ՌԱԿ 95-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ Առաջիկա ուրբաթ օրը, հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00-ին, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դահլիճում տեղի կունենա տոնական համերգՙ նվիրված Ռամկավար Ազատական կուսակցության 95-ամյա հոբելյանին: Ծրագրումՙ - Թաթուլ Ալթունյանի անվան Երգի-պարի պետական անսամբլ - Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ - Գեւորգ Դաբաղյան եւ դուդուկահարների խումբ - Հայաստանի պարի պետական անսամբլ - Հատվածներ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ», «Կարինե», Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերաներից: Մենակատարներՙ Դավիթ Բաբայանց, Միքայել Հովակիմյան, Հովհաննես Ներսեսյան, նվագակցությամբ Օպերայի եւ բալետի թատրոնի նվագախմբի ու երգչախմբի: Դիրիժորՙ Հարություն Արզումանյան: Համերգի ընթացքում կցուցադրվի ՌԱԿ-ի պատմության մասին վավերագրական 10 րոպեանոց վավերագրական ֆիլմՙ երջանկահիշատակ Խորեն Աբրահամյանի ընթերցմամբ: Հանդիսության տեւողությունըՙ 1 ժամ 20 րոպե: Մուտքը ազատ է: |