Նախորդիվ խոստացել էի ներկայացնել «Հայկական գլոբալիզացման» շուրջ իմ պատկերացումները տեղեկատվության ոլորտում, նկատի ունենալով միջազգային լրատվության ասպարեզում մեր ունեցած ներուժը, որը շարունակում ենք անտեսել: Սակայն, խոստովանեմ, չկարողացա դիմադրել գայթակղությանը իմ հերթին արտահայտվելու Դոնալդ Թրամփի շշմեցուցիչ հաղթանակի առթիվ:
Նոյեմբերի 10-ին հայոց խոհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որը վարել են Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը: Նրանք երկուսն էլ իրենց ելույթներում անդրադարձել են փոխադարձ համագործակցության համատեղ ծրագրերին: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հայ-ռուսական մշակութային համագործակցության ...
«Նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր էջում գրել է. «Էական չէ, թե ԱՄՆ-ում ով հաղթեց: Միեւնույն է, նրանց կառավարման համակարգը ավտոմատ արդյունավետ աշխատելու է: Եվ իրենց քաղաքացու համար խոշոր հաշվով վերցրած շատ բան չի փոխվի: Մենք մեր դարդը լացենք»:
Դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի հետմիջօրեի տվյալներով, առավել շատՙ 200 000- ից ավելի ձայն հավաքեց, քան իր մրցակից Թրամփըՙ հաղթելով այսպես կոչվածՙ Popular Vote- ը, բայց ամերիկյան ընտրակարգը նրան նախագահ դառնալու հնարավորություն չի ընձեռում: Երեքշաբթիՙ նոյեմբերի 8- ին կայացած ընտրություններում Քլինթոնը 232 ընտրիչների քվեով ետ մնաց հանրապետական Թրամփիՙ 290 քվեից: ...
Այս շաբաթ հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարարի հայտարարած նախաձեռնությունը Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին դրամական փոխհատուցում տալու վերաբերյալ ունի յոթ կարեւոր հիմնավորում: Այդ հիմնավորումները պետք է մեր քաղաքացիների համար պարզ, մատչելի ու հասկանալի դառնան: Այս հոդվածը այդ նպատակն է հետապնդում:
Ամէն առաւօտ սովորութիւն ըրած եմ անկողինէս չելած Հայաստանի Հանրային ռատիոյի հաղորդումները ունկնդրել, մինչեւ որ ոտքի ելլելու ժամս ըլլայ: Այս առաւօտ երկար մնացի անկողինիս մէջ, որովհետեւ հոսանքը անջատեցին մօտ չորս ժամ եւ ցուրտին պատճառով չհամարձակեցայ անկողինս լքել: Ռատիոն միացած պահեցի, եւ քանի որ ուրիշ բան ընել հնարաւոր չէր, քանի մը ժամ ...
Երեկ կառավարության հավանությանն արժանացավ մի քանի օրինագծերում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, որի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում, ...
2015-ին արձանագրված աղքատության 0,2 տոկոս նվազումը եւ 30 տոկոսից աղքատ բնակչության ցուցանիշը 29,8 տոկոս դառնալն, անշուշտ, աննշան փոփոխություն է: Այս ցուցանիշը ազգային վիճակագրական ծառայության` «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2015» զեկույցի, որը պատրաստվել է ըստ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների, հիմնական եւ ավելի շատ վեճերի տեղիք տվող եզրակացությունն է: Նշենք, որ ...
Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի զուտ հարկային եկամուտները (առանց արտաքին ֆինանսավորման աղբյուրների) կազմել են 787 մլրդ 515 մլն դրամ: Սա այնքան է, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Արդեն բազմիցս ասվել է, որ բյուջեի եկամուտների հավաքման այս տարվա ցուցանիշի կատարման հետ կապված խնդիրներ կան եւ դրանք ...
15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ կունենան: Այս մասին երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանը , առաջարկելով այդ հարթակն օգտագործել եւ հնարավորություն տալ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ներկայանալ պետության անունից: Ըստ վարչապետի, դա նախարարության համար լրացուցիչ ծախս չի լինելու, քանի որ ծախսերը հոգալու են ...
Պետական եկամուտների կոմիտեի առաջարկությամբ նախատեսվում է հարկատուների դասակարգում մտցնել եւ տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: Այս մասին երեկ տեղեկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը եւ դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահինՙ առաջարկեց առեւտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել նման կարգավիճակ ունեցողներին արտոնյալ պայմաններ ցուցաբերելու առաջարկը:
Բազմաբնակարան շենքերում եւ նրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների եւ նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կկանոնակարգվի, անհրաժեշտության դեպքում դրանք այլ վայրեր կտեղափոխվեն: «Ընդ որում, անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետ եւ պայմաններ, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար», նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Յոթ տարվա անորոշությունից հետո Ստամբուլում կարծես ծրագրվում է անցկացնել նոր պատրիարքի ընտրություն: 2008-ին Մեսրոպ արք. Մութաֆյանը անբուժելի մի հիվանդության պատճառով ճանաչվեց անկարող շարունակելու իր պարտականությունները որպես պատրիարք: Նա սաստիկ հյուծվել էր եւ ամբողջությամբ կորցրել իր մտավոր կարողությունը: 2010-ի հունիսի 30-ին Արամ արք. Աթեշյանը Հոգեւոր խորհրդի կողմից նշանակվեց առաջնորդական տեղապահ: Այդ ...
Գերմանիայի վերամիավորման առթիվ Դրեզդենում եւ Երեւանում տեղի ունեցած տոնակատարությունների շրջանակներում Երեւանի «Տիգրան Մեծ» հրատարակչատունը լույս է ընծայել «Հռենոսի եւ Արաքսի միջեւ: Գերմանա-հայկական հարաբերությունների 900 տարին» հատորի հայերեն թարգմանությունը: Գերմաներեն բնագիրը, ըստ Մուրիել Միրաք-Վայսբախի դրեզդենյան հաղորդագրության, գրել են Էննո Մեյերը եւ Արա Բերքյանը, իսկ հայերեն թարգմանել է ...
Դոլանդ Ջոն Թրամփի կինըՙ սլովենուհի Մելանի Թրամփը մոդել է: Ժամանակին նա մասնակցում էր ֆոտոսեսիաներիՙ հիմնականում տղամարդկանց ամսագրերի համար, տղամարդկանց հետաքրքրող հագուստով, ավելի ճիշտՙ դրա բացակայությամբ, բայց երբ նա հանդիպեց իր երազանքների տղամարդունՙ Դոնալդին, եւ ամուսնացան, Մելանին որոշեց, որ այլեւս չի զբաղվելու տղամարդկանցով, քանի որ ունի իրենը, սեփականը:
Անցած երկուշաբթի օրը ՌԴ Դաղստանի Հանրապետության Բժշկական ակադեմիայում «բուժական գործ» առարկան դասավանդող դասախոսներից մեկը սովորականի պես մտել է լսարան, որտեղ սովորականի պես նրան սպասելիս են եղել մի քանի տասնյակ ուսանողներ եւ... հանկարծ սկսվել է հանվելՙ բոլորի աչքի առջեւ, ամբողջովին: Տղաների բախտը չի բերել այնքանով, որ դասախոսը տղամարդ է, չնայած մեր ...
Երկու սարսափելի տվյալ կա, երկուսն էլ չորեքշաբթի օրը հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ առաջինիՙ Հայաստանում 2015-ի տվյալներով մինչեւ 18 տարեկան երեխաների 33,7 տոկոսն ապրում է աղքատության մեջ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Ադրբեջանի մասին զեկույց է հրապարակել: Ի թիվս այլ փաստերի, նշվում է, որ այդ երկիրը խտրական քաղաքականություն է վարում ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաեւ արգելում օտարահպատակ հայերի մուտքն իր տարածք:
Ինչպես ֆրանսահայերը, այնպես էլ աշխարհասփյուռ հայությունը եւ Հայաստանի բնակչությունը մեծ ոգեւորությամբ ընդունեցին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի քրեականացվում է ցեղասպանությունների (այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության) ժխտումը: Համաշխարհային ճանաչման արժանացած մարդու իրավունքների եւ իրավական հարցերի մասնագետ ֆրանսահայ Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանը, սակայն, այնքան էլ ոգեւորված չէ եւ գտնում ...
Նոյեմբերի 8-ը մղձավանջի վերածվեց ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ նրան օգնելու նետված ամերիկյան գործող վարչակազմի համար: Դոնալդ Թրամփը ձայների բացարձակ մեծամասնությամբ դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը: Այս անակնկալը շատերը համեմատեցին ամիսներ առաջ բրիտանական «բրեկսիտ»-ի հարուցած շոկի հետ: Ընտրություններն աննախադեպ էին Մ. Նահանգների պատմության մեջ: Երբեք այս աստիճանի հակակրական, սկանդալային ...
Մամլո հաղորդագրությունները տեղեկացնում են, որ հիմնադրման 110-րդ ամյակի առթիվ Նյու Յորքի «Հարվարդ կլաբում» տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի 89-րդ ընդհանուր ժողովը, որին մասնակցել են հարյուրավոր պատվիրակներ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը միջազգային գիտական մեծ հռչակ ունեցող արեւելագետ-արաբագետ է : Նա հայկական արաբագիտական դպրոցի հիմնադիրն է, որի ուսումնասիրությունները, ինչպես նշում են տարբեր երկրների արեւելագետները, արդի արաբագիտությունը բարձրացրել են նոր մակարդակի: Նա գիտական աշխարհում ճանաչված է որպես նորարար գիտնական եւ ...
Ասիկա է խորագիրը այն համագումարին, որ տեղի ունեցաւ Գահիրէի համալսարանին մէջ, հոկտեմբեր 18-19ին, կազմակերպութեամբ «Հայկական ուսումնասիրութիւններու կեդրոն»ին:
Ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով ենք մենք պայքարելու աստիճանաբար ամբողջ աշխարհը նվաճող գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ: Ղազախստանի Հանրապետության նախագահ եւ առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է գործողությունների ծրագրի իր տարբերակը: Ամեն ինչ նրա հայտնի թեզի համաձայն. «Սկզբում տնտեսությունը, հետոՙ քաղաքականությունը»: Ղազախստանի ղեկավարի կարծիքով բոլոր պետությունների համար լավագույն համախմբող միջոց պետք է դառնա ...
Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետում գործող Աշխարհագրության գիտակրթական, ուսումնափորձնական լաբորատորիան այսուհետ կկրի հայտնի աշխարհագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Լեմվել Վալեսյանի անունը:
Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլը օրերս հանդես եկավ անսովոր հայտարարությամբ: Գերմանական Bild թերթին տված հարցազրույցում նա մասնավորապես նախազգուշացրեց, որ «Եվրոմիությունը պետք է պատրաստվի փախստականների հարցով Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողմանը եւ պետք է ուժեղացնի արտաքին սահմանների պաշտպանությունը»: Միեւնույն ժամանակ նա փախստականների խնդիրը շաղկապեց Թուրքիայի ներքաղաքական իրադրության հետ: Նախարարի ...
AAHPO-նՙ առողջապահության բնագավառի ամերիկահայ արհեստավարժների կազմակերպությունը բոլորել է իր 22-ամյակը: Այդ առթիվ կազմակերպության Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Կոնեկտիկուտի անդամները, վաստակաշատ լրագրող Ֆլորենս Ավագյանի հաղորդմամբ, հավաքվել են Նյու Ջերսիի «Ռոուզ» ռեստորանում վերհիշելու իրենց անցած ճանապարհը, որն ուղղված է եղել Հայաստանի, Արցախի եւ ամերիկահայության բժշկական կարիքները հոգալուն:
Բնապահպանական կարեւոր խնդիրների անդրադարձող «Արեւորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է եւ խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արեւորդի» էկո-ակումբների հիմնադրման եւ FPWC-ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաեւ նորՙ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական Բաց դռների օրվա հյուրերն էին Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» բաժնի 30 ուսանող: