Նախորդ գիշեր Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ) կայացած Հիլարի Քլինթոն-Դոնալդ Թրամփ հրապարակային 3-րդՙ վճռական ու վերջին բանավեճը (դեբատ) ամերիկյան նախընտրական «ձիարշավի» հավանաբար վերջին ձողապատնեշն էր, որից այն կողմ, մինչեւ նոյեմբերի 8-ի ֆինիշի գիծը, մնում է ընդամենը 19 օր, որի ընթացքում շոգեպինդ կաշխատեն հիմնականում մաթեմատիկոսներըՙ հաշվել-որոշելու համար հաղթող ձին:
Կառավարության ծրագրի ներկայացման շրջանակում Ազգային ժողովում ելույթ ունեցած պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանը մի շարք կարեւոր բաներ է ասել: Մասնավորապես` նա խոսել է նոր մարտահրավերների համատեքստում արդիականացվող ռազմական արդյունաբերության եւ արդի գիտությամբ համադրվող ռազմահարաբերություններ զարգացնելու, հասարակության վստահությունը վայելող պաշտպանական համակարգ ունենալու անհրաժեշտության մասին, բացատրել ազգ-բանակ գաղափարը: ...
Ընտրական օրենսգրքի` ԱԺ արտահերթ նիստով ընդունված փոփոխութունները մեկ անգամ եւս ցայտուն դարձրին այն իրողությունը, որ Ընտրական օրենսգրքի շուրջ մեր խորհրդարանական ուժերի պայքարը դարձել է պայքար սեփական սանտիմետրերի ու միլիմետրերի համար: Այդ պայքարն այս տեսքն էր ընդունել` ԸՕ այս կամ այն դրույթի, այս կամ այն փոփոխության շուրջ իշխանությունը նախ մի փոքր ...
Ֆրանսիան եւ Գերմանիան առճակատվում են Թուրքիայի հետ, ծանուցում է «Գերմանական տնտեսական լրատուն» հոկտեմբերի 15-ի տեղեկագրումՙ ընթերցողներին ներկայացնելով երկու փաստՙ Ֆրանսիայի Սենատը ընդունեց հայկական մի օրինագիծ, ըստ որի պատիժ է սահմանվում այն անձանց նկատմամբ, որոնք 1915- ի հայոց կոտորածները որպես ցեղասպանություն չեն ընդունում, եւ երկրորդըՙ Դրեզդենի սիմֆոնիկը ի հեճուկս Թուրքիայի ճնշումների ...
Տաշքենտում ընդունվել է մի փաստաթուղթ, որը դատապարտում է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան: Ինչպես ձեւակերպում է հոկտեմբերի 19 - ին «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը, Իսլամական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 43- րդ նիստի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաքում հավաքված պաշտոնյաները դատապարել են նաեւ իսլամական պատմության եւ մշակույթի քարե վկաներիՙ հուշարձանների ավերը հայկական զինուժի վերահսկման տակ ...
Ռուսաստանը պատրաստ է Հալեպում օրական 11-ժամյա հրադադարը երկարաձգել մինչեւ երկուշաբթի, հաղորդել է ՄԱԿ-ը երեկ, ըստ գերմանական լրատվամիջոցների: Մոսկվան նույն ձեւով չի հաստատում իր հայտարարությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՄԱԿ- ի հիշյալ հայտարարությունը, եւ ինչպես նախարար Շոյգուն է փոխանցել, Պուտինը 24 ժամով է երկարաձգում հրադադարըՙ մինչեւ ուրբաթ երեկո ժամը 18- ...
Չէի ուզեր այս նիւթին անդրադառնալ, սակայն երեւի խուսափում չկայ: Հալէպահայերը Հալէպէն հանելու կոչերուն, զանոնք Հայաստան տեղափոխելու առաջարկներուն եւ ենթականերուն տեղաշարժի ու փոխադրութեան դժուարութիւններուն կողքին, մնալ որոշողներուն դիմադարձութեան այս անօրինակ իրարանցումին մէջ, մարդ ոչ միայն գլխացաւ կ՛ունենայ, այլեւ կրնայ գլուխը կորսնցնել:
«...Գրել եմ մոտ ութսուն գիրք: Եվ դրանցից գլխավորներն եմ համարում «Դժոխք եւ դրախտ»-ըՙ Ղարաբաղյան պատերազմի մասին, եւ «Հաղթելով մահին»ՙ ԳՈՒԼԱԳ-ում ծնողներիս ողբերգական ճակատագրի մասին: Եղել եմ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, եւ համագումարներում ու նստաշրջաններում իմ բոլոր ելույթները վերաբերել են բացառապես Նախիջեւանի եւ Ղարաբաղի ճակատագրին»: Իր ազգանվեր գործունեությունն այսպես է ներկայացրել Զորի ...
«Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի նախորդ համարի խմբագրականը ռուսահայ համայնքի, նրա խնդիրների ու ոչ այնքան ազգային բնութագրի մասին շահեկան է այն իմաստով, որ լրագրողը խորհում է ստեղծված հակասական իրավիճակի շուրջ, սակայն որոշների պես մեղադրանքներ չի հնչեցնում ռուսահայերի հասցեին, թե ինչու նրանք խաչ չեն քաշում «դավաճան» Ռուսաստանի վրա եւ շռայլ օգնության ...
Հոկտեմբերի 14-16-ը Երեւանը միանգամից երկու գործարար համաժողովներիՙ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի եւ Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի անցկացման վայրն էր: Երկուսն անց էին կացվում նույնՙ Armenia Marriott հյուրանոցումՙ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի (ՀՀԿ) նախաձեռնությամբ, ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ: Համատեղ մեկնարկած համաժողովներին մասնակցում էին ...
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 3,9 տոկոսով: Տնտեսական անկման այս ցուցանիշի մասին տեղեկացնում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն: Հիշեցնենք, որ հունվար-օգոստոս ամիսներին հարեւան երկրի տնտեսական անկումը 3,1 տոկոս էր, ինչը նշանակում է, որ այն խորանում է, հակառակ այն բանի, որ այդ երկրի կառավարությունն այս տարվա ...
1988 թվականիցՙ արցախյան պատերազմի առաջին կրակոցից մինչ այսօր մեր զոհված տղաների մահվան բոթը խոր կսկիծով հայտնելուց, պետության կողմից նրանց հուղարկավորության ծախսերը կատարելուց բացի, ոչինչ չի արվում: Հենց տղաներին հողն ենք դնում, դրանով փակում ենք նրա կենսագրության էջերն էլ, տան դուռն էլ: Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը հրահանգել էր արցախյան պատերազմի ...
Կան շատ լուրջ թեմաներ, որոնց պետք է անդրադառնալ բացառապես հումորով, հակառակ պարագայում ինքդ անլուրջ կընկալվես: Այդ թեմաներից է ՀԱՊԿ-ը: Ինչպես գիտենք, ՀԱՊԿ-ըՙ սեփական զինանշանով, դրոշով, կանոնադրությամբ շատ լուրջ կազմակերպություն է, չնայած գոյության օրից կազմի համալրում տեղի չի ունենում, ավելինՙ ուզբեկները մի քանի տարի առաջ լքեցին կազմակերպությունը, եւ եթե հանկարծ, Աստված ...
Երեւանի թիվ 92 հիմնականը, Գյումրիի թիվ 2 ավագը, Ստեփանավանի թիվ 6 հիմնականը, Կարպիինը եւ Բերձորինը, որին առաջ Լաչին էին անվանում, Թեքեյան ընտանիքի անդամներն են եւ քանի որ բոլորն էլ դպրոց են, այդ ընտանիքի սյուներն են: Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում այս հինգ դպրոցներըՙ Վահան Թեքեյանի անվան են, դրանցից մեկըՙ Կարպիինը, այցելեցինք ...
«Հայկական վերածնունդ» կուսակցության կարկառուն դեմք, կաթի փոշու հայտնի սիրահար Հովհաննես Մարգարյանն անցյալ երեքշաբթի օրը ԱԺ-ում մասնակցել է մի ուշագրավ միջոցառման. թաղել են Ընտրական օրենսգիրքը: Միջոցառումն անցել է առանց ավելորդ հուզմունքի, ոչ ոք չի լացել, համենայնդեպսՙ բարձրաձայն, միայն խոսել են: Անձամբ Հովհաննես Մարգարյանը խոսել է մահվան մասին: Ըստ Մարգարյանի, մահը մարդ ...
Սոպրանո Անուշ Հովհաննիսյանը դարձել է «Ստելա Մարիս» մրցույթի հաղթող, հունիսի 17-ին հաղորդում է klassik.com-ը: Նա հանդիսատեսի համակրանքն է շահել եւ ստանալու է սահմանված 15 000 եվրո պարգեւավճարը, CD ձայնագրելու արտոնություն, ինչպես նաեւ Դանիայի արքայական օպերային թատրոնում ելույթի հնարավորություն:
Հայ ազգի պատմութան ճակատագրական հանգրուանին կը գտնուինք, եթէ նուազագոյն իրատեսութեամբ գնահատենք կացութիւնները, անկախաբար ամէն կարգի շահախնդրութիւններէ, անոնք ըլլան դրամական, քաղաքական կամ փառասիրական: Անցնելէ ետք շահապպասեան, օսմանական, ցարական եւ խորհրդային տագնապալի եւ սպառնական ժամանակաշրջաններէն, այսօր ենթակայ ենք, չխրտչեցնող սահմանումով, համաշխարհայնացման պարտադրած «մեղմ գաղութացման», Հայաստան եւ սփիւռքներ, բարքեր եւ «կայսերական» լեզուի ներխուժում:
17 տարի առաջ Նաիրի Հունանեանի գլխաւորութեամբ խումբ մը ահաբեկիչներ ՀՀ Ազգային ժողովէն ներս խուժեցին եւ գնդակահարեցին ՀՀ գործադիր ու օրէնսդիր իշխանութեան առաջին դէմքերը, սպաննեցին Ազգային Ժողովի նախագահ Կարէն Տեմիրճեանը, վարչապետ Վազգէն Սարգսեանը, փոխնախագահը, նախարարներ ու պատգամաւորներ, ընդամէնը ութ հոգի, վիրաւորեցին այլ պատգամաւորներ ու նախարարներ:
Աշտարակից Օշական ձգվող ճանապարհի մերձակա հատվածում, որի մի կողմը հարում է Քասախ գետի սիրունատես կիրճին, իսկ մյուսում` հայոց անմահ գրերի հուշարձան-կոթողն է, «Յոթ մուսաների այգի» անունով սրբատեղին է, որ զբաղեցնում է մեկուկես հեկտարից ավելի տարածքՙ տարատեսակ պտղատու ծառերով ու թփերով զարդարված: Դեռ 2002 թվականից սկսածՙ այդ վերափոխվող ու հարստացվող այգին ...
«Գլադիատորների մարտ» հիշեցնող Թրամփ - Քլինթոն ընտրապայքարը մոտենում է եզրագծին: Այս աննախադեպ, բոլոր առումներովՙ կատաղի մրցակցությունը այնքան է կլանել ամերիկյան երկատված ընտրազանգվածի եւ լրատվության ուշադրությունը, որ հաճախ ստվերում են մնում հընթացս տեղի ունեցող քաղաքական նշանակալի այլ իրադարձություններ, որոնցից էր, օրինակ, վերջերս ԱՄՆ Կոնգրեսի ընդունած սենսացիոն մի օրենք: Այն թույլատրում է ...
Որպես կանոն, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ բան է ասում` նպատակը իր նկատմամբ հերթական անգամ ուշադրություն հրավիրելն է լինում: Ընդ որում, ամենեւին էլ կապ չունի նրա ասածի մեջ կա՞ն փաստեր, տրամաբանություն, լրջություն: Երկրի առաջին նախագահը լինելու հանգամանքը, անկախ նրա թողած տխուր ժառանգությունից եւ հիշողություններից, քննարկումների առիթ է դառնում: ...
Բելգիացի մի ընկերուհուց վերջերս ստացածս նվերըՙ 2016-ին, Շվեյցարիայում հրատարակված լուսանկարչական ալբոմը, ավելի քան հաճելի անակնկալ էր: Լեւոն Նորդիկյանի եւ Մարկ-Անտուան Կեսերի հեղինակած «Փոքր Ասիայից Լեւանտի երկինք. Անտուան Պուադըբարՙ հետազոտող եւ օդային հնագիտության ռահվիրան» վերնագրված ֆրանսերեն ալբոմը ոչ միայն ...
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Թուրքական Haberler.com լրատվական կայքի շարադրանքի համաձայն, ուրվագծվում է հետեւյալ պատկերը: Ստրասբուրգում ՀԽԽՎ նիստում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Միլլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի հարցին ի պատասխան Չավուշօղլուն ասել է (ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների) հետեւյալը. «Ռուսաստանը մեզ հայտնեց այդ ...
Անցյալ շաբաթ Wikileaks կայքը նոր տեղեկություններ հրապարակեց ԱՄՆ նախագահության դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ նրա նախընտրական շտաբի գործունեության մասին: Այդ հերթական հրապարակումը բազմաթիվ հետաքրքրական փաստեր է պարունակում Չինաստանը հակահրթիռային պաշտպանության միջոցներով շրջապատելու դիտավորության, Քաթարից Բիլ Քլինթոնի ստացած 1 մլն դոլարանոց նվերի եւ նույնիսկ այն մասին, որ Հիլարին սկսում է ժպտալ ...
Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ տարբերություն կա թեյի եւ սուրճի միջեւ, ավելի ճիշտՙ թեյախմության եւ սուրճ խմելու: Նախ թեյն ավելի շատ է, ավելի տաք, հետեւաբար ավելի երկար է տեւում այն վայելելը: Բացի այդ թեյը ջերմացնող առանձնահատկություն ունի, նաեւ թարմացնող, մինչդեռ սուրճը միայն թարմացնում է, այն էլ երբեմն, միայն այն ժամանակ, ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական Բաց դռների օրն էր կազմակերպելՙ այս անգամՙ Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի Մարքեթինգի, Կառավարման եւ Ֆինանսների ֆակուլտետների ուսանողների համար: