Տարիներ առաջ էր, դեռեւս պատերազմական վիճակում գտնվող Բեյրութից առաջին անգամ հասել էի Մ. Նահանգներՙ կուսակցական ժողովի, որի ավարտին անցա Դետրոյթ եւ, բնականաբար, ուզեցի հանդիպել ազգային մեր մեծ բարերարինՙ ՀԲԸՄիության նախագահ Ալեք Մանուկյանին: Ինձ ընդունեց իր «Մասկո» ընկերության գրասենյակում: «Զարթօնք» թերթում դեռ նոր էի տպել ամերիկյան ավտոշինարարների այդ մայրաքաղաքի հանրային գրադարանին ...
Ըստ «Իսրայել Նյուս» լրատվական գործակալության, Ադրբեջանը մոտ 5 միլիարդ դոլարի պաշտպանական զինամթերք է գնել Իսրայելից: «Ավելի ճիշտՙ 4,85 միլիարդ դոլարի», ճշտել է Ալիեւը, ավելացնելով. «պայմանագրերի մեծ մասը արդեն գործադրվում են, եւ մենք շարունակում ենք աշխատանքները: Չափազանց գոհ ենք համագործակցության մակարդակից»: Արտասահմանյան լուրերի համաձայն, Ադրբեջանին վաճառված զենքերի թվում են իսրայելական անօդաչու ...
Տարվա քաղաքական խմորումները թխվածք դարձան վերջին մի քանի օրը: Ոչ մի նոր բան` հիմնական սկզբունքից դուրս, այսինքն` «Տեսարաններ եւ հաց»ի` միայն տեսարանների մասը գերազանց է տեղի ունենում: Այդ իմաստով օրիգինալ չեն ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ «Յոժ» մականունով սարկաստիկ դերասանի հիմնած եւ կոյուղու բովանդակությամբ հապավվող անունով կուսակցության հայտածումը, ո՛չ պաշտպանության նախկին ...
Թուրքական լոբբին այս օրերին առիթը բաց չի թողնում Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության խայտառակ փաստը հանրությանը հակահայկական սկուտեղի վրա ներկայացնելու, «անմեղ գառան» մորթի հագցնելով միշտ Ռուսաստանի «լավը» ցանկացող Էրդողանին ու նրան սպասարկող թիմին: Դրա համար օգտագործվում են ընտրություններում Քլինթոնին աջակցած եւ այժմ պարտության զայրույթից իրենց տեղը չգտնող որոշ լրատվամիջոցներ, ...
Դեկտեմբերի 19-ին գերմանական մամուլն առանց «զգացմունքների» արձանագրեցՙ Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ 8 թուրքերի գանգատըՙ պատճառաբանելով, թե դիմումատուները չեն կարողացել հիմնավորել իրենց հիմնական իրավունքների խախտումը, եւ բացի այդՙ դատարանն էլ նման իրավախախտման հնարավորություն չի տեսնում: Բողոք ներկայացրած 8 թուրքերի մի մասը, ինչպես ...
Գաղտնիք ասած չենք լինի, եթե նշենք, որ 2016-ի տնտեսական տարին նույնպես մեզ համար բարդ էր եւ անկանխատեսելի: Անշուշտ, համաշխարհային քաղաքական եւ տնտեսական կացությունն իր հետքն է թողնում նաեւ Հայաստանի տնտեսության վրա, որոնցից գլխավորըՙ սպառման ծավալների նվազումն էր անցյալ եւ այս տարիների ընթացքում: Նավթի աննախադեպ ցածր գները բացասաբար ազդեցին մեր հիմնական ...
Նա, ով ցանկանում է ծիծաղի առարկա չդառնալ, պետք է խուսափի բարոյականություն փնտրելուց քաղաքականությունում եւ քաղաքագետների շրջանում: Մի օր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանը իրար կոկորդ են կրծում, հաջորդ օրը Էրդողանը Մոսկվա է ժամանում, քծնում եւ արդյունքում ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ռուս-թուրքական հարաբերությունները ...
Կամ հոգնել ենք հող տալուց, կամ էլ երբեք ոչ մեկին հող չենք տվել: Հասկանալի է, որ վերջինը չէ. հող շատ ենք տվել ու շատերին ենք տվել: Պարտվել ենքՙ տվել ենք, ստիպել ենՙ տվել ենք, բռնի տեղահանել ու ցեղասպանել ենՙ տվել ենք... Տալուց հոգնել ենք ու դա հասկանալի է բոլորիս համար, ...
Այս տարվա սկզբին հայաստանյան ընդդիմության գործերն ավելի լավ էին, քան հիմա: Բանն այն է, որ եթե տարվա սկզբին ՀՀԿ-ն ուներ 152 հազար անդամ, ապա հիմաՙ տարեվերջին, ունի 158 հազար անդամ: Ճիշտ է, ընթացիկ տարում ՀՀԿ-ն հազար հոգու հեռացրել է իր շարքերից, քանի որ Հանրապետականը պարբերաբար, գոնե տարին մեկ, մաքրում է ...
Լրատվամիջոցներից մեկը ԼՂ կարգավորման չորս տարբերակ է մատնանշելՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի: Ըստ այդմ, Տեր-Պետրոսյանի «պատկերացումները դիվանագիտական եւ աշխարհաքաղաքական ոլորտներում խիստ սահմանափակ են կամ էլ այս մարդը (Հայաստանի առաջին նախագահը- Վ. Ա.) ներքուստ իրատեսական չի համարում, որ ԼՂ-ն երբեւիցե կարելի է դուրս բերել ...
«Ազգը» իր հուլիսի 1-ի համարում արդեն գրել է կենտրոնական եւ առեւտրային/ներդրումային բանկերի, ապահովագրական եւ աուդիտորական ընկերությունների, լրատվական գործակալությունների համար ծրագրային արտադրանք մշակող SCDM ընկերության մասին, որի երեւանյան բաժանմունքը խոշորագույններից է «Վիասֆեր Տեխնոպարկ»-ում: Օրերս զրուցեցինք ընկերության հիմնադիր, գերմանաբնակ մեր հայրենակից Վահե Անտոնյանի (Vahe Andonians) հետ: Պրն Անտոնյանը նախընտրեց խոսել ֆինանսական ծառայությունների ...
Այնքան էլ կարեւոր չէ, հավատքի եւ հավատացյալի տեսակետից, թե ստորեւ լույս տեսնող հոդվածում ո՞րն է սահմանագիծը ճշմարիտի, ճշմարտանմանի եւ առասպելականի միջեւ: Կարեւորն այս պարագայում հայ հավատացյալի ջերմեռանդ ոգեւորությունն է, ինչը ապրել է մեր հոդվածագիրը օրերս Սուրբ վայրեր այցելելով եւ դրանք հայի հավատքով ընկալելով, ինչը, խոստովանենք, վարակիչ է հատկապես Քրիստոսի ծննդյան ...
Անկարայում, դեկտեմբերի 19-ի երեկոյան, Ժամանակակից արվեստի կենտրոնում գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսի բացման ժամանակ կատարվեց զինված հարձակում Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Hurriyet թերթի տեղեկացմամբ, ելույթի համար ամբիոնին մոտեցած դեսպանն ատրճանակից ծանր վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: «Ռուսաստանն ու Թուրքիան անպայման վրեժ կլուծեն ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության համար», հայտարարել ...
Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետը Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել նոր ձեւաչափովՙ համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ապահովելով ձեւավորման 3D ձեւաչափՙ նախագծի հեղինակները դահլիճի ամբողջ տարածքը, սյուները, խորաններն ու զարդաքանդակները դարձրել են յուրօրինակ եռաչափ էկրան եւ «կենդանացրել են» միջավայրը: Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումն ունկնդրելուն զուգահեռՙ հանդիսատեսը եռաչափ ...
«Այբ» դպրոցի եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ` «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Միջոցառման գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2016 թ. դեկտեմբեր վավերականության ժամկետով չօգտագործված վերալիցքավորման քարտերը 2017 թ. հունվարի 1-ից կհանվեն շրջանառությունից եւ այլեւս օգտագործման ենթակա չեն լինի:
Անցնած հանգստյան օրերին Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցավ երկու ուշագրավ իրադարձություն: Նախ, դեկտեմբերի 17-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱԿ 20-րդ հոբելյանական համագումարը, սակայն ուշագրավը ոչ թե համագումարն էր, կամ այնտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը (որքան էլ այն ուշագրավ թվա, բայց այն նորություն չէ), այլ այն հանգամանքը, որ ՀԱԿ կուսակցության անդամները ...
Գինին կապ չունի: Նկատի ունեմ քաղաքականության հետ: Այն գուցե կապ ունի պատերազմի հետ, ինչպես ասում ենՙ մարտականՙ թեկուզ անբասիր ուղու հետ, մարտական, զինակից ընկերների հետ անցած ճանապարհի հետ, բայց քաղաքականության հետ կապ ունի... կինը: Համենայնդեպս ավելի շատ, քան գինին: Միշտ է այդպես եղել, բոլոր թագավորություններում, հանրապետություններում, դաշնություններում եւ նահանգներում:
Դեկտեմբերի 19-ին, երբ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բացվեցՙ «Ռուսաստանըՙ թուրքերի աչքերով» թուրք լուսանկարիչների ցուցահանդեսը, որի բացմանը մասնակցում էր Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, ամենացնցող լուսանկարը ընկած դեսպանն էր, հետեւում մարդասպանըՙ ատրճանակը (ի դեպ ռուսական) ձեռքին: Համենայնդեպս, երբ միջազգային բոլոր լրատվամիջոցները ցուցադրում էին կադրեր այդ ցուցահանդեսից, բոլորը ցուցադրում էին այդ պատկերը: Գուցե ...
Դեկտեմբերի 20-ի երեկոյան վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը։ Դրանով այստեղ տրվեց նաեւ ամանորյա միջոցառումների մեկնարկը։ Չնայած սաստիկ սառնամանիքին, քաղաքի կենտրոնական հրապարակը մարդաշատ էր, շատերն այստեղ էին եկել երեխաների հետ։ Նրանց ողջունեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Հենց երեխաների հետ էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանը վառեց լույսերը, ապա տեղի ունեցավ տոնական հրավառություն։