RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016



Տեղադրվել է` 2016-12-15 23:07:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 5229, Տպվել է` 402, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵՑ ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼ

Համբիկ Սասունյանը, որը 34 տարի, 11 ամիս գտնվում է ամերիկյան բանտում, դատապարտվել էր ցմահ ազատազրկման, կարող է ազատ արձակվել: Նրան ներում շնորհելու որոշում է կայացրել Կալիֆոռնիայի դատական խորհուրդը: Այդ մասին «Հայ Ձայնը» տեղեկանում է թուրքական «Դեյլի Սաբահ» պարբերականից: Նկատենք, որ երկու անգամՙ 2006 եւ 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: 1982-ին առավոտյան 9:40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի եւ Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել էր Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ: ԱՄՆ նախագահ Ռեյգանը դատապրտել էր այս արարքը, որակավորելով այն որպես ահաբեկչություն: Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի: Սասունյանը ծնվել է 1963-ին, Լիբանանում, անդամ էր Հայկական հեղափոխական բանակին (ՀՅԴ):

Թուրքիայի արտգործնախարարությունը պահանջել է հետ կոչել Դատական խորհրդի որոշումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 16-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ