RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 6076, Տպվել է` 613, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԼԻՄԱՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՄԻՋԱԶԳԱԳԻՐԸ ԿԳՈՐԾԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՑ

Պ. Ք.

Աշխարհի կլիմայի ջերմացումը կասեցնելու վերաբերյալ 2015-ի դեկտեմբերին Փարիզում կնքված միջազգային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա նոյեմբերին: Ինչպես նշում է Le Monde օրաթերթը, դա վավերացման բավական կարճ ժամկետ է նման կարեւոր միջազգագրի համար: Հոկտեմբերի 2-ինՙ Մահաթմա Գանդիի ծննդյան օրը, փաստաթուղթը վավերացվեց Հնդկաստանում, իսկ վերջին քայլը Եվրոխորհրդարանի վավերացումն էր հոկտեմբերի 4-ին: Չինաստանը եւ ԱՄՆ-ը փաստաթուղթը վավերացրել էին սեպտեմբերի սկզբներին: Մոլորակի մթնոլորտի աղտոտման գծով այդ երկու առաջատար երկրների օրինակին հետեւել էին Բրազիլիան եւ Արգենտինան:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախապայմանը բանակցությունների մասնակից 195 պետություններից առնվազն 55-ի վավերացումն էր. մինչեւ օրս փաստաթղթին միացել է արդեն 62 պետություն: Նաեւ պահանջվում է մոլորակի մթնոլորտում վնասակար արտանետումների առնվազն 55 տոկոս կրճատում: Հնդկաստանի վավերացումից հետո ապահովվում է արտանետումների 52 տոկոս կրճատում, իսկ ԵՄ անդամ միայն 6 երկրների (Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Հունգարիա, Մալթա, Սլովակիա) վավերացումը արդեն թույլ կտա հատել 55 տոկոսի սահմանագիծը:

Միջազգագրով նախատեսվում է նաեւ փորձագետների հանձնախումբ ստեղծել պետությունների հաղորդած տեղեկությունների ստուգման նպատակով: Այդուհանդերձ, սեփական պարտավորությունները չկատարող պետությունների նկատմամբ հարկադրանքի միջոցներ չեն նախատեսվում: Այսպիսով, փարիզյան համաձայնագրի կատարումը դյուրին է Կիոտոյի արձանագրության համեմատութամբ, որը հիմնված էր զարգացած երկրների արտանետումների հաշվարկված ապահովման վրա եւ ի վերջո կիրարկվեց 2005-ինՙ ընդունումից 8 տարի անց:

Այս բոլոր դրական զարգացումները մատնանշելով հանդերձ, Le Monde-ը աշխարհի պետություններին հորդորում է չմոռանալ մեկ ուրիշ իրողություն: Դա ջերմոցային էֆեկտի կասեցման հարցում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների անբավարարությունն է: Երկրի վրա ջերմաստիճանների բարձրացումն արագանում է, եւ արդեն 2050 թվականին տարբերությունը կարող է 2 աստիճանի հասնել նախաինդուստրիալ ժամանակաշրջանի համեմատությամբ: «Հարկավոր է կրկնապատկել եւ նույնիսկ եռապատկել ջանքերը մթնոլորտում վնասակար գազերի արտանետումները սահմանափակելու նպատակով», նախազգուշացնում են աշխարհի նշանավոր կլիմայագետները, այդ թվում Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի նախկին նախագահ Ռոբերտ Վաթսոնը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ