ բանն է: Եվ սկսել է հասկանալ հետեւյալ կարեւորագույն բաները: Նախ այն, որ եթե տեսանելի ապագայում, իսկ ավելի կոնկրետՙ Կարեն Կարապետյանի կառավարությանը չհաջողվի ապահովել հայրենադարձության գոնե ինչ-որ տոկոս, ապա արտագաղթն իսկապես կարող է դառնալ ազգային-անվտանգության խնդիր, ...
Հարցի ձեւակերպումը երբեմն ավելի կարեւոր է, քան պատասխանը: Մանավանդ երբ հարցը սովորական չէ, հանրաքվեի է: Օրինակ, եթե մեր երկրում հանրաքվե լինի հետեւյալ հարցովՙ «Ո՞ր կուսակցությանը կցանկանայիք այլեւս չտեսնել իշխանության», եւ եթե հանրաքվեին հանգուցյալները չմասնակցեն, ապա ամենայն հավանականությամբ «կհաղթի» ՀՀԿ-ն, ինչպես միշտ է հաղթում: Բայց եթե հանրաքվեի հարցը լինի հետեւյալըՙ «Ո՞ր ...
Գերմանիայում անցկացվող մանկապատանեկան ամենամեծ ֆոտոմրցույթի 40 հաղթողների թվում է 24-ամյա Յակոբ Շնեթցը (Jakob Schnetz), որի «Սառը խաղաղություն» ֆոտոշարքը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում առկա փխրուն խաղաղությունը: Սեպտեմբերի 25-ին Քյոլնում անցկացված հանրահայտ Ֆոտոկինա (Photokina) ցուցահանդեսում ոչ միայն ներկայացվեցին մրցույթի հաղթողներիՙ առավել ուշագրավ աշխատանքները, այլեւ հենց այս հեղինակավոր հարթակում պատվեցին հաղթողներինՙ 13 000 ...
Հայոց աշխարհը ինծի համար Կասպից ծովեզերքէնՙ Պաքուէն սկսաւ, իր ներքին բակերէն, լայնատարած պատշգամներէն, գոյնզգոյն կերակուրներով ծածկուած երկար սեղաններէն, ղարաբաղեան բարբառին հնչիւններէն, հայկական պարերու մէջ փռուած ձեռքերու ուրուագիծերէն, «Քամիներու քաղաքին» չինարներու անդադար սօսաւիւնէն: Եթէ պոլսահայերը վարժ են Հայաստանը իբրեւ արեւելեան հեռաւոր երկիր մը երեւակայել, ապա մեզի համար նոյնիսկ Ղարաբաղը արեւմտեան աշխարհ ...
Սեպտեմբերի 4-ին Հեյվըրհիլում (Մասաչուսեթս) վերջին պատարագն է մատուցվել քաղաքապետարանի եւ հանրային գրադարանի մոտ գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որն ավելի քան 70 տարի ծառայել է տեղի հայկական համայնքին: Այլ կղերականների մասնակցությամբ, եկեղեցու հոգեւոր հովիվ Վարդ վրդ. Գյոզալյանը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկատվության, ամեն ջանք գործադրել է հուզումնախառն պատարագի ժամանակ ...
Շարունակվում է Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կողմից ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորների ընտանիքներին բաժանվել նյութական օգնությունները.
Երեսունհինգ տարեկանից ցածր նորարարների իր այս տարվա ցուցակում «Mit Technology Review» պարբերականը ներառել է երկու գյուտարարների Հարավային Կալիֆոռնիա համալսարանից (ՀԿՀ), տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Դրանցից մեկը ռոբոտագետ Նորա Այանյանն է, որ համակարգային գիտությունների պրոֆեսորի օգնական է եւ ՀԿՀ-ում ավտոմատ համակարգման լաբորատորիայի տնօրենը, իսկ մյուսըՙ նույն համալսարանում ճարտարագիտական ֆակուլտետի Սոննի ...
Թուրքական խորհրդարանի հայկական արմատներով պատգամավոր Կարո Փայլանը հոկտեմբերի 4-ին բանախոսությամբ հանդես է գալու Բելմոնտի (Մասաչուսեթս) հայկական առաջին եկեղեցում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Միջոցառումը հովանավորում են գլխավորապես Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների «ՆԱՍԱՐ» ազգային ընկերությունը եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական թեմաներով դասախոսությունների բաժինը: Իրենց մասնակցությունն են բերում նաեւ Կլարք համալսարանի հայկական ...
Այս երեք գրությունների հեղինակները 18-19 տարեկան ուսանողներ են, ապագա լրագրողներՙ Խ. Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանի սաներ: Նրանք թերեւս վարժ չեն գրում, թերեւս դեռ խակ են նրանց մտքերը, թերեւս փորձում են կրկնել ավագներին, սակայն նրանք նոր են, ինչպես իրենց ուսանող ընկերները, որոնց գրածներից այսուհետեւ «Ազգ»ի նորաբաց այս էջում պարբերաբար կհրատարակենք ...
Ռիո 2016-ի Օլիմպիական խաղերի ընթացքում տեսանք, որ հայկական սպորտը դեռ մեծ աշխատանք ունի կատարելու, ինչպես մարզիկների ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից, այնպես էլ իրենց սպորտի նվիրյալ համարող պաշտոնավորների:
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները Հայաստանում բավական մեծ քննարկումների ալիք են բարձրացնում: Ըստ վիճակագրական տվյալների, վերջին 5 տարում Հայաստանում կատարվել է մոտավորապես 7200 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում (սելեկտիվ աբորտ): Միջին հաշվարկով տարեկան Հայաստանում չի ծնվում 1400 իգական սեռի երեխա: 2060թ-ին Հայաստանը կզրկվի 100.000 աղջիկ երեխայից:
Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական մամուլը հայտնվել է ծանր կացության մեջ: Անկախ լրագրող, Birgun թերթի փարիզյան թղթակից Դեֆնե Գյուրսոյն այդ մասին է պատմում «Ֆրանս-Արմենի» հանդեսին տված հարցազրույցում:
Իսլամական «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը գերմանական Die Welt թերթի թղթակցի հետ զրուցելիս Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կապակցությամբ այն պնդումն է արել, թե խռովության կազմակերպիչը հենց Էրդողանն է:
Սիրիական խճանկարում հայտնվել են այնպիսի սյուժետային գույներ, որ բուն պատկերն արդեն դժվարությամբ է երեւում: Իրադարձությունները ենթադրվածից տարբեր ընթացք ստացան սեպտեմբերի 9-ին Ժնեւում Սիրիայի զինադադարի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո. սեպտեմբերի 12-ից հայտարարված մեկշաբաթյա հրադադարը բազմիցս խախտվեց: Հինգ տեքստերի հավաքածուն գաղտնիացվեց: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս կամ ...
93 տարեկանում կյանքից հեռացավ մեր ժամանակաշրջանի պետական ամենահայտնի գործիչներից մեկըՙ Իսրայելի նախկին վարչապետ եւ նախագահ Շիմոն Պերեզը: Միջին Արեւելքում, հատկապես արաբ-իսրայելյան հակամարտության ասպարեզում, ամենահայտնի, միաժամանակ ամենահակասական դեմքերից մեկը, ինչպես պայքարի այդ հորձանուտում երկար ժամանակ «լող տված» իր ոխերիմ հակառակորդներըՙ Աբդել Նասեր, Յասեր Արաֆաթ, Հաֆեզ Ասադ, նաեւՙ Քադդաֆի եւ Սադդամ Հուսեյն: ...
Լրագրող Սթեֆանի Դազիոն Օրադելի (Նյու Յորք) «Bergen County Record» պարբերականում տեղեկացնում է, որ ավելի քան հիսուն տարի անց Բերգեն կաթոլիկական ավագ դպրոցի միաբանների կողմից 1963-78 թվերին մանկապղծության ենթարկված 21 անձինք, որոնք հիմա 53-ից 68 տարեկան են, վերջապես կստանան դրամական փոխհատուցում:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղակայվել է 54 լուսատուովՙ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցներըՙ մոտ 1,900մ ընդհանուր երկարությամբ: